Երևան
12 °C
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին, դեսպանության գյուղատնտեսական հարցերի խորհրդական Ալեքսանդր Մարտինեսին և Հայաստան ժամանած մի շարք փորձագետների:
Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարության կողմից Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Մտավոր սեփականության գործակալության հետ համատեղ իրականացվող աշխարհագրական նշումով գինիների համակարգի ներդրման նպատակով տեխնիկական օժանդակությանը վերաբերող հարցեր:
Հյուրերը համառոտ ներկայացրել են աշխարհագրական նշումների ոլորտում ֆրանսիական փորձը: Մտքեր են փոխանակվել ոլորտում տեղի ունեցող վերջին զարգացումների շուրջ: Արտակ Քամալյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության ոլորտի կայուն զարգացման համար աշխարհագրական նշումներն ունեն կարևոր նշանակություն և Հայաստանն ակնկալում է ֆրանսիական կողմի աջակցությունը գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու և իրականացնելու հարցում:
Քննարկվել են նաև որոշ ալկոհոլային խմիչքների ապրանքային նշանների պաշտպանությանը, արտասահմանյան շուկաներում հայկական գինեգործական և կոնյակագործական արտադրանքի բարձր որակի և մրցունակության ապահովմանը վերաբերող հարցեր։
Դեսպանության գյուղատնտեսական հարցերի խորհրդական Ալեքսանդր Մարտինեսն իր հերթին նշել է, որ ֆրանսիացի փորձագետները հետաքրքրված են համագործակցություն ծավալել նաև անասնաբուծության ճյուղում, ագրարային կրթության և մասնագետների վերապատրաստման ոլորտներում։
Մամուլի հաղորդագրությունում տեղ գտած «որոշ ալկոհոլային խմիչքների ապրանքային նշանների պաշտպանությանը» եւ «աշխարհագրական նշումների ոլորտում ֆրանսիական փորձի» մասին դրույթները բխում են 2017 թ.-ի նոյեմբերին Եվրամիության և Հայաստանի միջև ստորագրված համաձայնագրից: Խոսքն այստեղ հատկապես կոնյակի մասին է, որը համարվում է հայաստանյան բրենդ, իսկ Ֆրանսիայում ոչ միայն ալկոհոլային խմիչքի բրենդ է, այլեւ աշխարհագրական տեղանուն: Ֆրանսիայի համար խնդրահարույց է հայկական խմիչքի արտահանումը Եվրամիություն եւ այլ պետություններ «հայկական կոնյակ» ապրանքանիշի տակ:
Թեմային մենք անդրադարձել ենք մի քանի անգամ: ՀՀ-ԵՄ համաձայնագիրը թույլ կտա կոնյակի Հայաստանցի արտադրողներին եւս 25 տարի Եվրամիությունում իրենց արտադրանքը ներկայացնել «հայկական կոնյակ» ապրանքանիշի տակ: Այդ մասին ժամանակին պարզաբանում էր տարածել Եվրամիությունը: Մի քանի տարի առաջ, երբ դեռ ընթանում էին շրջանակային համաձայնագրի շուրջ ՀՀ-ԵՄ բանակցությունները, մենք հայտնել էինք, որ խնդրահարույց կետերից է եղել «Կոնյակի հարցը»:
Խնդիրն այն է, որ «Կոնյակ», ինչպես նաեւ «Շամպայն» բառերը ոչ միայն բրենդ են, այլեւ ֆրանսիական պաշտպանված աշխարհագրական տեղանուններ, որոնք ամրագրված են ապրանքների ծագման տեղանունների եւ աշխարհագրական նշումների միջազգային պահպանությանը վերաբերող Լիսաբոնի (Ծագման տեղանունների պահպանության եւ դրանց միջազգային գրանցման մասին) եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) TRIPS (Մտավոր սեփականության իրավունքների առեւտրին առնչվող հայեցակետերի մասին) համաձայնագրերում։ Լիսաբոնի համաձայնագրին անդամակցում են 26 երկիր, իսկ TRIPS համաձայնագրին միացել են ԱՀԿ անդամ ավելի քան 150 երկիր, այդ թվում` ԱՄՆ-ն եւ Հայաստանը։ ՌԴ-ն առայժմ նշված համաձայնագրերին չի միացել։
Կնքված փաստաթղթում նշվում է, որ «կոնյակ» անունը ֆրանսիական պաշտպանված աշխարհագրական անուն է, բայց Երևանի հետ համաձայնագիրը ենթադրում է, որ առաջիկա 25 տարիներին հայ արտադրողները կկարողանան օգտագործել «կոնյակ» անունը և արտահանել այն նույն պայմաններով և նույն անունով, ինչ այժմ:
Համաձայն համաձայնագրի՝ Եվրամիությունը նաև Հայաստանին կտրամադրի տեխնիկական և ֆինանսական օգնություն, որպեսզի հայ արտադրողները կարողանան աստիճանաբար հրաժարվել «կոնյակ» անունից և այն փոխարինել «բրենդի»-ով: Այս գործընթացը կարող է բացասական հետեւանքներ ունենալ Հայաստանի կոնյակագործների համար:
Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը համակարծիք է, որ ապրանքանիշի փոփոխությունը եւ «բրենդի» անվանումը կհանգեցնի նաեւ ֆինանսական բացասական հետեւանքների, քանի որ «բրենդի»-ն ավելի էժան խմիչք է համարվում, քան կոնյակը:
«Սա, իհարկե, կհարվածի վաճառքի ծավալներին, սակայն այս պահին, ռուբլու անկման ֆոնին, հայկական կոնյակին արդեն հասցվել է մեծ հարված: Այն գրեթե գոյություն չունի ռուսական շուկայում: Այն դարձել է ոչ մրցակցային եւ ոչ գնողունակ ապրանքանիշ: Գործարանները վնասով են աշխատում, բացառությամբ մեկ-երկու գործարանների, որոնք ապահովում են շուկայի 30%-ը: Այս վիճակում ի՞նչ տարբերություն՝ ինչ է կոչվում այն, մեկ է, չի վաճառվում: Ավելի լավ չէ՞ ինքը հիմա անցնի այդ գործընթացը: Սակայն այժմ խնդիրն այն է, թե ինչ անուններ ընտրել, քանի որ բոլոր հնչեղ անունները մասնավորեցված են: Այդ անունները պետք է լինեն հանրաճանաչ եւ հեշտ ընկալվող»,- մեր զրույցում խնդրի մասին կարծիք է հայտնել Հարությունյանը:
Նրա խոսքով՝ այժմ կոնյակի սպառման հարցում Հայաստանը մի խաղի մեջ է, որի արդյունքները կախված են երրորդ երկրներից: Տվյալ դեպքում՝ Ռուսաստան-ԵՄ եւ Ռուսաստան-Ֆրանսիա հարաբերություններից: «Հայաստանում արտադրվող կոնյակի ծավալների առյուծի բաժինը սպառվում է ռուսական շուկայում, իսկ եթե այդ շուկան չլինի, կամ այն ընդունի Լիսաբոնի պայմանագրի խաղի կանոնները, այդ ժամանակ ի՞նչ ենք անելու»,- հարցադրում է հնչեցնում Ավագ Հարությունյանը՝ հավելելով, որ որքան շուտ հայկական կողմը ընդունի այս իրողությունը, այնքան ավելի լավ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT