Երևան
12 °C
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ սննդամթերքի ներմուծման ժամանակ սահմանային վերահսկողության շրջանակներում հայտնաբերված անհամապատասխանությունների վերաբերյալ:
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակից հայտնում են, որ քննարկմանը մասնակցում էին ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի (ՍԱՏՄ) տեղակալ Նարեկ Հայրապետյանը, ՀՀ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը, ինչպես նաև գրասենյակի և շահագրգիռ կառույցների այլ պաշտոնատար անձինք, մսամթերք արտադրող մի շարք ընկերությունների և Հայաստանում գործող ոլորտային լաբորատորիաների ներկայացուցիչներ:
Հանդիպման սկզբում Արթուր Ասոյանը նշել է, որ կառավարության որդեգրած քաղաքականությունը բոլոր շահառուների շահերի պաշտպանությունն է՝ բացառելով վտանգավոր սննդի ներմուծումն ու օգտագործումը, ինչը պետք է արվի տնտեսվարողի գործունեությանը չխոչընդոտելու եղանակով:
«Հանդիպման հիմնական նպատակն է հասկանալ, թե արդյո՞ք հնարավոր է սալմոնելա խմբի մանրէներ պարունակող մթերքը ենթարկել ջերմային մշակման և ունենալ անվտանգ սնունդ: Մենք պետք է աշխատենք բացառապես օրենքի սահմաններում՝ չվնասելով որևէ շահառուի»,- նշել է Ասոյանը՝ հավելելով, որ համաձայն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջների՝ արգելվում է նմանատիպ սննդամթերք ներմուծել ԵԱՏՄ տարածք՝ անկախ հետագա վերամշակման պայմաններից:
Քննարկման արդյունքում ներկաները եկել են համաձայնության, որ վարակված սննդամթերքի հանրապետություն ներթափանցումը ռիսկային է և ոչ լիարժեք կառավարելի՝ անկախ նրանից, թե հետագա ինչ վերամշակում է անցնելու:
Արդյունքում սննդամթերք ներմուծող ընկերություններին առաջարկվեց վերանայել մատակարարների հետ կնքված պայմանագրերը՝ հստակեցնելով կողմերի պարտականությունների շրջանակը, ինչպես նաև վնասակար սննդամթերքի հետ վերադարձման կարգը: Հետագա խնդիրներից խուսափելու համար ընկերությունները համապատասխան աջակցություն կարող են ստանալ Էկոնոմիկայի նախարարությունից և ՍԱՏՄ-ից: Վերջին 6 ամիսների ընթացքում սննդամթերք ներմուծած բոլոր ընկերությունները կտեղեկացվեն կայացված որոշումների վերաբերյալ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՎրաստանը շահագրգիռ է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ. Կավելաշվիլի
Պոլսո Հայոց պատրիարքը կմեկնի ԱՄՆ
Դադարեցվել է Վարդենիս քաղաքի մի քանի փողոցի գազամատակարարումը
Ինչ է ներառում հղիների անվճար բժշկական օգնությունը. նախարարությունն իրազեկում է
Քոչարյանը սխալ գիտի. իր որդու հայհոյանքներից հետո խոսել է հազարներով մարդ՝ անեծքներ հղելով. Սաֆարյան
Հայտնաբերվել են կանեփի խնամված բույսեր ու մարիխուանա. տեսանյութ
Լկտի սուտ, որ ասում են՝ դեռ փառք է. Քոչարյանները շարունակում են թաքցնել հունական կղզու ունեցվածքը. Սաֆարյան
Պռոշյան փողոցից դանակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Թուրքմենստանի քաղաքացի
Թբիլիսին շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ. Վրաստանի նախագահ
Հարվածներ է հասցրել կնոջը, վերջինս էլ ծծմբաթթուն լցրել է զուգընկերոջ վրա՝ սպանելով նրան. կինը կալանավորվել է
Կոտրել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մուտքի դռները
Թրամփի վարչակազմը Հարվարդի համալսարանին արգելել է օտարերկրյա ուսանողներ ընդունել
Ձեր այսօրվա եռանդն ու գործադրվելիք ջանքերը մեր երկրի վաղվա ուժն են․ ԱԺ նախագահի ուղերձը
Ավտոմեքենան հրդեհվել է, բախվել կայանված մեքենաներին. վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց
Վերջին զանգը դպրոցական կյանքի ապրումների մասին է, ջերմ գրկեք իրար, գնացե՛ք առաջ. Ժաննա Անդրեասյան
Հաջիևը ԵՄ պաշտոնական ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերել է տղամարդու մարմին
Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր
ՔԿ շենքից 590 հազար դոլար գողանալու դեպքով կա ձերբակալված. մանրամասներ
Երևանի փոխքաղաքապետը հրապարակել է 1998-2018 թթ․ օտարված մանկապարտեզների ցանկը
Չեմ պատրաստվում վերընտրվել կամ կրկին առաջադրվել. Էրդողան
Քիմ Քարդաշյանն ավարտել է իրավաբանական դպրոցի դասընթացները. բազմաթիվ հետևորդներ ծաղրել են նրան
Mercedes-Benz GLE 350 մակնիշի տրանսպորտային միջոցը կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին
Որդիս հրաժարվեց տարկետման իրավունքից և գնաց բանակ՝ ասելով՝ չեմ ուզում զբաղվել գիտությամբ բանակ չգնալու համար
Գագիկ Բեգլարյանի Մոնումենտի երկու առանձնատունը գնահատվել է 8 մլրդ դրամ. տեսանյութ
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել
Լուկա Մոդրիչը հայտարարել է «Ռեալ»-ից հեռանալու մասին
Դատավորն արգելափակել է Կրթության նախարարությունը լուծարելու Դոնալդ Թրամփի առաջարկը
Վոլգոգրադում «Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխում հայտնաբերվել է բուհի ռեկտորի դիակ
Սան Դիեգոյում մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով մի քանի մարդ զոհվել է. տեսանյութ
Bitcoin-ի գինը գերազանցել է պատմական առավելագույնը
100 մլն դոլար քեշ փող ունեցողը խոսում է ուրիշի հարուստ լինելու մասին. Ղազարյանը՝ Քոչարյանի մասին. տեսանյութ
Ռուսաստանը անվտանգության բուֆերային գոտի կստեղծի Ուկրաինայի հետ սահմանին. Պուտին
ՀՀ-ում մի շարք ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ներդրման ժամկետները կհետաձգվեն
Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
Մատենադարանում հիմնվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրություն՝ տեղական հումքով
Անահիտ Մանասյանն այցելել է Խոզնավար և Խնածախ բնակավայրեր
Ասրյանն ու Պալմասը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր
«Տոյոտա»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում
Արարատ Միրզոյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT