Ռոբերտ Քոչարյանի մոտ ուռուցք է եղել, որն էլ վիրահատել են. Լեւոն Քոչարյանը՝ հոր առողջական վիճակի մասին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շուտով կշարունակվի Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Նիստից առաջ՝ լրագրողների հետ զրույցում, Լեւոն Քոչարյանն ասաց, որ իր հոր՝ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը լավ է եւ գնալով ավելի է լավանում. «Այսօրվա նիստին մասնակցելու է, տեղաշարժման խնդիր չունի: Կար փոքրիկ ուռուցք, որը պետք է հեռացվեր, եւ կարեւորն այն է, որ այն չարորակ չէր»:

Լեւոն Քոչարյանն անդրադարձավ պաշտպանական կողմի բողոքներից մեկի՝ Վճռաբեկ դատարանի կողմից վերջերս վարույթ ընդունելուն: Խոսքը մասնավորապես վերաբերում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2019 թվականի հունիսի 25-ի՝ Քոչարյանի եւ մյուսների գործը կասեցնելու եւ ՍԴ դիմելու որոշման դեմ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքին. «Այդ կառույցից ընդհանրապես ակնկալիք չկա, իրավաբաններն այն համարում են ոչ արդյունավետ միջոց՝ նշելով, որ նույնիսկ առանց Վճռաբեկ դիմելու կարելի է դիմել ՄԻԵԴ: Եթե կհիշեք, նույնիսկ անցյալ տարի Վճռաբեկը 19-20 օրվա մեջ բողոքները ընդունեց վարույթ եւ որոշում կայացրեց գործը Վերաքննիչ հետ ուղարկելու մասին, իսկ հետագայում ՍԴ-ն այդ որոշումը ճանաչեց հակասահմանադրական: Այսինքն՝ դա այն կառույցն է, որը սպասարկում է իշխանության շահերը»:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքին՝ Լեւոն Քոչարյանը հիշեցրեց, որ կա դատարանի որոշում, ըստ որի՝ ամբողջ գույքի վրա արգելանք դնելով՝ խախտվել է Ռոբերտ Քոչարյանի իրավունքը: Նշենք, որ այդ որոշումը կայացրել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը, այսինքն՝ այն նույն դատավորը, ում վարույթում այժմ գտնվում է այս գործը: Ի պատասխան մեր այն հարցին, թե այս պարագայում վստահություն ունեն դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ՝ Լեւոն Քոչարյանը բացասական պատասխան տվեց. «Իմ կարծիքով՝ փոքր, ոչ էական գործերով ճնշումներ չեն լինում, բայց մնացած մասերով շատ բիրտ ճնշումներ կան»,- նշեց Լեւոն Քոչարյանը՝ հիշեցնելով ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտնի գաղտնալսումը:

Միլենա Խաչիկյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2169 դիտում

Մակրոնը երգել է՝ Նիկոլ Փաշինյանի և Վահագն Հայրապետյանի նվագակցությամբ․ տեսանյութ

Պետական ընդունելություն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պատվին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Երևանի Նորաշեն թաղամասի շենքերից մեկի առաջին հարկի բետոնե ծածկի վրա դի է հայտնաբերվել

Ֆրանսիան միշտ կլինի արդար պայքարի կողքին․ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը կբացի նոր էջ

Մեծ պատիվ է․ Արայիկ Հարությունյանը պարգևատրվել է Պատվո լեգիոնի շքանշանով

Երբ թվում էր, թե Հայաստանը չունի հույս և հենարան, մենք զգացինք և շոշափեցինք նախագահ Մակրոնի ձեռքը․ Փաշինյան

ՌԴ նախագահի որոշմամբ՝ Հաղթանակի օրվա առթիվ երկօրյա հրադադար կհայտարարվի

Մակրոնը խոստացել է Ալիևի հետ քննարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը

Ավտոմեքենա վարելու իրավունքը կասեցված 19-ամյա երիտասարդը Երևանում խոշոր ավտովթարի հեղինակ է դարձել

Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշան՝ Մակրոնին․ պարգևատրվել են նաև ՀՀ նախագահն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Վստահ եմ՝ Ձեր այցը նոր խթան է լինելու մեր հարաբերությունների զարգացման համար․ նախագահը հանդիպել է Մակրոնի հետ

Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնումը սահմանի բացումից հետո մեծ զբոսաշրջային հնարավորություններ կստեղծի

Արարատ Միրզոյանը ԵՔՀ գագաթնաժողովի ընթացքում շփումներ է ունեցել գործընկերների հետ․ լուսանկարներ

Անտոնիու Կոշտային, Ուրսուլա ֆոն դեր Լայենին, Կայա Կալասին հրավիրեցի Կարմիր կամուրջը դիտելու․ վարչապետ

Մեր ընդդիմությունը քաղաքական շիզոֆրենիայի մեջ է. թող չբզբզան, մարդկանց հիմարի տեղ դնեն. Կարապետյան. տեսանյութ

Ինչպես է Գյումրին պատրաստվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի այցին․ լուսանկարներ, տեսանյութ

Նիկոլ Փաշինյանը, Անտոնիու Կոշտան և Միհել Մարտինը նամականիշ են մարել․ տեսանյութ

Լուկաշենկոն թող տեսնի՝ ամբողջ աշխարհին ենք պետք. Երևանը եվրոպական մայրաքաղաքի կարգավիճակ է ստանում. տեսանյութ

ԵՔՀ գագաթնաժողովի քննարկումներն ընդգծել են տարածաշրջանային համագործակցության կարևորությունը. վարչապետ

Երեկվա դռոն շոուն տեսե՞լ եք․ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետն ու Կիպրոսի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները․ տեսանյութ

Թուրքիայի փոխնախագահի այցը Հայաստան կարևոր նշանակություն ունի երկու երկրների հարաբերություններում․ վարչապետ

Զառիթափ գյուղում «ՈՒԱԶ»-ն արգելափակվել է գետում

Ուկրաինան միշտ հարգել է Վրաստանի ինքնիշխանությունն ու ժողովրդին․ Երևանում հանդիպել են Զելենսկին և Կոբախիձեն

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ ժամանակ առ ժամանակ անձրև կտեղա

Որքան մարդ է մասնակցել Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում տեղի է ունեցած բողոքի ակցիային

ՀՀ-ն և Թուրքիան ստորագրել են պատմական Անիի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքի իրականացման արձանագրությունը

Ընդգծվել է կայուն և տևական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը․ Փաշինյան-Զելենսկի հանդիպում է տեղի ունեցել

Նիկոլ Փաշինյանը և Պեդրո Սանչեսը քննարկել են Հայաստան-Իսպանիա համագործակցության զարգացման հեռանկարները

Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհայի հետ

Փաշինյանը և Սթարմերը փոխանակվել են ՀՀ-ի և ՄԹ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրով

ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Հայաստանից կմեկնի Ադրբեջան

ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային կայունության ջանքերին

Ամբողջ օրն ազգային արժեքների ոտնահարումից խոսող «ռուսամետ ընդդիմությունը» հայկական քանի՞ արժեք ճանաչեց. Եղոյան

Եվրոպան երբեք այնքան հզոր չէ, որքան այն ժամանակ, երբ միասին է առաջ շարժվում. Մակրոնը գրառում է կատարել

Էս սրտիկները Ծառուկյանի և նրա ընկեր Լուկաշենկոյի համար են. Հարությունյան

Հայաստանի և Խորվաթիայի միջև ստորագրվել է ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիր

Շնորհակալություն, որ համահեղինակեցիք այս կարևոր պատմությունը Հայաստանի համար. վարչապետը՝ ԵՔՀ անդամներին

Ինչպիսին էր Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը. լուսանկարներ

Հանրային հեռարձակողները պարտավոր են կուսակցությունների համար ապահովել ոչ խտրական պայմաններ. ԿԸՀ