Երևան
12 °C
Յուրա Իվանյանի մասով ծառայողական քննությունն ընթացել է եւ դրա արդյունքներով նա որեւէ շահագրգռվածություն կամ կապ չի ունեցել Ամուլսարի հարցի հետ կապված: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում, հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ պատասխանելով Ամուլսարի հանքի հարցով քրեական գործի վերաբերյալ հարցին:
Հիշեցնենք, որ infocom.am լրատվական կայքը մի հետաքննություն է հրապարակել՝ «Ամուլսարի գործով քննիչ Յուրա Իվանյանը եւ նախկին բնապահպանության նախարարը ազգակցական կապ ունեն» վերտառությամբ, որտեղ ներկայացվում է Ամուլսարի հանքի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի եւ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի ազգակցական կապը: Ըստ հետաքննության մեջ ներկայացված տվյալների՝ 2016 թվականին՝ Գրիգորյանի նախարար եղած ժամանակ, «ԳԵՈԹԻՄ» ՓԲԸ-ն («Լիդիան Արմենիա» ՓԲԸ) ներկայացրել է Ամուլսարի շահագործման փոփոխված նախագիծը եւ նույն թվականի ապրիլի 29-ին Բնապահպանության նախարարության կողմից ստացել դրական եզրակացություն:
Այս նյութից հետո նշանակվել էր ծառայողական քննություն՝ Իվանյանի շահագրգռվածությունն այս գործում եւ նախկին նախարարի հետ նրա ազգակցական կապը պարզելու համար։
Գրիգորյանը պարզաբանեց, որ Քրեական դատավարության օրենսգրքով հստակ նշվում են, թե բարեկամական որ կապերի դեպքում է, որ անձը պետք է ինքնաբացարկ հայտնի․
«Իրենց ազգակցական կապի աստիճանը նշված չէ, ուստի զուտ իրավական առումով խախտում չկա: Հանգուցալուծում չստանալու խնդիր չկա, խնդիրն այն է, որ քրեական գործը շատ դինամիկ պրոցես է եւ նույնիսկ այսօր մենք կարող ենք ստանալ այնպիսի տվյալ, որ երեկ կամ նախորդ օրը չենք ունեցել: Դրանով է պայմանավորված նոր քննության զարգացումը եւ խորացումը»,- ասաց Հայկ Գրիգորյանը:
Նա նշեց, որ անցած տարի Ամուլսարի գործը վարույթ ընդունելիս խնդիրն այն է եղել, որ բնապահպանության նախարարության ՇՄԱԳ-ի ՊՈԱԿ-ն իր հերթին շահագրգիռ մարմիններ է ուղարկում այս կամ այն տնտեսվարող սուբյեկտի կողմից ներկայացված ՇՄԱԳ-ի հաշվետվությունը: Այդ շահագրգիռ մարմինների կողմից դրական կամ բացասական եզրակացություններն ստանալուց հետո իրենք էլ են եզրակացություն կայացնում եւ ուղարկում նախարարին՝ միայն հաստատման․
«Այդ փուլում, անկեղծ ասած, մենք տեղյակ չենք եղել, թե բնապահպանության նախարարն ինչ ազդեցություն կարող է ունենալ ՇՄԱԳ-ի թույլտվության վրա»,- ասաց Հայկ Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է Յուրա Իվանյանին նոր պաշտոնի նշանակելուն, Հայկ Գրիգորյանը նշեց, որ դա այդպես չէ. «Խնդիրն այն է, որ կառավարության որոշմամբ ՔԿ-ում տեղի են ունեցել մի շարք կառուցվածքային փոփոխություններ եւ նրա պաշտոնն ուղղակի վերանվանվել է: Եթե նախկինում նա ղեկավարել է սեփականության դեմ ուղղված, կոռուպցիան հանցագործությունների, կիբերհանցագործությունների դեմ ուղղված վարչությունը, կիբերհանցագործությունների վարչությունն առանձնացվել է: Ինքը մնացել է իր պաշտոնում, անունն է վերանվանվել»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT