Երևան
12 °C
Մենք շատ հստակ ուղերձ ենք հղում մեր հանրությանը՝ աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ, քան աշխատանքն է, ուղղակի գոյություն չունի: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իհարկե, մեծ հաշվով մենք պետք է աղքատության հաղթահարման առաջնային գործիք համարենք կրթությունը, որովհետեւ կրթությունն է, որ մարդուն աշխատանքի շուկայում, ինչպես ընդունված է ասել, տալիս է մրցունակություն»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ պետք է հստակ արձանագրել՝ դիպլոմը դեռեւս կրթություն չէ:
«Այս հարցի լուծումն է, որ պետք է լինի Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գործունեության առաջնահերթությունը»,- ասաց Փաշինյանը:
«Մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր, մի շաբաթ, մի տարի, հինգ տարի, տասը տարի, բայց հետոն ի՞նչ է լինելու: Մենք պետք է մեր քաղաքացուն պատրաստենք, որ սեփական բարեկեցությունը հաստատելու միակ տարբերակը աշխատանքն է, ընդ որում, ուզում եմ հստակ ընդգծել՝ ազնիվ աշխատանքը, որովհետեւ հանցավոր գործունեությամբ զբաղվող որեւէ մեկը Հայաստանում բարեկեցություն վաստակելու շանս պետք է չունենա»,- ասաց վարչապետը:
Փաշինյանի խոսքով՝ ովքեր բարեկեցություն են վաստակել հանցավոր ճանապարհով, պետք է չկարողանան նման գործունեությամբ զբաղվել:
«Հայաստանում սակավամտության պայքար է տեղի ունենում՝ մարդկանց անընդհատ ինչ-որ անհեթեթ վախեր ներշնչելով, օգտվելով մարդկանց տեղեկացվածության պակասից, ինչ-որ կեղծ կարգախոսներ դնելով շրջանառության մեջ: Եթե որեւէ մեկին թվում է, որ մեզ դրանով պիտի վախեցնեն, իրենք սխալվում են, որովհետեւ իրենք հանրության կողմից մերժված են ու մղված են լուսանցք ու այնտեղից դուրս չեն գալու երբեք»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը նշեց, թե պատկերացումը շարունակում է մնալ այն, որ պետք է լինեն ինչ-որ մարդիկ իշխանությանը կցված, որ անցնեն ու փողեր բաժանեն, բրինձ ու ձեթ բաժանեն:
«Էդ ձեթը բաժանվում էր ոչ թե մարդկանց աղքատությունը բարելավելու համար, այլ՝ աղքատության մեջ պահելու համար, որ հաջորդ ընտրություններում այդ նույն մարդկանց ձեթով ու բրնձով տանեն ընտրատեղամաս ու քվեարկել տան, էս պատմությունն ավարտված է Հայաստանում»,- ասաց վարչապետը:
««Բրաբուս քշողները» ֆինանսական աջակցություն չպետք է ստանան: Կեղծ նպաստառուներով փողեր հանելու ու յուրացնելու պրակտիկան ամենակոշտ ու չոր հակազդեցության է արժանանալու»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստություն. կա ձերբակալված
Ո՞վ համոզեց Վանեցյանին «նաջարյանաբար» փոշմանել․ ԱԱԾ նախկին տնօրենը՝ պրոռուսական ուժերի դետեկտոր
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ
Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Իսրայելի հարվածների հետևանքով սպանվել են Իրանի պաշտպանության նախարարն ու ԻՀՊԿ-ի հրամանատարը. Reuters
Աշտարակ-Գյումրի ճանապարհին ավտոմեքենա է այրվել
Քուվեյթի օդային տարածքը փակ է․ ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները․ դեսպանություն
Մահացել է «Խաղաղության երկխոսություն» ՀԿ հիմնադիր Էդգար Խաչատրյանը․ ՄԻՊ-ը ցավակցություն է հայտնել
Թուրքիան թույլ չի տա իր օդային, ցամաքային և ծովային տարածքներն օգտագործել ռազմական գործողությունների համար
Լավ չհասկացա՝ ընդդիմությունը նեղվե՞լ է, որ էս տարածաշրջանային արյունահեղությունից դուրս ենք մնացել․ Ալեքսանյան
ԻԻՀ գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ողջ է․ Իրանի ԱԳՆ
Պուտինը Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել․ քննարկվել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը
Իրանում զոհված դպրոցական երեխաների թիվը հասել է 60-ի
Դուբայի միջազգային օդանավակայանը կաթվածահար է. բոլոր չվերթերն անորոշ ժամանակով դադարեցվել են․ տեսանյութ
Շարունակվող հակամարտությունը վտանգավոր է․ Իրանի հարցով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ պետք է հրավիրել․ Մակրոն
Լավրովն Արաղչիի հետ հեռախոսազրույցում դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական հարձակումը Իրանի վրա
Բավրայի մաքսային անցակետը բեռնատարների համար փակ է․ ինչ է առաջարկվում վարորդներին
ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
Լավ ենք, դուք լավ լինեք վարչապետ ջան․ ՔՊ ներկուսակցական քարոզարշավը շարունակվում է․ լուսանկարներ
Ցուցաբերել առավելագույն զսպվածություն․ Իրանում տեղի ունեցող զարգացումները մտահոգիչ են․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Իրանում տասնյակ աշակերտներ մնացել են դպրոցի փլատակների տակ. կան զոհեր
Ահազանգին օպերատիվ արձագանք է եղել․ ինչ է կատարվել Սևանավանքում զբոսաշրջային խմբի և զբոսավարի հետ
Իրանը hարվածներ է հասցրել Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Բահրեյնում ԱՄՆ ռшզմական բազաներին
Լևոն Տեր-Պետրոսյան, եթե համոզված ես, որ Սամվել Կարապետյանը «կայացած» գործիչ է՝ հստակ դիրքավորվիր․ Խաչատրյան
Այս ագրեսիային արձագանքելը Իրանի օրինական իրավունքն է․ Թեհրանը ՄԱԿ-ին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել
Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք հետևել պաշտոնական ցուցումներին․ ԱԳՆ
Ապօրինի ծագման գույքի բռնագանձման լիազորության շրջանակում բռնագանձվել է 5 մլրդ 454 մլն-ի գույք, դրամական միջոց
Մահվան ու սգի գործակալներն իրենց լրատվականներով ակտիվացան․ ցավում են, որ Հայաստանը ներքաշված չէ պատերազմի մեջ
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ ձյուն ու անձրև կտեղա․ լեռնային շրջաններում բուք կլինի
«Համախմբված ռուսասերները» իրենց 25 տոկոսը կստանան և կշարունակեն թունավորել ՀՀ քաղաքական դաշտը․ Ղևոնդյան
Սյունիքի մարզի դատախազությունը՝ լավագույն ստորաբաժանում. ամփոփվել է դատախազությունների աշխատանքը
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել․ բալիստիկ հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ․ տեսանյութ
Առաջին կանգառը՝ Մեծամոր․ «Քաղաքացիական պայմանագիր»-ը շարունակում է ներկուսակցական քարոզարշավը․ տեսանյութ
Իրանի քաղաքներում պայթյունների նոր ալիք է սկսվել
Տեղի է ունեցել քննարկում՝ հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական հայցերի առնչությամբ
Թրամփը հաստատել է՝ ԱՄՆ-ն լայնածավալ մարտական գործողություններ է սկսել Իրանի դեմ
Իրանի նախագահը չի տուժել Իսրայելի և ԱՄՆ-ի hարձակումներից․ ԶԼՄ
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին տարհանվել է անվտանգ վայր
Ինչն է Տեր-Պետրոսյանին մղում թավալվել տարատեսակ օլիգարխների, մոնղոլ-թաթարների ոտքերի տակ․ ընդ որում՝ ապարդյուն
Իրանը և Իսրայելը փակել են իրենց օդային տարածքները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT