«5-րդ Ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը դատարան չէր ներկայացել. նիստը հետաձգվեց

15/10/2019 schedule14:39

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր մեկնարկեց, ապա րոպեներ անց հետաձգվեց «5-րդ Ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի գործով դատական նիստը:

Թավադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019 թ․ մայիսի 13-ին Երևան քաղաքի Գյուլիքեխյան 20 հասցեում գտնվող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի վարչական շենքի առաջին հարկում քննությամբ դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը:

Այդ օրը Քոչարյանի աջակիցների եւ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել. Գասպարիի ձեռքից վերցրել էին պաստառը, ապա ջրով լի շշով հարվածել դեմքին։ Այտոսկրի վնասվածք ստացած Գասպարին հայտարարել էր, որ Քոչարյանի կողմնակիցներն են արարքի հեղինակները։

Դատական նիստն սկսվելուն պես նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը տեղեկացրեց, որ դատարանը գրություն է ստացել Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանից, որտեղ վերջինս նշել է, որ մասնակցում է նախապես նշանակված մեկ այլ նիստի, ուստի այդ պատճառով չի կարող ներկայանալ, ըստ Խուդոյանի՝ չի կարող ներկայանալ նաեւ Արմեն Թավադյանը:

Խուդոյանի կողմից մատնանշված նիստը Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ այսօր նշանակված նիստն էր:

Սրա վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ տուժող Գասպարիի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը: Վերջինս տեղեկացրեց, որ պաշտպանի դիմումի մեջ նշված տեղեկատվությունը մասնակի է համապատասխանում իրականությանը: «Ժամը 1-ին նշանակված է եղել մի նիստ, որին ես էլ՝ որպես տուժողների ներկայացուցիչ, մասնակցել եմ, սակայն այդ նիստը հետաձգվել է, չի կայացել: Այս պահին այդ նիստով պայմանավորված որեւէ մեկը չի կարող պատճառաբանել այս նիստի հետաձգումը: Ինչ վերաբերում է Արմեն Թավադյանին, ապա ինքը նշված նիստով (Քոչարյանի եւ մյուսների,-հեղ.) որեւէ մասնակցություն չունի, նրա մասնակցությունն այդ նիստով ընդամենը, այսպես ասած, երկրպագուների խմբի մասնակցության կարգավիճակ է՝ ի պաշտպանություն Քոչարյանի եւ այդ կարգավիճակով այս նիստից բացակայությունը չի կարող հարգելի համարվել: Հետեւաբար ես խնդրում եմ Թավադյանի բացակայությունը հարգելի չհամարել»,- հայտարարեց Եգորյանը:

Մեղադրող դատախազ Մարտին Արզումանյանը միացավ Եգորյանի հայտարարությանը եւ միջնորդեց բերման ենթարկել Արմեն Թավադյանին: Դատարանը, սակայն, որոշեց եւս մեկ անգամ ծանուցել կողմերին: Այսպիսով՝ պաշտպանական կողմի բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց նոյեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3579 դիտում

Մալխաս Ամոյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն

Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Դեմ ըլլալով կողմ ըլլալ կամ ուղիղ հակառակը. ովքեր կլինեն Գյումրու նորընտիր ավագանու կազմում

Իրան-ԱՄՆ բանակցությունները կշարունակվեն ապրիլի 19-ին. Իրանի արտգործնախարար

Անթալիայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Հաքան Ֆիդանի հետ

Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում 1:2 հաշվով պարտվել է բուլղարացի մրցակցին

ԼՂ-ը լուծարելուց հետո ուզում են լուծարել ՀՀ-ը կամ երկրի ներսում երկիր հիմնել. Կրեմլից հրաման ունեն․ Բլեյան

Մեղրիում «Կրթվելը նորաձև է». կայացել է Շարժման 25-րդ հանդիպումը. լուսանկարներ, տեսանյութ

Ավարտվել է Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների առաջին փուլը. տեսանյութ

Ագարակում նոր մաքսակետ է կառուցվում, անձնագրային հսկողությունն իրականացնում է ԱԱԾ Սահմանապահ զորքը. վարչապետ

Ծաղկավանի վարչական տարածքում մեքենաներ են բախվել. կա վիրավոր

Աշխարհում մեկ մարմին իրավունք ունի մեկնաբանել մեր Սահմանադրությունը, դա ՀՀ Սահմանադրական դատարանն է. Միրզոյան

Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ

Մինչև 50 կգ քաշ ունեցող չինացիներին խնդրում են մնալ տանը. ուժեղ քամիներ են մոլեգնում. տեսանյութ

Անթալիայում տեղի է ունեցել հանդիպում Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարների միջև

ՔԿՀ աշխատակցի տան դռան բռնակին պայթուցիկի նմանվող կասկածելի իր է հայտնաբերվել. հայտնի է՝ ում բնակարանն է

ՌԴ-ում կալանավորված Թաթուլ Ասիլյանը կհանձնվի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին

ՆԳ նախարարն ու Իրանի դեսպանը անդրադարձել են համագործակցության ընդլայնման թիրախային ուղղություններին

Պատրաստվում ենք անտեսել պատմական հնարավորությունը և բանակցային սեղանին դնել խնդրահարույց նոր հարցե՞ր. Միրզոյան

Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում ձյուն է տեղում

Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը հաղթանակ է տարել մեկնարկում

Լուծումը հստակ է՝ ստորագրել պայմանագիրը և ինստիտուցիոնալ ճանապարհով վերջ տալ հակամարտությանը. Միրզոյան

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ

ՀՀ-ն և Ադրբեջանը կարող են հույս դնել Վրաստանի վրա, խաղաղ Հարավային Կովկասը առաջնահերթություն է. Բոճորիշվիլի

Սուրբ Աթոռում Ադրբեջանի ֆինանսավորմամբ անցկացված միջազգային գիտաժողովում կեղծվել է ՀՀ պատմությունը. «Գեղարդ»

Օդի ջերմաստիճանը չի փոխվի. անձրևները կշարունակվեն, լեռնային շրջաններում ձյուն կտեղա

Երևանի Թումանյան փողոցի սյուների գովազդային վահանակներն ապամոնտաժվել են. տեսանյութ

Մեզ պետք չէ գոյատևել, մեզ պետք է ապրել, Նռնաձորի համար նոր ճանապարհ ենք կառուցում և մանկապարտեզ. վարչապետ

Ինչ է քննարկվել Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպման ժամանակ

Անթալիայում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ պանելային քննարկում է տեղի ունեցել

Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ

Անթալիայում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը

Հրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենաներում. 1 հոգի տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն

ԵԽԽՎ նախագահը ներառվել է Բաքվի սև ցnւցակում

Քո կողմից խաբված գյումրեցին մնալու է իր չընտրած քաղաքապետի ղեկավարած Գյումրիում. Հակոբյանը՝ Գրիգորյանին

Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա տուժած

ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին. առանցքում են եղել աշխարհաքաղաքական զարգացումները

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 12-ին

Իրանի պատվիրակությունը ժամանել է Օման՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների

Արայիկ Հարությունյանը EWF կոնգրեսում ներկայացրել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի տեսլականը