Երևան
12 °C
Շրջակա միջավայրի նախարարությունից Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությանը հայտնել են, որ նախարարի 2019թ-ի հոկտեմբերի 25-ի 353Ա հրամանով մերժվել է Ամուլսարում հանքավայրի շահագործման համար «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած ջրօգտագործման հայտը։ Հիշեցնենք, որ ընկերությունը դիմել էր նախարարությանը Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի վարչական տարածքում արդյունաբերական նպատակով Դարբ գետից 40լ/վրկ ջրառի ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար։ ՀԲՃ-ն՝ այլ քաղաքացիների և մասնագետների հետ միասին, մասնակցել էր թույլտվության նախագծի քննարկմանն ու այդ առնչությամբ դիտողություններ և առարկություններ էր ներկայացրել նախարարին՝ հստակ ներկայացնելով այն մասնագիտական փաստարկները, որոնց հիման վրա այդ հայտը պետք է մերժվեր։
Նախարարի հրամանում մասնավորապես նշված է, որ հայտի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Դարբ գետից և դրա ջրահավաք ավազանում կան նաև այլ ջրօգտագործողներ։ Փաստացի վիճակը պարզելու համար նախարարությունը հոկտեմբեր ամսին իրականացրել է Դարբ գետի՝ ընկերության կողմից հայցվող ջրառի կետի հատվածում գետային հոսքի ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ գետի փաստացի հոսքը չի գերազանցում հոկտեմբեր ամսվա համար հաշվարկված Դարբ գետի բնապահպանական թողքը (150 լիտր վայրկյան)։ Համաձայն ՀՀ ջրային օրենսգրքի 5-րդ հոդվածի 24-րդ մասի՝ «էկոլոգիական թողքերի հաշվին ջրօգտագործողների պահանջների բավարարումն արգելվում է»։ Իսկ համաձայն նույն օրենքի 30․1-րդ հոդվածի 2-րդ կետի՝ ջրօգտագործման թույլտվության հայտը մերժվում է, «եթե ջրային պաշարները բավարար չեն ջրօգտագործման թույլտվություն տալու համար, կամ պահանջվող ջրօգտագործման թույլտվությունը չի բավարարում ջրի ազգային պաշարի պահպանման պահանջները կամ ջրերի ստանդարտները»։
Հիմք ընդունելով այն փաստը, որ Դարբ գետի ազատ հոսքը բավարար չէ հայցվող ջրօգտագործման համար՝ նախարարը հրամայել է մերժել գետից տարեկան 1,244 միլիոն խորանարդ մետր 360 օր 24 ժամյա ռեժիմով արդյունաբերական նպատակներով ջրառ իրականացնելու համար «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած ջրօգտագործման թույլտվության ստացման հայտը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT