Երևան
12 °C
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կգլխավորի ոչ թե ռուսաստանցի մարզիչ Ալեքսանդր Գրիհորյանը, այլ Աբրահամ Խաշմանյանը: Ոչ ամբողջական 1 օրվա ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հետ է կանգնել Գրիգորյանին նշանակելու որոշումից: Այսօր՝ նոյեմբերի 6-ին, պաշտոնապես հայտարարել է, որ մինչեեւ 2020թ. նոյեմբերի 30-ը պամանագիր է կնքել Աբրահամ Խաշմանյանի հետ, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն էլ ինստագրամում լուսանկար է հրապարակել նրա հետ:

Դեռ երեկ հստակ տեղեկատվություն կար, որ ընտրանին գլխավորելու է Գրիգորյանը, սակայն այսօր պարզվեց, որ 53-ամյա մասնագետն այդ աշխատանքը չի կատարի: Ռուսական championat.com-ը եւս անդդրադարձել է թեմային եւ մանրամասներ հայտնել չկայացած գործարքի մասին: Նշել է, որ այսօր Գրիգորյանը գնացել է ֆեդերացիա արդեն իսկ համաձայնեցրած պայմանագիրը ստորագրելու համար, բայց նրան հայտնել են, որ որոշումը փոխված է:
Ավելի վաղ մեր աղբյուրները հաստատել էին մամուլում տարածված տեղեկությունը, ըստ որի, աշխատանքը կատարելու էր Գրիգորյանը: Նշվում էր, որ նրա թեկնածությունը պնդել են «Բանանց»-ի (այժմ «Ուրարտու») սեփականատեր Ջեւան Չելոյանցն ու «Լոռի»-ի սեփականատեր, ՀՖՖ գործկոմի անդամ Թովմաս Գրիգորյանը, ու Վանեցյանն էլ, դեմ գնալով գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանի ու տեխնիկական տնօրեն, իսպանացի ճանաչված մասնագետ Խինես Մելենդեսի կարծիքներին, հավաքականի ղեկը վստահել նրան:
Մեր աղբյուրներն այսօր նշեցին, որ Գրիգորյանի ծառայություններից հրաժարվել են մամուլում եղած ճնշման պատճառով: Հրապարակումներից հետո քննադատության մեծ ալիք բարձրացավ այս թեկնածության վերաբերյալ: Թեեւ կային Գրիգորյանի տարբերակին հավանություն տվողներ, սակայն, ինչպես երեւում է, հակառակ կարծիքն ավելի ուժեղ էր: Սոցցանցերում Գրիգորյանի դեմ խոսեցին ֆուտբոլասերներ, լրատվամիջոցներում տարածվեցին մասնագիտական կարծիքներ՝ ի դեմս ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկի: Հաճախ շեշտվող փաստարկներից մեկն այն էր, որ այս մասնագետը հաջողության է հասել միայն կանանց ֆուտբոլում մարզիչ աշխատելով:
Ինչ վերաբերում է Խաշմանյանին, ապա այս պահը հասունանում էր, հայկական ֆուտբոլային աշխարհում վաղուց էին սպասում նրան այս պաշտոնում տեսնելուն: Այն պահից ի վեր, ինչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական տվեց, նա, ինչպես նաեեւ «Շիրակ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը դարձան հավաքականի երկրպագուների հիմնական թեկնածուներից: Կային կարծիքներ, որ մարզիչը պետք է լինի արտասահմանցի, սակայն եթե ամեն դեպքում Հայաստանից է լինելու, ապա թող այս երկուսից մեկը լինի: Բիչախչյանը հրապարակայնորեն հայտարարեց, որ իր տարբերակը բացառվում է: Խաշմանյանն էլ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել ընտրանին գլխավորելու հավանականությունը: Ասաց, որ այդ թեմայով չի խոսի:
Նրա գլխավորած վերջին ակումբը եղել է «Ալաշկերտ»-ը, որի հիմնական հաջողությունները կապված են հենց Խաշմանյանի հետ: Մի քանի անգամ հեռացել ու վերադարձել է «Ալաշկերտ»: Վերջին անգամ թիմը թողել է այս տարվա սեպտեմբերին ու մինչեւ այժմ աշխատանք չուներ: 51-ամյա մասնագետը գլխավորել է նաեւ «Կիլիկիա»-ն, «Գանաձսար»-ն ու Երեւանի «Արարատ»-ը: Ունի նաեւ Հայաստանի հավաքական թիմերում աշխատելու փորձ: Նա 2013թ. մարզել է ՀՀ մինչեեւ 19 տարեկանների, 2013-2014թթ.՝ մինչեւ 21 տարեկանների հավաքականը: Որպես ֆուտբոլիստ հանդես է եկել Երեւանի «Արարատ»-ում, «Կոտայք»-ում, «Շիրակ»-ում, ՀՄԸՄ-ում, «Հոմենեթմեն Բեյրութ»-ում «Երեւան»-ում, «Էրեբունի»-ում, «Միկա»-ում:
Այսպիսով Խաշմանյանը թիմին կառաջնորդի Եվրո 2020-ի ընտրական փուլի վերջին 2 խաղերում: Նոյեմբերի 15-ին Հայաստանի հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 9-րդ տուրի շրջանակներում կընդունի Հունաստանին: Նոյեմբերի 18-ին կհյուրընկալվի Իտալիային:
Այս պահի դրությամբ Հայաստանը Եվրո 2020-ի եզրափակիչ փուլ դուրս գալու միայն տեսական հնարավորություններ է պահպանում: Որակավորման փուլի ավարտից 2 տուր առաջ J խմբում 3-րդն է 10 միավորով: 2-րդ տեղում Ֆինլանդիան է, որը 15 միավորով իրեն ապահով է զգում: Իտալիան անվիճելի առաջատրն է: Ժամանակից շուտ նվաճել է ուղեգիրը: Այս պահին ունի 24 միավոր:
ՀՖՖ հավաքականների բաժինն արտասահմանում հանդես եկող հայ ֆուտբոլիստների ակումբներին արդեն ուղարկել է հրավերները: Շուտով հայտնի կդառնան նաեւ այն խաղացողների անունները, որոնք առաջիկա 2 խաղերում կլինեն Աբրահամ Խաշմանյանի տրամադրության տակ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT