Ռեկտորի պաշտոնակատարի եւ նրա ատենախոսությունը վիճարկող ուսանողների պայքարը շարունակվում է. Գալոյանը կդիմի՞ վարչապետին

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի եւ նրա դեմ պայքարող ուսանողների հակամարտության վերջը կարծես չի երեւում: Ուսանողները շարունակում են պնդել, որ Գալոյանի դոկտորական ատենախոսությունում եւ այլ գիտական աշխատանքներում արտագրություններ կան: Այսօր էլ հանդես են եկել այդպիսի հերթական հայտարարությամբ՝ մասնավորապես ընդգծելով, որ ռեկտորի պաշտոնակատարի ատենախոսության մեջ նույնությամբ կրկնվում են բելառուսական ուսումնական ձեռնարկի հղումները: 

Դիանա Գալոյանը չի ընդունում իրեն հասցեագրվող մեղադրանքները ու դոկտորական ատենախոսությունը ստուգելու առաջարկով ավելի վաղ դիմել էր Բարձրագույն որակավորման կոմիտե (ԲՈԿ), ինչպես նաեւ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն (ԿԳՄՍՆ): 

ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք այս դեպքում իրավունք չունեն հանձնաժողով ստեղծելու, քանի որ այն ո´չ իրավական հիմք ունի, ո´չ հետեւանք: «Մենք տիկին Գալոյանին պատասխանել ենք, որ դա մեր լիազորություններից դուրս է: Մեր նախաձեռնությամբ մենք անցյալը չենք քչփորում»,- նշեց Սմբատ Գոգյանը՝ հավելելով, որ իրենք կատարում են վերադասի հանձնարարականը: Ժամանակին, երբ հանձնաժողով էր ձեւավորվել եւ ուսումնասիրվել Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի ատենախոսությունը, նախաձեռնությունը եղել էր վարչապետինը: Հիշեցնենք, որ Հայրապետյանի ատենախոսության շուրջ նույնպես մեծ աղմուկ էր բարձրացել, նրան եւս մեղադրում էին գրագողության մեջ, ինչին հետեւեց հանձնաժողովի ուսումնասիրությունն ու, ի վերջո, Ռուբեն Հայրապետյանի աշխատանքից ազատման դիմումը:  

Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ներկայիս պաշտոնակատար Դիանա Գալոյանը ԲՈԿ-ից ստացված պատասխանը, թե լիազորություններ չունեն, լսել է եւ դիմել ԿԳՄՍՆ: Անձամբ նախարար Արայիկ Հարությունյանին է խնդրել, որ միջնորդի, հարցը լուծում ստանա: Դիանա Գալոյանը դեռեւս պատասխան չի ստացել, սակայն հույսը չի կորցնում:

«Հանձնաժողովի ստեղծումից հետո անդամները կստուգեն իմ աշխատանքը եւ վերջ կտրվի այս մանիպուլյացիաներին»,- մեզ հետ զրույցում նշեց Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարը: «Սա արշավ է իմ դեմ՝ իմ անձը սեւացնելու համար եւ կազմակերպված է ընդամենը մի քանի հոգու կողմից»,- նշեց նա՝ հավելելով, որ չի կարող ասել, թե ովքեր են իր նշած մի քանի հոգին եւ ինչու են փորձում իր անձը սեւացնել: Միայն մեկ բան գիտի. ստեղծված շարժման նպատակը ոչ թե ազնվությունն է, բուհում արդարություն հաստատելը, այլեւ կեղծ միջոցներով իր դեմ քայլեր կատարելը:

Գալոյանը թվարկեց բուհում եղած բարենորոգումները. կադրային թարմացումներ են արվել, բոլոր խնդիրները, որոնք վերաբերում են դասախոսներին, օպերատիվ լուծվում են: Ինքն իրեն հարց է տալիս, եթե այս ամենը միտված չէ գիտության զարգացմանը, ապա ինչի՞ն է միտված:

«Իմ դեմ սկսված շարժումը չի արվում որակյալ կրթության համար, այլ իմ անձը թիրախավորելու: Սա չի օգնելու կրթության լավացմանը»,- շարունակեց նա:

Այն հարցին, թե ատենախոսությունը ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու համար ինչո՞ւ չի դիմում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ռեկտորի պաշտոնակատարը պատասխանեց, որ արդեն խնդրել է Արայիկ Հարությունյանին, որ նրա, անհրաժեշտության դեպքում, վարչապետի հրամանով, ինչքան հնարավոր է շուտ ստեղծվի հանձնաժողովը: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4727 դիտում

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել