Երևան
12 °C
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանը շատ կցանկանար կրկնել Կարեն Կարապետյանի վարչապետության ցուցանիշը՝ տնտեսական ակտիվության 10,7 % աճ: Եվ իսկապես էլ, 10,7 % աճը շատ տպավորիչ ցուցանիշ է: Միայն թե հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչո՞ւ ՀՀԿ-ն «քցեց» նման փայլուն արդյունք արձանագրած վարչապետին ու 2018-ի ապրիլին վարչապետ առաջադրեց Սերժ Սարգսյանին: Ի՞նչն էր խանգարում, որ Սարգսյանն անցներ հանգստի կամ զբաղվեր կուսակցությունով, իսկ Կարապետյանը շարունակեր պաշտոնավարել որպես վարչապետ ու երկնիշ աճ ապահովեր: Ի վերջո ՀՀԿ-ն նաեւ նրան էր պարտական խորհրդարանական ընտրությունների արդյունքների համար (ճիշտ է, հիմնական «գործն» էլի ընտրակաշառք բաժանողներն ու կեղծարարներն էին անում, բայց Կարեն Կարապետյանի նախընտրական քարոզչության «դրայվը» նույնպես որոշակի դեր խաղաց):
Պատասխանն ակնհայտ է՝ ՀՀԿ-ին տնտեսական աճն առանձնապես չէր հետաքրքրում, նրանց հետաքրքրում էր միայն այն, որ «դեպի իշխանություն տանող ճանապարհը դեռ երկար ժամանակ անցնի Մելիք-Ադամյանով», երկրում հաստատված խաղի կանոնները չփոխվեն, իրենք էլ շարունակեն կոռուպցիոն սխեմաներով հարստանալ, ու «ջանդամը», թե բանակն 80-ականների զենքերով չի կռվում: Սերժ Սարգսյանն էլ երեւի հրճվում էր, որ կարողացավ ե՛ւ Սահմանադրությունը փոխել՝ խոստանալով, որ չի ստանձնելու վարչապետի պաշտոնը, ե՛ւ Կարեն Կարապետյանին «ֆռցնել»՝ օգտագործելով որպես քարոզարշավի հիմնական դերակատար, ե՛ւ այնպես անել, որ հիմնական հարվածն իրենց վրա վերցնեն թիմակիցները՝ իրեն համեմատելով Բիսմարկի, Շառլ դը Գոլի կամ Չերչիլի հետ (իբր՝ նրանք էլ են հաճախ դրժել իրենց խոստումները):
Ի դեպ՝ Սերժ Սարգսյանը հիմա էլ է նույն բանն անում: Իր բացառիկ ագահության ու անհեռատեսության պատճառով ՀՀԿ-ն կորցրեց իշխանությունը, ու հիմա ինքը հանգիստ տանը նստած՝ հետեւում է, թե ինչպես են իր պատճառով իշխանությունից զրկվածներն իրենց պատառոտելով պայքարում նոր իշխանությունների դեմ ու փառաբանում իր ժամանակները: Ու երեւի նաեւ մտքում ծիծաղում է, որովհետեւ «թիմակիցներն» այդպես էլ չեն ըմբռնել «Նիկոլն իրավացի էր, ես սխալվեցի» խոսքերը ու չեն հասկացել, որ 2018-ի համաժողովրդական շարժումը նաեւ անձամբ իր դեմ էր, հետեւաբար՝ ցանկացած ուժ, որի նպատակը կլինի իր ժամանակները վերադարձնելը, հաջողության ոչ մի շանս չունի:
Կարո՞ղ էր արդյոք ՀՀԿ-ն պահպանվել որպես լուրջ կուսակցություն եւ հաջողությունների հասնելու շանսեր ունենալ: Տեսականորեն, իհարկե, կարող էր: Բայց դրա համար առաջին հերթին պետք էր ձերբազատվել Սերժ Սարգսյանից ու ժամանակին նրա հետ կուսակցություն մտած քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներից: Ճիշտ է, այդ դեպքում «տակը բան չէր մնա», եւ ՀՀԿ-ն չէր ունենա անգամ այն չորսուկես տոկոսը, որ ստացավ խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ, բայց գոնե կդառնար նորմալ կուսակցություն, եւ ոչ թե սեփական ունեցվածքը փրկել փորձող ագրեսիվ ռեւանշիստների ակումբ, որի միակ հույսը ֆորսմաժորային իրավիճակ հրահրելն ու հեղաշրջում իրականացնելն է:
Ինչ վերաբերում է Էդուարդ Շարմազանովին, Արմեն Աշոտյանին եւ մյուսներին, ովքեր այսօր աղմուկ-աղաղակ են բարձրացրել, թե «երկրի ղեկը հանձնվել է պատահական մարդկանց», ապա նրանք գուցե դրա փոխարեն իրենք իրենց հարցնեն՝ «այդ ի՞նչ օրի էինք հասցրել երկիրը, որ ժողովուրդը իշխանությունը վստահեց անգամ «պատահական մարդկանց»՝ միայն թե ազատվի մեզանից»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT