Կրեմլի հիբրիդային արշավները Հայաստանի ու եվրոպական երկրների դեմ․ գաղտնի փաստաթղթեր․ FIP

16/05/2026 schedule18:29

«Փաստերի ստուգման հարթակը» օրերս ստացել է փաստաթղթերի փաթեթ, որոնք վկայում են եվրոպական երկրներում, այդ թվում՝ Հայաստանում ռուսաստանյան շրջանակների իրականացված քաղաքական և տեղեկատվական ազդեցության համակարգված գործողությունների մասին։

Այդ փաստաթղթերը արտահոսել են ամենայն հավանականությամբ հաքերային հարձակման արդյունքում և ներկայացնում են Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի դե-ֆակտո ենթակայությամբ գործող «Սոցիալական դիզայնի գործակալության» (Social Design Agency, SDA) փաստաթղթեր, նամակագրություններ, էկրանապատկերներ, զեկույցներ, պլաններ և այլ նյութեր։

Փաստաթղթերում առկա են գործակալության կողմից Հայաստանում, Ֆրանսիայում, Ուկրաինայում, Գերմանիայում, Մոլդովայում, Նորվեգիայում և այլ երկրներում արդեն իսկ իրականացված և նախատեսվող տեղեկատվական արշավների սխեմաներ, պլանավորման նյութեր, հաշվետվություններ և արդյունքների ամփոփումներ։ 

Գործիքակազմի շարքում են doppelgänger կայքերի ստեղծումը, կեղծ լուրերի տարածումը, հողի վրա ակցիաների, սաբոտաժային ու այլ գործողությունների կազմակերպումը, ցանկալի կարծիք տարածող փորձագետների ու կարծիքի առաջատարների ներգրավումը և այլն։ 

Արտահոսած նյութերում առկա են այդ երկրներում հասարակությունների վրա ներազդման նյութեր և պլաններ։ Եվրոպական երկրներում, հիմնականում, գործողություններն արվել են Ուկրաինայի, միգրանտների ու, երբեմն, Հայաստանի դեմ զայրույթ գեներացնելու ուղղությամբ, ծայրահեղ աջական ուժերի աջակցության ուղղությամբ և ռուսաստանյան մյուս նարատիվների ուղղությամբ։ Էական գործողություններ են արվել Ուկրաինայի նախագահ Զելենսկու, Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Մոլդովայի նախագահ Սանդուի հեղինակազրկման ուղղությամբ։

Բազմաթիվ օպերացիաներ պլանավորվել և իրականացվել են կեղծ դրոշով (False flag)։ Օրինակ՝ Հայաստանի դեմ որոշ օպերացիաներ արվել են այնպես, որ տպավորություն ստեղծվի, որ այն Թուրքիայից է համակարգվել, իսկ Ֆրանսիայի դեմ օպերացիաները՝ Ուկրաինայի ու հայկական «Դաշնակցություն» կուսակցության կեղծ դրոշով և այլն։ Տարբեր վայրերում գործողություններում ներգրավվում են տարբեր անձինք՝ ԱՄՆ պաշտոնաթող գեներալ, Գերմանիայի Բունդեսթագի նախկին պատգամավոր, ռումինացի օլիգարխ և այլն։

Նամակագրություններում երևացող անձինք օգտագործում են կեղծանուններ, սակայն դրանց մեջ հեշտությամբ նույնականացվում են ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգել Վլադլենովի Կիրիենկոյի (անվանում են СВК), ինչպես նաև նույն աշխատակազմում Սոֆյա Ավրաամի Զախարովայի (կեղծանունը՝ Kristin Kiler) անունները։

Դերակատարների նամակագրություններում հստակ երևում է, որ իրենք լուրջ միջոցներ են ձեռնարկում քողարկման և արտահոսքերի կանխման ուղղությամբ։ Սակայն, ինչպես երևում է, այդքան էլ չի ստացվում։ Բացի այդ, կենտրոնի հետ փոխկապակցված 50 հոգի օրերս հայտնվել են Բրիտանական պատժամիջոցների ցուցակում։

Հայաստան

Գործակալությունը Հայաստանի իշխանություններին վարկաբեկող և երկրի ներքին կյանքի ապակայունացմանը միտված արշավներ է իրականացրել, որոնցից հայ հանրությանը ամենահայտնին, այսպես կոչված, «Մարսելի» օպերացիան է:

Դեռևս նախորդ տարի նորաբաց ֆրանսիական մի կայք գրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մարսելում մի քանի միլիոն դոլար արժողությամբ շքեղ առանձնատուն է գնել։ FIP.am-ն այդ ժամանակ էր պարզել, որ աղբյուրը ոչ արժանահավատ է, իսկ տեղեկությունը՝ ոչ փաստահեն ու կեղծ․ հոդվածը հրապարակած կայքն ավելի ուշ փակվել էր։ 

Սոֆյա Զախարովային ուղղված նամակներից մեկում Edward Bernays ծածկանունով անձը տեղեկացնում է, թե «Հայաստանի մասով կա հաջողություն», և որ «կոռուպցիոն սկանդալի մասին պատմությունը տարել են հայաստանյան ԶԼՄ-ներն ու կարծիքի առաջատարները»։ 

Նամակագրության մեջ նշվում է, որ հաջողվել է ներքին քաղաքական առճակատում հրահրել իշխանության և ընդդիմության միջև, ապա առաջարկում է «հաջողված օպերացիայի» ամբողջական հաշվետվությանը ծանոթանալ կցված նյութերում։

Untitled-design-22.png (192 KB)

Արտահոսած փաստաթղթերում առկա է նաև ամբողջական հաշվետվությունը, որում ներկայացվում են այն հայաստանյան ԶԼՄ-ները և սոցիալական մեդիայի էջերը, որոնք արտատպել են կեղծ հոդվածը։ Զեկույցում երևում է, որ նյութի տարածմանը նպաստել են 17 գործակալներ, այն ունեցել է մոտ 10,6 միլիոն դիտում, իսկ դրա հերքումը՝ մոտ 1,1 միլիոն։

Untitled-design-19.png (641 KB)

Ֆեյսբուքյան մեկնաբանությունների արտապատկերումների միջոցով հաշվետվության մեջ արձանագրվել է գեներացված ատելության խոսքը։

Untitled-design-17.png (195 KB)

Համաձայն արտահոսած փաստաթղթերի՝ ռուսալեզու «Երևան1» կայքը պատկանում է գործակալությանը․ առցանց ռեսուրսի հիմնական խնդիրն է ՌԴ հայ համայնքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բացասական վերաբերմունքի ձևավորումը։ 

Այն, որ ռեսուրսը պատկանում է այդ գործակալությանը, պարզ է դառնում արտահոսած մի քանի փաստաթղթերից (1,2

Untitled-design-21.png (544 KB)

Այս ռեսուրսում պարբերաբար հրապարակվում են ՀՀ իշխանություններին թիրախավորող հոդվածներ․ օրինակ, արտահոսած ֆայլերում առկա է Նիկոլ Փաշինյանի քաղաքական ապագայի մասին աստղագուշակի վերլուծության տեքստը, որը 2026 թվականի մայիսին հրապարակվել է կայքում։ 

Արտահոսած ֆայլերից մեկը բացահայտում է, թե ամսական կտրվածքով որքան և ինչ ձևաչափում հոդված պետք է հրապարակվի կայքում։ 

Արտապատկերումը՝ արտահոսած փաստաթղթից:

Գործակալությունը մշակել է նաև Հայաստանը թիրախավորող «Ինքնալրացվող գիտելիքների բազա-Հայաստան» նախագիծը, որի նպատակը Wikipedia-ում ավելի քան 50,000 կլոն կայքերի ստեղծումն է։ 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
304 դիտում

Երևանի Փարպեցի փողոցում կրակոցներ արձակած քաղաքացին ներկայացել է ոստիկանություն

Տաշիրում Պապիկյանի գլխավորությամբ անցկացվող քարոզարշավը խոչընդոտելու փորձ է արվել․ կա 10 ձերբակալված

Կրեմլի հիբրիդային արշավները Հայաստանի ու եվրոպական երկրների դեմ․ գաղտնի փաստաթղթեր․ FIP

Խմել չկա․ ինչ առաջարկ կարվի վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին․ վարչապետը մանրամասնել է․ տեսանյութ

Շարունակելու ենք բարեփոխումները կրթության ոլորտում, ոչ մի երեխա անգրագետ չպիտի մեծանա․ Ռուբինյան․ տեսանյութ

Կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ընտրությունների ամբողջականությունը պաշտպանելու համար․ ԱԳ փոխնախարար

Ավստրալիայում տղամարդը շնաձկան հարձակման զոհ է դարձել

Հանրապետության տարբեր հատվածներում ատրճանակներ են հայտնաբերվել․ կան ձերբակալվածներ

ՀՀ-ն այսօր միջազգային ասպարեզում ավելի հեղինակավոր է, քան երբևէ․ մեր զոհերի հիշատակը հարգելու լավագույն ձևն է

«Պարոն Փաշինյան, սենց ամուր ոտքերի վրա կանգնեք», «Ավստրալիայից եկել եմ, 7 շաբաթ մնամ, որ ընտրեմ»․ քաղաքացիներ

Մեղրին վերածվել է համաշխարհային կենտրոնի, աշխարհի ղեկավարներն հարցնում են՝ ոնց մասնակցեն TRIPP-ին․ վարչապետ

Պարոն վարչապետ, ծանոթ մարդ կա․ Փաշինյանը պատահական հանդիպեց դստերը․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրև, տեղ-տեղ կարկուտ կտեղա

Պրոսպեկտում մի փոքր փոս լիներ, 63 հոգի սելֆի կաներ․ Փաշինյանը հիացած է Երևանի նոր բակերով․ տեսանյութ

Երևանում վիճաբանություն է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ

Քննարկվել է The James Madison Institute-ի հետ հնարավոր համագործակցության ուղղությունները

Կասեցվել է «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը

Նոր տրոլեյբուսները Հանրապետության հրապարակում են․ տեսանյութ

Վլադիմիր Պուտինը մայիսի 19-20-ը կայցելի Չինաստան

Մեր կառուցած դղյակները․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ տեսանյութ

Եռագլուխի պատկերը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Երևան-Սևան մայրուղու անտառածածկ հատվածներում նախատեսված աղբահավաքը հետաձգվել է

Այսօրվա մեր երթուղին․ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է քարոզարշավի օրակարգը․ տեսանյութ

Պետականությունն ու կրթությունը ծնվում են միասին, և մեկի ամրությունը ծառայում է մյուսի ամրությանը․ ԿԳՄՍ նախարար

Էս ովքեր են եկել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ստեփանավանում տուն է այրվել

Փրփուրներից են կախվում. գլուխները պատին են տալիս մեր քաղաքացիներին վիրավորողները. Մանավազյան. տեսանյութ

Լուսանկարում ղարաբաղցի գեներալի տուն է, որը սարքել էր, վաճառել բանակի վրա, ձրի ապրում էր մեջը․ Հարությունյան

Կրեմլամետ «Մատրյոշկա»-ն մասշտաբային արշավ է սկսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ․ Meduza

Իրանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են վերջին զարգացումները Մերձավոր Արևելքում

Քոչարյանը սրելու է իրավիճակը. մարդիկ տարբերություն չեն տեսնում նրա ու Կարապետյանի միջև. Հովյան. տեսանյութ

29-ամյա պացիենտը տեղափոխվել է կյանքին սպառնացող վտանգով․ առաջին լապարասկոպիկ վիրահատությունը Էջմիածնի ԲԿ-ում

ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ներկայացուցիչներին

Շաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչ

Երբ ՀՀ քաղաքացիները առանց վիզայի տոմս կառնեն և կգնան Եվրոպա. իրականում ինչու են փոխվում անձնագրերը. տեսանյութ

Նուռնուսի ամառանոցների տներից մեկում հրդեհ է բռնկվել

ՀՀ ԱԳՆ-ն անկախության օրվա առթիվ շնորհավորել է Պարագվային

Հայտնի են Նիկոլայ Ծատուրյանի հոգեհանգստի և վերջին հրաժեշտի օրերն ու վայրերը

Չի կարելի ձայն տալ անուղեղ լրտեսներին, որովհետև նրանք դուրս են եկել սպանելու մեր խաղաղությունը․ Փաշինյան