Խորհրդարանն ընդունեց ճանապարհային երթեւեկության խախտումները նկարահանելու վերաբերյալ աղմկահարույց օրինագիծը

Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 23-ին, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» աղմկահարույց օրենքի նախագիծը, որով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Արմեն Փամբուխչյանն առաջարկում են քաղաքացիներին հնարավորություն տալ տեսանկարահանել ճանապարհային երթեւեկության խախտումները եւ օնլայն ռեժիմով՝ հավելվածի միջոցով փոխանցել ոստիկանությանը:

Նախագիծն ընդունվեց ձայների 83 կողմ, 24 դեմ եւ 3 ձեռնպահ հարաբերակցությամբ։

Դեմ քվեարկեցին հիմնականում ԲՀԿ-ական պատգամավորները, որոնք դեռ առաջին ընթերցումից շատ կոշտ դիրքորոշում էին արտահայտել օրինագծի վերաբերյալ։

Մասնավորապես ԲՀԿ-ական պատգամավորներից մեկը՝ Արթուր Դալլաքյանը, նախագիծը որակել էր նույնիսկ «բարոյականությունից զուրկ»։ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչների դիրքորոշումից, ըստ էության, տպավորություն էր, որ կարծում են՝ ներկայացվածը «գործ տալու» նախագիծ է եւ քաղաքացիներին տրամադրելու է իրար դեմ։ Դալլաքյանի արտահայտությունն ԱԺ-ում մթնոլորտը լարել էր, պատգամավորները նիստերի դահլիճից դուրս էին եկել՝ հարցը պարզելու։ ԲՀԿ պատգամավորներից մեկի սենյակում մի քանի րոպե տեւած խոսակցությունից հետո «Իմ քայլ»-ի եւ «ԲՀԿ»-ի մի խումբ պատգամավորներ արդեն հանդարտված վերադարձան նիստերի դահլիճ։

Տպել
8795 դիտում

Իրան-Ադրբեջան սահմանին հրաձգության հետևանքով կա մեկ սպանված

Շաբաթվա ընթացքում 115 հրդեհ է գրանցվել ՀՀ մարզերի և Երևանի խոտածածկ տարածքներում

Առցանց գրանցման հնարավորություն՝ Հայբիզնեսբանկի Մոբայլ բանկինգ հավելվածում

Պարզ լիճ տանող ճանապարհի երկար սպասված ասֆալտապատումը մոտենում է ավարտին (լուսանկարներ)

ԱՄՆ-ն պատժամիջոցներով է սպառնացել բոլոր ընկերություններին, որոնք զենք կվաճառեն Իրանին

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է միայն բեռնատարների համար

ՀՀ-ում սովորող 1046 Վրաստանի քաղաքացի կարող է հատել սահմանը

Անչափահաս աղջկա տեսողության սրության խնդիրը որևէ պատճառահետևանքային կապ չունի պատվաստման հետ

Գեւորգ Պետրոսյանը հոգեկան խնդիրներ ունի, ես նման տեղեկություն ունեմ․ Ալեն Սիմոնյան

Արոնյանը զիջեց դիրքերը Sent Louis Rapid & Blitz-ում, իսկ Բունդեսլիգայում չխաղաց

Տավուշ ամրոցը զբոսաշրջային բացառիկ վայր կդառնա. տարածքում պեղումներ են իրականացվում

Քարակերտ համայնքում Պարույ Սևակ, Գայ և Մովսես Խորենացի փողոցները շուտով կասֆալտապատվեն

Ջրաբերում անց է կացվում 3,5 կմ երկարությամբ խմելու ջրի նոր գիծ

Եվս մեկ ֆուտբոլիստ «Արարատ-Արմենիայից» վերադարձավ «Փյունիկ»

Քեթիում մանկապարտեզ է վերակառուցվում. այն նախատեսված է 30-ից 40 երեխայի համար

Հայաստանում արդեն գործում է շուրջ 70 սպանդանոց․ Տիգրան Գաբրիելյանը հանդիպել է մի շարք սպանդանոցների սեփականատերերի հետ

Մենք ոչ մեկի կողմից մեր ընտրությունները ճանաչելու կարիքը չունենք. Լուկաշենկոն՝ ԵԽ-ին

Սա միակ երկիրն է, որտեղ իշխանությունն ինձ օգնում է, ընդդիմությունը՝ խանգարում. հայ-իրանական ընկերության տնօրեն