Ռաբիսներին մի հատ կլիպով, տատիկ-պապիկի ազգանուններով ճանաչում են. Իսպանիայում ապրող օպերային երգիչ Վահրամ Թադեւոսյան

Ձիթողցոնց տուն-թանգարանում այցելուներին ներկայացվող ցուցանմուշների շարքում կարելի է հանդիպել օպերային երգիչ Վահրամ Թադեւոսյանի «Երեկոյան Գյումրի» կտավը: Այն Գյումրու թանգարանում է 2017 թվականից: Թանգարանի տնօրեն Սոնա Հարությունյանի խոսքով՝ Թադեւոսյանի կտավը ժամանակավորապես է պահվում թանգարանում, նվիրատվության կամ գնման ենթակա չէ: Գյումրիում մեզ պատմեցին, որ միջազգային մրցույթների դափնեկիր, օպերային երգիչ, տենոր Վահրամ Թադեւոսյանը, նույն ինքը Վաննո Թադեոն, Հայաստանում է: Ավելին՝ այնտեղ տարածված տեղեկությունների համաձայն՝ 1995 թվականից Իսպանիա արտագաղթած երգիչը հիմնական բնակություն է հաստատել Գյումրիում: «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Վահրամ Թադեւոսյանի հետ: Պարզվում է՝ երգչի հիմնական բնակության վայրը շարունակում է մնալ Իսպանիան, պարզապես Հայաստան եւ Գյումրի այցելություններն են ավելի հաճախակի դարձել:

Պարոն Թադեւոսյան, տեղեկություններ ունեինք, որ վերադարձել եք Հայաստան եւ մշտական բնակություն եք հաստատել Գյումրիում: Փաստորեն, դա այդպես չէ, եւ 20 տարուց ավելի է՝ ապրում եք դրսում: Տարիներ առաջ ի՞նչն էր պատճառ դարձել արտագաղթի:

- Գյումրի գնում գալիս եմ, բայց այստեղ չեմ ապրում: Հիմնականում Իսպանիայում եմ ապրում, բայց անընդհատ շրջագայությունների մեջ եմ: Ելույթներով հիմա Իտալիայում եւ Մոսկվայում եմ շատ լինում: Իմ բնակության վայրն այնքան անկայուն է: Ընտանիքս է Գյումրիում, կինս այստեղ է: Տարիներ առաջ ինձ Կարեն Դեմիրճյանն ու կաթողիկոսը ֆինանսավորեցին, եւ ես մեկնեցի Իսպանիա: «Երիտասարդ ձայներ»-ի մրցույթում հաղթեցի, հրավեր ստացա եվրոպական ամենահզոր մրցույթներից մեկից: Իմ մնալն այնտեղ պարզապես անհրաժեշտ էր, որովհետեւ ակադեմիա էր սպասվում, այնտեղ կապեր կային, որոնք ինձ պահեցին, եւ ես մնացի:

- Եթե չեմ սխալվում, Հայաստանում վերջին անգամ 2014 թվականին եք մենահամերգ ունեցել: Մոտ ապագայում չե՞ք պլանավորում համերգ:

- 2018 թվականին էի նախատեսել, բայց չստացվեց: Մի փոքր առողջական խնդիրներ ունեի: Հիմա էլ դրսում այնքան շատ եմ լինում, որ չեմ հասցնում: Հիմա ավելի է շատանալու իմ ելույթները:

- Գրեթե 10 տարի առաջ ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ Հայաստանը դասական երաժշտության պրոպագանդայի լուրջ խնդիր ունի, դրա հետ մեկտեղ շեշտել էիք, որ որակյալ ձայնի պակաս կա մեզ մոտ: Տարիներ անց դուք էլի նույն կարծիքի՞ն եք:

- Եթե ասեմ, որ փոփոխություն եմ տեսնում, սուտ կխոսեմ: Այդ փոփ երաժշտությունն այնքան է այստեղ պրոպագանդվում, որ այն արվեստը, որը մեզ պետք է, չկա: Պրոպագանդվում են ռաբիսը եւ ռեպային ժանրերը: Որակյալ ձայնի առումով կարող եմ ասել, որ կան: Կան, ուղղակի դպրոց չունենք: Համաշխարհային մակարդակի, հերոյիկ ձայն ես չեմ հանդիպել: Այստեղ ով որ զգում է իրենից բան է ներկայացնում, հեռանում է՝ դրսում կայանալու համար: 

- 90-ականներից հետո երբ գալիս եք այստեղ, ի՞նչն է ակներեւ: Եթե համեմատեք դրսի հետ, առաջին հայացքից ի՞նչ տարբերություն եք զգում:

- Կարգ ու կանոնի բացակայություն կա այստեղ: Դրսում կապ չունի՝ ով ով է. օրենքը գործում է բոլորի համար, դա դեռ չկա այստեղ: Անտերության թողած բաներ շատ կան, սա առաջին հերթին՝ Եվրոպայի հետ համեմատած: Շատ պրիմիտիվ բաներ կան, որ պետք է ուշադրություն դարձնել, խստացնել որոշ օրենքներ, որովհետեւ այս բարձիթողի վիճակից անմեղ ժողովուրդն է տուժում: Օդանավակայանից սկսվում են թերությունները. վայրէջքից հետո բարեւում են, ու... բարի գալուստ խնդիրներ: Լավ չեն կազմակերպում, որպեսզի դրսից եկողը մուտք ստանա, ավելորդ ստուգումները, որոնք ոչ բոլորի դեպքում են գործում, մեկին ճանաչում են՝ միանգամից բաց են թողնում, չեն ճանաչում՝ ձգձգում են: Շատ էժան, ասիական մթնոլորտ է տիրում, այդտեղից սկսում է հիասթափությունը մինչեւ մտնում ես քաղաք: Հետո ճանապարհները, կենցաղային վայրերը, մի խոսքով, դեռ շատ խնդիրներ կան լուծելու, որովհետեւ շատ բաներ են անօրեն ու լքված: Գիշերով ճանապարհ գնալն էլ այստեղ շատ տեղերում մեծ խնդիր է՝ փոսերով, առանց բավարար լուսավորության եւ ճանապարհային նշանների: Մեքենաներ են ջարդվում, շուռ գալիս: Դրսից մեր հայերը, այստեղ գալով, երաշխիք չունեն, որ անվնաս մի տեղից մի ուրիշ տեղ կհասնեն: Օրինակ՝ ես Արթիկից մինչեւ Գյումրի հասա՝ մեծ ջանքեր պահանջվեց: Նախկինում, բնականաբար, ավելի վատ էր, հետո մի կարճ ընթացք վերափոխվեց, բայց նորից կրկնվում է:

- Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ ձեր աչքին ոչինչ դրականորեն չի՞ փոխվել: Իշխանափոխությունից հետո է՞լ են ձեր տպավորությունները նույնը:

- Փոփոխություններ տեսել եմ, բայց դեռ բավարար ժամանակ չի անցել: Զգացվում է փոփոխությունների այդ համակարգը, որը, արդարորեն, կարող է դրական տեղաշարժ անել, բայց շատ շուտ է գնահատական տալու համար: Պետք է բարետես լինել, եւ փառք տալ Աստծուն:

- Իսկ արվեստի բնագավառում Հայաստանը դրսում մրցունա՞կ է:

- Ինչպես որ տնտեսության բնագավառում են թերությունները շատ, այնպես էլ՝ արվեստի: Այստեղ ասպարեզ չկա՝ մեծ արվեստագետին պրոպագանդելու: Այստեղ ամեն ինչ թայֆաների վրա է: Դա կա, ու այսքան արագ չի վերանա: Որտեղ հայը մտնում է, այնտեղ թայֆա է գոյանում: Կան մատների վրա հաշված մի քանի ազնվական մարդիկ, որոնք պայքարում են դրա դեմ: Ես մի բան եմ նկատել, ցավոք սրտի, որ այսօր բարձրաճաշակ արվեստը Հայաստանի համար չէ, դա հայերին պետք չէ: Անգամ արտիստի անունը երեք օրից կարող են մոռանալ, իսկ այ ռաբիսներինը մի հատ կլիպով, տատիկի-պապիկի ազգանուններով արդեն ճանաչում են: Այսինքն՝ լուրջ արվեստը այստեղ չի արժեւորվում: Կոմիտասի անունը տալիս են, որպեսզի ասեն, որ ունեցել ենք, բայց ոչ Կոմիտասն է պետք, ոչ էլ նրա կատարողն է պետք: Կոմիտասը պետք է մի քանի անհատների, իսկ հանրության այդ նեղ շրջանակը այդքան ուժ չունի, որ նրան պրոպագանդի: Ցավոք սրտի, այս ամենը չի ղեկավարվում այնտեղից, որտեղից պետք է: Մինչեւ օրս վերեւից ծրագրվածն ազգային մշակույթ չի եղել: Այդպիսով մենք գնալով դադարում ենք լինել անհատ Արմենոիդ տեսակ, քանի որ այստեղ պրոպագանդվում է ոչ հայկական լադերով ճղճիմ ոռնոցները, հային դրսում ընդունում են կա՛մ արաբ, կա՛մ թուրք, կա՛մ էլ՝ եսիմ ինչ: Այսինքն՝ դասում են այդ ցեղատեսակներին:

- Իսկ այս ամենն ինչո՞վ է պայմանավորված, ի՞նչ կարելի է անել այդ ուղղությամբ:

- Նոր սերունդը լուրջ մշակույթի կարոտ է, նրանք չեն սնվում այն աղբյուրից, որը իրենց կրթելու է, ոգեւորություն է տալու՝ ապրելու համար: Եղել է Գյումրիում կամ Երեւանում համերգ եմ ունեցել՝ մարդիկ մոտեցել ասել են՝ մենք ուզում էինք հեռանալ Հայաստանից, բայց հասկացանք, որ արժեք ենք տեսնում, հույս է արթնանում, զգում ենք, որ բռնվելու տեղ ունենք: Ինչպես որ միավորված են պետություն եւ ազգ հասկացությունները, նույնը տարածքն ու ամբոխն են: Որպեսզի երկրի իշխանությունը չկառավարի տարածք ու ամբոխ, այլ ունենա պետություն եւ ազգ, պետք է պրոֆեսիոնալ ազգային մշակույթը վերահսկի: Հիմա դա չի արվում: Պրոֆեսիոնալ արվեստագետն այստեղ պետք չէ: Ժամանակի ընթացքում ես առավել քան համոզվել եմ դրանում, եթե բերում են մեկ ռաբիսի, կամ դիսկոտեկային էժան մեկի ու դրանով կարողանում են դեռահասների վրա գումար աշխատել, դա արդեն շատ բանի մասին է խոսում:

- Ձեր բերած փաստարկներից ու մտահոգություններից ելնելով՝ կարելի է ենթադրել, որ այս ամենն է նպաստել ձեր արտագաղթելուն: 

- Բնականաբար: Ինչքա՞ն կարելի է դիմադրել, ի վերջո, երկաթից չենք, չէ՞: Ինչքան շատ ես ինֆորմացվում, ինչքան շատ կրթվում, այնքան այստեղ մնալու ցանկությունդ պակասում է: Երբ որ երիտասարդությունն անգամ իր ծագումնաբանությունը չի ճանաչում, դա սարսափելի է: Գնանք, մտնենք մեծ մասի տները ու համոզվենք՝ նորմալ բան չեն լսում ու չեն կարդում: Իրենցը չգիտեն, դրա համար շատ շուտ են շեղվում, ազդեցության տակ ընկնում: Ազնավուրի անուն են տալիս, բայց մտեք տները, ոչ ոք չի լսում, անգամ նրա կատարումները չեն տարբերում: Եթե մարդը կյանքում Կոմիտաս չի լսել կամ Արմենակ Շահմուրադյան չի լսել, ապա նա ինչպե՞ս կարող է արժեւորել Վահրամ Թադեւոսյանին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3642 դիտում

Միրզոյան-Բայրամով հեռախոսազրույց է տեղի ունեցել․ մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Գյումրեցիների քվեները գողանալու «պատիվն ունեցած» Գրիգորյանը կծվարի իր քաղաքական նախահայր Ծառուկյանի թևի տակ

Չեմ մասնակցելու առաջիկա ընտրություններին, ՔՊ վարչության որոշմամբ իմ թեկնածությունը չեղարկվել է․ Դանիելյան

Երևանում տնակ է այրվել․ տուժածը հոսպիտալացվել է

Արարատ Միրզոյանն ու ԱՄԷ ԱԳ նախարարը մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում իրավիճակի կապակցությամբ

Գորիսում նոր պոլիկլինիկա կառուցելու միտքը փոխել ենք բժշկական նոր կենտրոն կառուցելու առավել հավակնոտ նպատակով

Խամենեիի որդին ինձ համար անընդունելի է, ես անձամբ պետք է մասնակցեմ Իրանի հաջորդ առաջնորդի ընտրությանը․ Թրամփ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Մեկն ուժեղ տղա է, մեկը տապան է սարքում. Մոսկվայից ասել են՝ ձայնը կտաք Քոչարյանին. Առաքելյան

ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան․ ՊՆ

Գորիսի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

Միրզոյանը Լատվիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

Զերծ մնալ նամակագրության մեջ մտնելուց․ ՔՊԿ դոմեյնին նման դոմեյնով էլ.փոստ են բացել, նամակներ են ուղարկվում

Թե ինչպես մի գիշերում Սերժի Մարտունը դարձավ Ծառուկյանինը․ էդ մարդուն ասա, թե Գյումրիում քեզ ոնց են վերաբերվում

Լրիվ անվճար վիրահատվել ենք, հոյակապ է. քաղաքացիները բուժզննում են անցնում, պետությունը՝ վճարում. տեսանյութ

Ադրբեջանը դադարեցրել է Իրանի հետ սահմանով բեռնատարների երթևեկությունը

Մասնագիտական քննարկում՝ քաղաքաշինության ոլորտի առաջնահերթություններն արտացոլող ռազմավարության մշակման համար

Իրանը հերքել է Ադրբեջանի ուղղությամբ որևէ արկ արձակելու լուրերը․ Արաղչի-Բայրամով հեռախոսազրույց է կայացել

Ադրբեջանը փակել է Իրանին հարակից օդային սահմանը

Մարտի 6-ին Մասկատ-Երևան թռիչքի տոմսեր ունեցողներն անվճար կտեղափոխվեն Աբու Դաբիից և Դուբայից․ ինչպես գրանցվել

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բահրեյնի Թագավորության ԱԳ նախարարի հետ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ․ վարչապետը հանձնարարականներ է տվել

Մարտունը և Թևանյանը կան, մնում է Վարդանիկն էլ միանա ռուսաստանցի գործարարին, որ իրենց ձևով մոլորեցնեն ժողովրդին

Քննարկվել են Հայաստանում «Ռոսատոմ»-ի հետ համագործակցության ընթացքը և հետագա քայլերը

Դավիթ Խուդաթյանն ու Ժաննա Անդրեասյանը մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն են անցկացրել

Արմլիզինգի պարտատոմսերը՝ բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն է

Արփինե Սարգսյանը լավ լուր է հայտնել էլեկտրամոբիլների սեփականատերերի համար

Մարտուն Գրիգորյանը որոշել է ԱԺ ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագրով

Պապիկյանն ու Դըկոտինյին քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանն առնչվող հարցեր

Առնակ Ավետիսյանն ազատվել է պետգույքի կառավարման կոմիտեի ղեկավարի պաշտոնից, նշանակվել այլ կառույցում

Իրանը ահաբեկչական գործողություն է իրականացրել. Ալիևը նման որակում է տվել ու ԱԽ նիստ հրավիրել

Հյուսիս-հարավի կառուցման շրջանակում մի շարք համայնքների 88 հողամաս հանրային գերակա շահ կճանաչվի

Որևէ բան չի խանգարում, որ նա ուղիղ եթեր մտնի, կարող ենք հեռախոսը, անգամ ինտերնետն ու չիպն ապահովել. Փաշինյան

Արշակ Խաչատրյանի խափանման միջոցը փոխվել է. դատախազությունն արձագանքել է

Կիրականացվեն կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքներ

Փոխվել է էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման մեթոդաբանությունը

Հարձակումն անպատասխան չի մնա. Ադրբեջանի ՊՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ

Բա 135-ամյա Դաշնակցությունը կգնա կմտնի 71-ամյա Քոչարյանի թևի տա՞կ. Կոնջորյանը՝ ընդդիմադիր պատգամավորներին

Ադրբեջանական կողմն Իրանից պահանջում է սեղմ ժամկետներում պարզաբանել ԱԹՍ-ների հարձակման հանգամանքները. Բայրամով