Երևան
12 °C
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու հարցի քննությունը: Դրա առնչությամբ ելույթ ունեցավ Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդ Սեդա Սաֆարյանը՝ միանալով մեղադրող կողմի առարկությանը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու միջնորդության հետ կապված. «Ես գտնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխման ենթակա չէ, եւ կարծում եմ, որ դեռեւս պահպանվել են դատարանի բոլոր այն հիմնավորումները, որ 15 օր առաջ տրվել էին, հիմա, ըստ էության, ոչինչ չի փոխվել: Ուստի գրավի կիրառումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անթույլատրելի է»:
Մեղադրող կողմի առարկությանը միացավ նաեւ գործով տուժող Սուրեն Հովհաննիսյանի ներկայացուցիչ, իրավապաշտպան Մարինա Պողոսյանը. «Հաշվի առնելով այն ռեսուրսների չափը, որ ունի Ռոբերտ Քոչարյանը, կարող եմ ասել, որ ՀՀ-ում չկա գրավի նման չափ, որը կարող է ապահովել նրա իրավաչափ վարքագիծը ազատության մեջ»: Մարինա Պողոսյանը հիշեցրեց, թե Ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում ընթացող դատավարության ժամանակ ինչ վերաբերմունք է ցույց տվել Ռոբերտ Քոչարյանը Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին. «Գլխավոր դատախազին դիմեց «դու»-ով՝ ասելով «Դու կնստես, կլսես»: Ես չեմ կարծում, թե սա հարիր է որեւէ երկրի նախագահին: Մենք բոլորս տեսնում ենք, թե ինչ ճնշումների են ենթարկվում այն անձինք, որոնք խոսում են Ռոբերտ Քոչարյանի դեմ, ուստի նա, լինելով ազատության մեջ, ճնշումները մեծացնելու է, եւ սա բերելու է գործի քննությանը խոչընդոտելուն»:
Ելույթ ունեցավ նաեւ գործով տուժող Անդրանիկ Հարությունյանի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը՝ պնդելով, որ կան խոչընդոտելու ռիսկեր եւ դրանք բազմազան են. «Այն, որ ձեր նկատմամբ բռնություն կիրառած անձինք գնացել, հանդիպել են Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամների հետ, արդեն իսկ ռիսկ է: Եթե նա դրսում գտնվի, մենք չգիտենք, թե մեզ հետ ինչ տեղի կունենա, եւ դրանից բացի, այս գործով բազմաթիվ պաշտոնատար անձինք են հարցաքննվել (նախաքննության ընթացքում,-խմբ.), եւ մենք չգիտենք, թե ազատության մեջ մնալով՝ նրանց վրա ինչ ազդեցություն կլինի»: Ղարագյոզյանը նշեց, որ պաշտպանական կողմի միջնորդությունն անհիմն է եւ ենթակա է մերժման. « Մենք գիտեք, թե ինչ խախտումներ են տեղի ունեցել Մարտի 1-ին, եւ գումարներ են բաժանվել զինվորականներին սահմանադրական կարգը տապալելու համար, ես գտնում եմ, որ սահմանադրական կարգի տապալումը ապացուցող փաստարկներ կան»:
Տուժող կողմի ելույթն ավարտեց գործով տուժող Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը: Վերջինս մասնավորապես ասաց. «2008 թվականի մարտի 1-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մենք ունենք պրոֆեսիոնալ տեսախցիկներ, որ ֆիքսվել են, թե ով ում է սպանել, ովքեր են վառել մեքենաները, ովքեր են թալանել խանութները, ասաց, որ ուղարկել են ՀՔԾ՝ այդ գործը վերհանելու: Հիմա ի՞նչն է խանգարում փաստաբաններին, որ գնան, այդ նյութերը բերեն, ասեն՝ տեսեք՝ ահա նրանք են»,-ասաց Սարգիս Քլոյանը՝ առարկելով պաշտպանների ներկայացրած միջնորդության դեմ:
Միլենա Խաչիկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քոչարյանը քայլող սպառնալիք է Հայաստանի Հանրապետության գլխին․ Չախոյան
Գերմանիան Հայաստանին է հանձնել հետախուզվող անձի
Շերամի փողոցում հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ է հայտարարվել․ դեպքի վայրում է 15 մարտական հաշվարկ․ տեսանյութ
Դպրոցների համար էլեկտրական ավտոբուսների գնման նպատակով ԿԳՄՍՆ-ն մրցույթ է հայտարարել
Բժշկական հաստատություն տեղափոխված դատապարտյալի մոտից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգված
Հայկ Կոնջորյանը և ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր
Պատասխանեցի լրագրողների հարցերին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Խոշոր հրդեհ Երևանում. հայտարարվել է բարդության «Թիվ 3» կանչ
Ալեն Սիմոնյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են երկկողմ կապերին առնչվող հարցեր
Դատախազությունը հորդորում է Աթանեսյանի կնոջ գործողություններից տուժածներին դիմել իրավապահներին. մանրամասներ
Հուսով ենք՝ ՌԴ գործընկերները չեն հապաղի. վարչապետը՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմում երկաթգծի վերականգնման մասին
Տիգրան Մանսուրյանի ծննդյան առթիվ նրա երաժշտությունը կհնչի Երևանի մետրոպոլիտենի կայարաններում
«Հայկական ժամանակն» է գումար տվել, ոչ թե «Հայկական ժամանակին» են տվել, և դա փաստում են հաշվապահական թղթերը
Հայաստանը կարևորում է իրավական տարբեր նախաձեռնություններին Վենետիկի հանձնաժողովի ներդրումը․ Միրզոյան
Չպետք է սահմանափակվենք 29 հազար կմ-ով... 800 քանի կամ 700 քանի. Քոչարյանը հստակ չգիտի ՀՀ սուվերեն տարածքի չափը
Ես էլ եմ մի շարք որոշումների վերաբերյալ գոհունակություն հայտնել. վարչապետը՝ նախագահի «շնորհակալության» մասին
Քոչարյանը հայտարարել է, թե ինչի է սպասում, որ որոշի՝ ընտրություններին ցուցակ կգլխավորի, թե ոչ
Եկեղեցի-պետություն հակամարտություն չկա, կա եկեղեցում իշխանությունը ուզուրպացրած անձ. Փաշինյան
Կտրիճ Ներսիսյանը, Գևորգ եպիսկոպոսին կարգալույծ հռչակելով, փաստում է՝ չի ճանաչում Սահմանադրությունը. Առաքելյան
Մենք համագործակցությունը զարգացնում ենք միջուկային տեխնոլոգիաների տիրապետող տարբեր երկրների հետ. վարչապետ
Ռոբերտ Քոչարյանը ՀԱՊԿ-ից մի քիչ է նեղացած. հույսը չի կորցնում կրկին հարաբերվելու
Իլոն Մասկը հայտարարել է Tesla Model S-ի և Model X-ի արտադրության ավարտի մասին. փոխարենը ռոբոտներ կթողարկվեն
Ռոբերտ Քոչարյանը ժամանակին զանգահարել է Հեյդար Ալիևին. նա դեմ չէ Ադրբեջանի հետ առևտուր անելուն
Մայիսի 4-ը Հայաստանում կլինի ոչ աշխատանքային. Կառավարությունը սահմանել է՝ փոխարենը որ օրը կլինի աշխատանքային
Անհետ կորած 21 զինծառայողի ընտանիք ևս 3 ամիս կստանա 300-հազարական դրամի աջակցությունը
Մինչև 1944թ․ դեկտեմբերի 31-ը ծնված անձինք կստանան Խնայբանկում ունեցած ավանդի փոխհատուցումը
ԵԽ-ին ՀՀ անդամակցության 25-ամյակի կապակցությամբ տեղի է ունեցել «Հայփոստի» թողարկած հատուկ նամականիշի մարում
Ձմեռային զորակոչը երկարաձգվել է
Կոլումբիայում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել. զոհվել են ներսում եղած բոլոր անձինք, այդ թվում՝ պաշտոնյաներ
UCOM ծառայությունների դիմաց վճարումներն այլևս հասանելի չեն լինի «Իդրամ»-ի, «Իզի Փեյ»-ի և «Թել-Սել»-ի միջոցով
Մեծ պատիվ է ԵԽ գլխավոր քարտուղարին հանձնել «Դատաստանագիրք» աշխատության վերարտադրության օրինակը. Միրզոյան
Քննարկվել են ՀՀ-ի և Քուվեյթի միջև միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի կազմակերպման վերաբերյալ հարցեր
Աղավնատուն գյուղում մեքենա է հրդեհվել
Մանսուրյանի 87-ամյակի առիթով Արամ Խաչատրյան համերգասրահում սիմֆոնիկի կատարմամբ նրա կինոերաժշտությունն է հնչել
Վանաձորում մեքենաներ են բախվել․ կա տուժած
Երևանի պարեկները «Մերսեդես» մեքենայում ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել
3 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվեն
Քաջարանի տարածաշրջանում և «Մեղրու սար» հատվածում ձյուն է, Աշտարակ-Լանջիկ ավտոճանապարհին՝ մառախուղ
Վերին Լարս տանող ճանապարհը Վրաստանից Ռուսաստան ուղղությամբ փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Կարո՞ղ եք կռահել, թե ինչի մասին է խոսքը. ՀՀ վարչապետը թվային տվյալներ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT