Երևան
12 °C
Ինչպես հայտնի է, Վանաձորի օրն այս տարի կնշվի հոկտեմբերի 26-ին: Վանաձորցիներին շնորհավորելու կգա նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կլինեն բազմաթիվ հյուրեր ոչ միայն Հայաստանի տարբեր վայրերից, այլ նաեւ արտերկրից: Միջոցառումների ծրագիրը հստակեցված է, քաղաքի զարդարման աշխատանքները կմեկնարկեն հոկտեմբերի 24-ից:
«Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Գոռ Բադյանն ասաց, որ տոնական բուն միջոցառումը կսկսվի ժամը 10:00-ից. «Քաղաքապետի մոտ տեղի կունենա հյուրերի ընդունելություն, որից հետո կգնանք Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի՝ միասնական աղոթք բարձրացնելու, որից հետո կլինի Զորավար Անդրանիկի արձանի բացումը»:
Քաղաք այցելած հյուրերն ու կառավարության ղեկավարը կայցելեն նաեւ մարզկենտրոնի շինհրապարակներ, որտեղ այսօր շինարարական եռուզեռ է քան երբեւէ. «Ժամը 15:00-ից սկսվեն մշակութային բուն միջոցառումները: «Արցախ» պուրակի եւ Վանաձորի պետհամալսարանի տարածքում կտեղադրվի բեմ, որտեղ ժամը 15:00-16:30-ը կլինի համերգային ծրագիր: Տիգրան Մեծ պողոտայում կբացվի «ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔ» խորագրով ցուցահանդես, կլինեն նաեւ մշակութային տաղավարներ, ու բազմաթիվ անակնկալներ»,-ասաց բաժնի պետը, նշելով, որ բազմաթիվ հյուրեր են լինելու Վանաձորում: Կհնչի «ՔԵԶ, ԻՄ ՎԱՆԱՁՈՐ» խորագրով համերգ, մասնակցությամբ Վանաձորի կատարողական համույթների, անհատ ստեղծագործողների և Վանաձորի Երգի թատրոնի արտիստների:
Դիտարկմանը, որ հնարավոր է Վանաձորի օրն ու վարչապետի՝ Վանաձոր այցելելը առիթ հանդիսանա Վանաձորում ստեղծել այն իրավիճակը, որը եղավ Գյումրիում ու որը պահպանվում է մինչ օրս, Գոռ Բադյանն ասաց, որ նման սպասելիքներ կան, ինչի վկայությունը բազմաթիվ զանգերն են:
Գոռ Բադյանը ուրախությամբ փաստեց Վանաձորում կառուցված եւ տարածաշրջանում նմանը չունեցող լուսա-ձայնային շատրվանների առկայությունը, որն ըստ նրա, 2020թ-ին զբոսաշրջիկների թիվը կավելացնի մի քանի անգամ. «Մեզ մնում է ճիշտ ներկայացնել այն, ինչ ունենք, ու 2020-ին կտեսնենք, թե ինչպես կփոխվի մարզկենտրոնը: Աննախադեպ տարի կլինի Վանաձորի համար թե տուրիզմի, թե երիտասարդության ու թե մշակույթի ոլորտում»:
Գոռ Բադյանը տեղեկացրեց նաեւ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արա Խզմալյանի գլխավորությամբ հոկտեմբերի 26-ին Վանաձոր կայցելեն մշակութային 14 գործիչներից կազմված պատվիրակություն, ովքեր կայցելեն տարբեր բնակավայրեր՝ ուսումնասիրելու, թե որտեղ 2020 թվականին հնարավոր կլինի անցկացնել համերգներ, փառատոններ ու մշակութային այլ լայնամասշտաբ միջոցառումներ:
Որպես վերջաբան բաժնի պետը կոչ արեց ակտիվ մասնակցել քաղաքի տոնակատարությանը, եւ որ ամենակարեւորն է՝ լինել ժպիտով, չաղտոտել քաղաքն ու հյուրերին մեկ անգամ եւս ցույց տալ, թե որքան լավն է Վանաձորն ու վանաձորցին:
Արդեն ժամը 19:00-ին Հայքի հրապարակում կտրվի գլխավոր միջոցառման մեկնարկն ու շատրվանների բացման արարողությունը, որը կեզրափակվի տոնական համերգով՝ Գաթա բենդ ու Արամ MP 3-ի մասնակցությամբ: Տոնական միջոցառման ավարտին վանաձորյան երկինքը կզարդարվի հրավառությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԳրիգորյանը ՌԴ նահանգապետերի պատվիրակության հետ քննարկել է առևտրատնտեսական և այլ ոլորտների համագործակցությունը
Քրեական ոստիկանները ձերբակալել են վեց հոգու, հայտնաբերվել են հրազեններ. տեսանյութ
Հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները հարուստ պատմություն ունեն` հիմնված հարգանքի վրա. Սիմոնյան
Կայացել է վարչապետ Փաշինյանի և Իրանի նախագահի հեռախոսազրույցը
Արմեն Փամբուխչյանը Թբիլիսիի գործընկերոջ հետ քննարկել է երկու մայրաքաղաքում իրականացվող ծրագրերը
4 նախապայման, որոնք հանգիստդ կդարձնեն անմոռանալի
Արմեն Պետրոսյանի դուստրը՝ Էլինան, ամուսնացել է
ՔԿ-ից հափշտակված 590 հազար դոլարից 11 հազար 200 դոլարը դեռ չի հայտնաբերվել. Նահապետյան
«Հրապարակ» թերթին անպայման դատի կտամ. պնդում եմ՝ Գարեգին Բ-ն զավակ ունի, թող նա էլ ինձ դատի տա. վարչապետ
«Կրթվելը Նորաձև է» շարժումը կրկին տեղի կունենա Երևանում. հայտնի են բանախոսներն ու օրը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն անկանխիկ գործարքների խթանման միջոցառումների մասին
Շահարկում եք 2 անչափահասի ճակատագիր՝ հանուն նեղ խմբային շահի. մեղմ ասած, լկտիություն է. Հակոբյանը՝ Առաքելյանին
Վարչապետն ընդունել է Վալենտինա Մատվիենկոյին, անդրադարձել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ընթացիկ վիճակին
Ռուսաստանը մեծ կարևորություն է տալիս եղբայրական Հայաստանի հետ միջխորհրդարանական համագործակցությանը․ Մատվիենկո
Նոր Գյուղ բնակավայրը մանկապարտեզ ունի. բացմանը նաև ՏԿԵ նախարարն է մասնակցել
Պապոյանից ներողություն են խնդրել, ասել՝ ծանրաբեռնված են. Վրաստանի գյուղատնտեսության նախարարը չի եկել Հայաստան
«Մայր Հայաստան»-ի ավագանու անդամների հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում. Կոստանյան
Ամենասուր թիվ 1 հիմնական խնդիրն է օր առաջ փակել «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ները. Գալյան
«Արարատ-Արմենիա»-ն 3 ֆուտբոլիստի պայմանագիր չի երկարաձգել. ովքեր չեն լինի թիմում
Իրաքի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում
Amio Era-ն վերադառնում է կրկնակի հնարավորություններով, միացի΄ր հիմա
Բեյրութի հարավային շրջանները հայտնվել են Իսրայելի ռմբակոծման թիրախում
Հայաստանը սպասում է ադրբեջանական կողմին, որպեսզի ստորագրվի համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը. Սիմոնյան
Եկեղեցու վերաբերյալ վարչապետի բառամթերքը սուր երանգներ ունի, բայց դա չի հատում իրավականության սահմանը. Գալյան
Ի՞նչ են սովորելու մեր երեխաները երդումն ուրացած սրբազանից. Չախոյանը հարցադրումներ է արել
Ուժեղ կարկուտ Գեղհովիտ գյուղում. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն այցելել են Երևանի «Հաղթանակ» զբոսայգի. լուսանկարներ
«Կրթվելը նորաձև է» արշավն իրականացվում է աշխատակազմի միջոցներով․ Արայիկ Հարությունյան. տեսանյութ
Ավելի քան կեսով կրճատվել է ծառայողական մեքենաների քանակը. Արայիկ Հարությունյանը՝ 2024-ի կատարողականի մասին
Ովքեր են Սյունիքում կեսգիշերն անց Ադրբեջանի տարածքում հայտնված անչափահասները. մանրամասներ. «Ազատություն»
Եկեղեցու դեմ գործընթաց չկա. Հարությունյանն ասել է՝ ինչ քայլերի կդիմի իշխանությունը, եթե Գարեգին Բ-ն չպատասխանի
Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում. ԱԱԾ
Վանաձոր-Ալավերդի-ՀՀ սահման ավտոճանապարհի և Օձունի խաչմերուկի փոխհատման հանգույցը հիմնանորոգված է. վարչապետ
Ի՞նչ գումարներ են ծախսել վարչապետի աշխատակազմը, ԱԺ-ն և այլ գերատեսչություններ 2024-ին. նախարարը մանրամասնել է
Ինչի մասին է խոսում Գարեգին Բ-ի լռությունը. մենք՝ իր հոտը, սպասում ենք նրա հրապարակային պարզաբանմանը. վարչապետ
Նոր մանրամասներ շան պատճառով վիճաբանությունից և մահվան ելքով վրաերթից․ մի քանի մասնակցի ինքնությունը հայտնի է
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Մասկը Թրամփի հետ վիճաբանության հետևանքով մեկ օրում կորցրել է գրեթե 34 միլիարդ դոլար
Իրազեկվածությունը փրկում է կյանքեր․ ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. տեսանյութ
Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT