Շանն ուղղված կրակոցից տուժած 32-ամյա կինը հողամասում աշխատում էր. կրակողը դեռ չի բացահայտվել

Հոկտեմբերի 17-ին տան բակում վնասվածքներ ստացած կինը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց «Աշտարակի բժշկական կենտրոն»-ի տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը:

Երեկ Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում արտակարգ դեպք է տեղի ունեցել: ժամը 17:00-ի սահմաններում «Աշտարակ բժշկական կենտրոն»-ից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի՝ «ձախ քունքագագաթային շրջանի փոքր ջնջխված վերք, վերքի խոռոչում օտար մարմնի առկայությամբ ոսպանման մետաղական բեկոր, ձախ ուսահոդի քերծվածք» վնասվածքներով:

Հիվանդանոց տեղափոխված կինը՝ 32-ամյա Սյուզաննա Խ.-ն, Օհանավան գյուղի բնակիչ է, վիրավորումը ստացել է իր տան բակում:

Նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, անհայտ անձը գյուղի 6-րդ փողոցի փակուղիներից մեկում որսորդական հրացանով կրակել է շան վրա: Զենքի հրազենային բեկորները դիպել են բակում եղած 32-ամյա կնոջը:

Մեզ հետ զրույցում համայնքի ղեկավար Էդգար Հայրապետյանը նշեց, որ այդ կինն իր տան բակում գտնվող հողամասում աշխատելիս է եղել, երբ վիրավորվել է: Այդ ժամանակ բակում երեխաներ են եղել: Սյուզաննան Խ.-ն կրակոցի ձայներ է լսել եւ տեսել, թե ինչպես են երեխաները փախչում: Համայնքի ղեկավարի խոսքով՝ երեկ գիշեր տեղում աշխատել է ոստիկանության ծառայությունը, սակայն դեռեւս այլ հանգամանքներ պարզ չեն: Էդգար Հայրապետյանը նշեց, որ հավանաբար կրակողն իրենց գյուղից չի եղել. բակում գտնվող մարդիկ չեն ճանաչել, իսկ վիրավորում ստացած կինը չի հասցրել նրան տեսնել:

Երեկ երեկոյան համայնքի ղեկավարը «Աշտարակի բժշկական կենտրոն» է գնացել՝ 32-ամյա կնոջը տեսակցելու: Նրա խոսքով՝ բարեբախտաբար վնասվածքները խոր չեն եղել:

Բժշկական կենտրոնից մեզ տեղեկացրին, որ կնոջ վիճակն արդեն լավ է, տուն է գնացել, սակայն հրաժարվեցին այլ մանրամասներ տեղեկացնել:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից մեր հարցին ի պատասխան՝ նշեցին, որ հրացանով կրակած անձը դեռեւս չի հայտնաբերվել, քննություն է կատարվում, դեպքի հետ կապված նյութեր են նախապատրաստվում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3197 դիտում

Այսինքն Աջապահյանը, Գալստանյանը հոգևորական չե՞ն, Մալաթիայի շուկայի առևտրականների՞ն են ներկայացնում. Քոչարյան

Ինչու հիմա, որովհետև վաղը ուշ կլիներ. զենքի փոքր մասն է հայտնաբերված, բայց գիտենք՝ ինչքան կա թաքցված. Քոչարյան

Կայացել է COP 17-ի կազմակերպման ընթացիկ աշխատանքների քննարկումը

Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը կարելի է համարել անցյալ. Պուտին

Հայաստանը մի երկիր է, որն առաջարկում է բարդ կոմպլեքսային տեխնոլոգիական լուծումներ և ծառայություններ. վարչապետ

Շորժայի լողափից օտարերկրացիները ռետինե թիանավակով հեռացել և չեն կարողացել վերադառնալ ափ

Գուցե Գարեգին Բ-ն Տեր-Պետրոսյանի հետ քննարկում է, թե ինչպես խաղաղ հեռանա. Բլեյան. տեսանյութ

Փեզեշքիանն Ալիևին կոչ է արել հետաքննել Իրանի վրա հարձակման համար Ադրբեջանի օդային տարածքն օգտագործելու լուրերը

Ձեր ստորությունը սահման չունի, բայց խնդրում եմ չկազմակերպել ոչ մի հոգևորականի բռնության գործադրում. Հակոբյան

Եթե եկեղեցում տեռորիստական ակտ անեն, հրդեհեն ու կաթողիկոսին տապալեն, ոնց կվերաբերվի նա այդ ամենին. Սաֆարյան

Տեղի է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման հերթական փուլը

Երևանում տներից մեկի բակի ճաղավանդակների արանքում երեխա է արգելափակվել

Կառավարական տան նիստերի մեծ դահլիճից՝ Ջաջուռ. Մինաս Ավետիսյանի որմնանկարները կտեղափոխվեն թանգարան

Ռազմագերիների հայրենադարձման անհիմն ձգձգումն ինքնին միջազգային հանցագործություն է. Վլադիմիր Վարդանյան

ԱՄՆ-ի հետ սկսվել են բանակցություններ F-35 կործանիչների ծրագրի շուրջ. Էրդողան

Այս այցն ու բանակցությունները լավ հնարավորություն են՝ բացահայտելու նոր հորիզոններ. Միրզոյանը՝ Վան Յինին

«Moody’s»-ը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության վարկանիշը «Ba3» մակարդակում

Հիվանդանոց տեղափոխված 27-ամյա պարեկը գիտակցության չգալով մահացել է

ՀՀ-ում գործող արբիտրն ապօրինի որոշումներ և վճիռներ է կայացրել, քաղաքացիներից հափշտակել խոշոր չափերով գումարներ

Քննարկվել են Երևանում կայանալիք բասկետբոլի Մ20 Եվրոպայի B դիվիզիոնի, վոլեյբոլի ԵԱ անցկացմանը վերաբերող հարցերը

Դավիթ Խուդաթյանն ընդունել է Վասիլիս Մարագոսին. ինչ են քննարկել նախարարն ու ԵՄ դեսպանը

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն Երևանում

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին առնչվող քրեական վարույթ է նախաձեռնվել

Երբ վեղարը հագած, խաչը պարանոցից կախած ասում ա կամ կմեռնենք, կամ կմեռցնենք. բեսը էլ ո՞նց ա լինում. Հակոբյան

Կտրիճի «սրբազաններից» մեկը դատվում է մարդկանց գյուլլելու համար, մյուսը՝ ռազմական հեղաշրջման կոչերի. Չախոյան

Հայաստանում 2025-ի մայիսին աշխատատեղերի բացարձակ ռեկորդ է արձանագրվել

Վստահ եմ, որ պահին Վիգեն Ավետիսը գաղափարական հակադրություն ունենա վարչապետի, իշխանության հետ, կխոսի. Հակոբյան

Վերականգնվել է Մարտունի համայնքի սեփականության իրավունքը մարզադաշտի 6,5 հա հողամասի նկատմամբ. վարչապետ

Արշակ սրբազան և բարոյականություն, պատկերացնո՞ւմ եք. Հարությունյանը 2020 թվականի տեսանյութ է հրապարակել

«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի ամփոփիչ փուլը. գնահատվում են մասնակիցների հարցաթերթիկները

Հայաստանում կմեկնարկի առաջին զբոսաշրջային գնացքը

Չնայած Աջապահյանը ռազմական հեղաշրջման կոչը արել է հրապարակային, ասելու են՝ իշխանական բռնաճնշում է. Ռուբինյան

Քոչարյանական ստահակներն ու արյունոտ դաշնակներն հաստատում են իրենց հանցակցությունը ահաբեկչությանը․ Հովհաննիսյան

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն. տեսանյութ

Պեկինում մեկնարկել է Հայաստանի և Չինաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

Ձեր խնայողությունները՝ Ձեր կանոններով. ժամկետային ավանդատեսակներ Կոնվերս Բանկում

AMX-ը վերահաստատել է համապատասխանությունը միջազգային ISO ստանդարտներին

IDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդին

Մեր ռուս գործընկերները, հենման կետ չգտնելով Ռուսաստանում, այլ տեղեր են ման գալիս․ Կոստանյանը՝ Զախարովային