Կա՛մ հայոց լեզվի ուսուցումը պարտադիր կլինի բուհերում, կա՛մ դասադուլը կշարունակվի. բողոքի ցույց ԵՊՀ-ում

Այսօր Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի լսարանների դռները չեն բացվել. ուսանողները դասադուլ են հայտարարել: Պահանջը մեկն է. հայոց լեզու, հայ գրականություն եւ պատմություն առարկաները բուհերում պետք է դասավանդվեն, այլապես դասադուլը դեռ երկար է շարունակվելու:

Ժամը 9:30-ի դրությամբ ֆակուլտետում հավաքված ուսանողներն իրենց բողոքն ու մտահոգությունն էին արտահայտում բուհական ծրագրերում այդ առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին քննարկումների հետ կապված։ Շատ չանցած՝ խմբին միացան նաեւ պատմության եւ այլ ֆակուլտետների ուսանողներ, ԵՊՀ ուսանողական խորհրդից ներկայացուցիչներ եւ դասախոսներ:

Ցանկանում ենք սովորել մե՛ր լեզուն, գրականությունը, պատմությունը. խոսում են ուսանողները

«Հիշենք արտասահմանյան հեղինակի, ով նշում էր. փոխե՛ք ձեր ճյուղերը, տերեւները, բայց պահպանե՛ք ձեր արմատները: Մեր այսօրվա գրապայքարն ուղղված է ազգապահպան ծրագրի, ցանկանում ենք մեր լեզուն, գրականությունը, պատմությունը հաստատուն եւ անխափան պահել իր հիմքերի վրա: Կարծում եմ՝ յուրաքանչյուր ժողովրդի գոյության հենքն ու հիմքը հայրենիքն է, իսկ այն առանց ազգային տարրերի՝ պատմության, լեզվի ու գրականության, չի կարող գոյատեւել». Մարիա Նավասարդյան

«Եթե նահանջում է լեզուն, ապա նահանջում է այն ազգը, որ կրում է այն. մենք այժմ ունենք խնդիր՝ հայագիտության պահպանման գործում: Այսօր վստահ չենք կարող լինել, որ դպրոցում երեխաներն ստանում են կրթության այն բազան, որ դրանով կարող են համալսարան տեղափոխվել եւ այլեւս չուսումնասիրել: Մենք բողոքում ենք ընդդեմ այն քաղաքականության, որն ավելի շատ ուղղված է ազգայինը վերացնելու, քան դրան մեծ ուշադրություն դարձնելու». Վարդուհի Բարսեղյան

«Եթե Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը հաշվի չառնի այս դասադուլը, մենք պատրաստվում ենք բողոքի ակցիաներ կազմակերպել խորհրդարանի, կառավարության, ԿԳՄՍ նախարարության շենքերի առաջ եւ, ի վերջո, հասնելու ենք նրան, որ Արայիկ Հարությունյանն ինչպես քայլելով եկել է, մտել նախարարության շենք, այնպես էլ քայլելով դուրս գա: Սա ուղղակի նախազգուշական քայլ է, նախարարին կոչ ենք անում՝ որեւէ նման լուրջ որոշում կայացնելուց առաջ լուրջ մասնագետների հետ խորհրդակցել». Գեւորգ Գյուլումյան

Հայերենի հանդեպ պետք է պատշաճ վերաբերմունք դրսեւորվի. ուսանողների կողքին կանգնած են դասախոսները

Հայ բանասիրության ֆակուլտետի՝ հայոց լեզվի ու պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի խոսքով՝ դասադուլին միանալը սխալ եզրույթ է, նա ուղղակի որպես դասախոս, քաղաքացի իր մտահոգությունն է հայտնում: Ինչպես նշեց, իրենց ամբիոնն այս հարցի հետ կապված արդեն ուղարկել է բաց նամակ ԿԳՄՍ նախարարին, Ազգային ժողով, ՀՀ վարչապետին եւ ՀՀ նախագահին:

«Մա՞հն է արդյոք, թե՞ նինջը քեզ պատել, պայծա՛ռ Նաիրի. հուսով եմ, որ Նաիրիին մահը դեռ չի պատել: Աստվածաշունչն ասում է՝ ի սկզբանե այդ բանն էր, եթե մենք այդ բանը չենք պաշտպանում, ինչի մասին է խոսքը. հայերենի հանդեպ պետք է պատշաճ վերաբերմունք դրսեւորվի: Պետք է տարանջատենք դպրոցական գիտելիքները բուհականից. միայն մասնագետով, ով հայոց լեզու չգիտի, պետություն չենք ստեղծի». դասախոս Նարինե Դիլբարյան

«Իհարկե, ոլորտում կան խնդիրներ, թերացումներ, բայց գործատուն, պատասխանատուն, լիազորված մարմինը պետք է հետեւեն, ուսումնասիրեն, եթե կան սխալներ, մոլորյալներ, ուղղորդեն, ոչ թե վերցնեն ու վերացնեն». ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյան

«Եթե խնդիրը բովանդակային է, ուրեմն՝ պետք է պահանջել կատարել բովանդակային փոփոխություններ, այլ ոչ թե հանել առարկաները, սա հարցի լուծում չէ: Եթե այդ քննարկումները հասցնեն նրան, որ առարկաները բուհերում չդասավանդելը ոչ մի բանի չի վնասում, եկեք հանենք, բայց եթե մեր ազգային բաղադրիչին, ինքնությանն իսկապես վտանգ է սպառնում՝ ոչ: Հարցն արտասահմանյան բուհերի հետ պետք չէ համեմատել. նրանք ազգային ինքնության պահպանության խնդիր երբեւէ չեն ունեցել». դասախոս Արշալույս Գալստյան

Կրթությունն այսօր ամենաթողության է մատնված. ԵՊՀ ուսանողական խորհուրդը դժգոհ է Արայիկ Հարությունյանից

Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողների կազմակերպած ակցիային քիչ հետո միացան նաեւ ԵՊՀ ուսանողական խորհրդից ներկայացուցիչներ եւ նախագահ Դավիթ Ափոյանը: Նա դժգոհ է այն վերաբերմունքից, որն այսօր ունի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կրթության եւ հատկապես մայր բուհի նկատմամբ:

«Եթե չասենք, որ այսօր կրթությունը մեծ տեմպերով հետընթաց է ապրում, ապա կարող ենք նշել, որ նույն տեղում դոփում է: Հայոց լեզուն եւ հայոց պատմությունը դաստիարակչական բնույթ ունեն, եթե լավ չգիտես քո պատմությունը, չես կարող առաջ շարժվել ու կառուցել ապագա». ԵՊՀ ուսխորհրդի Դավիթ Ափոյան

«Եթե այսօր որոշել են հանել այդ առարկաները, ապա վաղը կորոշեն, որ այս մասնագետները մեր երկրին պետք չեն, իսկ այդպես հասարակությունը կգնա դեպի տգիտություն: Դպրոցում աշակերտներն այդ գիտելիքներն ստանում են, բայց ոչ այնքան բավարար, ինչքան պետք է». ԵՊՀ ուսխորհրդի ներկայացուցիչներ

Ուսանողների շարքում չերեւաց ֆակուլտետի դեկանը

Դասադուլ կազմակերպած եւ ակցիա իրականացնող ուսանողների շարքում չէր ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը: Ինչպես նշեց ուսանող Գեւորգ Գյուլումյանը, իրենք ակցիա իրականացնելուց առաջ խոսել են, ստացել դասախոսների, դեկանի համաձայնությունը:

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը, անդրադառնալով դեկանի ներկա չլինելուն, պարզաբանեց, որ նա իր դիրքորոշումն արտահայտվել է այն բաց նամակով, որն ուղարկվել է պետական ատյաններին:

Ուսխորհրդի նախագահը հավելեց, որ իր տեղեկությունների համաձայն՝ դեկանը ԵՊՀ ռեկտորի հետ այս հարցի հետ կապված քննարկումներ է ունեցել:

Ուսանողներն իրենց ակցիան ներկայացնող խոսքի մեջ ընդգծեցին, որ նոր Հայաստանի ուսանողությունն ընտրում է հայոց լեզվի ու պատմության իմացության նոր, առավել բարձր մակարդակի պարտադիր ուսուցում ու պահանջում է դա ամրագրել օրենքով:

Նրանք ստորագրահավաք են սկսել, որին միացել են տարբեր բուհերից ուսանողներ: Ստորագրությունների թիվը 500-ն արդեն անցել է: Կսպասեն մինչեւ կլինի 3000-4000 ստորագրություն եւ կդիմեն պատկան մարմիններին: Ուսանողները համաձայն են. եթե խնդիրներ կան, կարող են որոշ ձեւափոխումներ անել, սակայն եթե որոշվի առարկաները չդասավանդել, բոլորն են ոտքի կանգնելու:

Հարցին այսօր անդրադարձել էր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նա Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում էր կատարել՝  մասնավորապես նշելով, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի աշխատանքային նախագծով յուրաքանչյուր բուհ իրավասու է Հայոց լեզու, Հայ գրականություն եւ Հայոց պատմություն առարկաները դարձնել պարտադիր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6303 դիտում

Պապոյանը միջազգային համաժողովում ներկայացրել է ՀՀ ներդրումային, գործարար միջավայրը և «Խաղաղության խաչմերուկ»-ը

Մենք շահագրգռիռ ենք Ուրուգվայի հետ հարաբերությունների զարգացման հարցում. ՀՀ նախագահը՝ նորանշանակ դեսպանին

Քննարկումների փուլով պետք է գտնենք լուծումներ՝ կա՛մ «այո», կա՛մ «ոչ». Քոչարյանը՝ Հայկ Սարգսյանի նախագծի մասին

Օրեր առաջ Հավայան կղզիներում են եղել, հավաքը ղեկավարել են «կոկորդիլոսները». Հակոբյանը տեսանյութեր է հրապարակել

Ավշար համայնքի նախկին ղեկավարը ձերբակալվել է

Ադրբեջանից պարզաբանում ենք ուզել, հրաժարվել են, որ դա իրենք են արել. Պապիկյանը՝ Խոզնավարի կրակոցների մասին

Հայաստանի հետ ամուր գործընկերությունը ձևավորում է բարեկեցություն. Հաքի գրառումը Միրզոյանի հետ հանդիպումից հետո

Հիմնական տարընկալումը գումարով կարճ ժամանակ ծառայելու նորմի հետ է կապված, նախագիծը պետք է լավարկվի. Խաչատրյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ-ում հանդիպել է Սուրեն Պապիկյանի հետ

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքային աշխատանքների մեկնարկի պլանը

Հայաստանը եղել է և կշարունակի հավատարիմ մնալ փոխշահավետ հարաբերություններ ձևավորելու ռազմավարությանը. Պապոյան

ԱԽ քարտուղարը Ջոշուա Հաքին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները

ԱԳ նախարարն ու Ջոշուա Հաքը Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգային հարցեր են քննարկել

Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժինը նոր պետ ունի

Պաշտոնանկություններ Քննչական կոմիտեում 590 հազար դոլարի հափշտակության գործի շրջանակներում

Կարևորել եմ կրթության դերը անձի զարգացման գործում. գյումրեցի աշակերտները հանդիպել են Զարուհի Բաթոյանի հետ

Կայացել է «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում իրականացվող «Ստեղծենք միասին» նախագծի բարեգործական ընթրիքը

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 29-ին

Հայաստանը և Ադրբեջանն ապրելու են խաղաղ. տարօրինակ են մարմնավաճառի, ալկաշի ու զիբիլի կատվի աղմուկը. Սիմոնյան

Հրացան, ատրճանակներ, նռնակ և 161 փամփուշտ. Գյումրիում զենք-զինամթերք է հայտնաբերվել

Այս հարցում նվազագույն մտահոգություն չկա. էրդողանը՝ Հայաստանի հետ կարգավորման մասին

236 մլն եվրո՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար

Արա Շիրինյանն ու Քրիստինե Մելքոնյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ

Երևանում ու մարզերում սպասվում են հորդառատ անձրևներ. ջերմաստիճանը կնվազի

Մոսկվան Ստամբուլում հանդիպում անցկացնելու համար Կիևից համաձայնություն չի ստացել. Կրեմլ

Երևանը պատրաստ է Մինսկի խմբի լուծարման դիմումը ստորագրել «Խաղաղության պայմանագրի» ստորագրման օրը. Գրիգորյան

Թուրքիան գոհունակությամբ է ընդունում Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռնարկվող քայլերը. Էրդողան

Մենք երբեք խաղաղության օրակարգով չենք խաբել, շարունակում ենք աշխատել սահմանազատման համար. Գրիգորյան

«Մուրացան» հիվանդանոցում 1,5 տարեկան երեխա է մահացել. բուժկենտրոնը մանրամասներ է հայտնել դեպքից

Երեխան ծնողի սեփականությունը չէ, հասուն մարդը ինչո՞ւ պետք է ապրի իր ծնողի հետ. վարչապետ

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ»-ը հրավիրում է «բազմաֆունկցիոնալ տպիչ սարքի մատակարարման և տեղադրման» մրցույթ

«Hayat Project»-ի համերգի ժամանակ երգչուհին ընկել է բեմից․ տեսանյութ

ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանն արդարացվել է

Ավելացվում են արձակուրդի ժամկետները. Պապիկյանը ներկայացրել է «Զինվորական ծառայության» օրենքի դրույթները

Սուրեն Պապիկյանը բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ. լուսանկարներ

Yandex Go-ում հայտնվել է հնարավորություն՝ պատվիրելու ուղևորություններ քաղաքների միջև

Կրակոցներն անհանգստացնում են, բայց Հայաստանը ձգտում է խաղաղության. Արմեն Խաչատրյան

Նորատուս գյուղում գայլերը հոշոտել են շուրջ 70 գառ

Ամիօ լիզինգ. խելացի ընտրություն տեխնիկական վերազինման համար

Լավ, հոգեհանգիստ լինի՝ կարելի է Համալիրում անել, բայց հարսանիք՝ ոչ, խելագարվել կարելի է ուղղակի. վարչապետ