Երևան
12 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի 2006 թվականի նոյեմբերի 14-ի համարում
Արդեն երկու շաբաթ է` «Զվարթնոց» օդանավակայանում մեկնող ուղեւորներից վերցնում են մատնահետքերը: Ուղեւորներից պահանջվում է մատնահետքերը հանձնել հաշվառվելիս եւ ինքնաթիռ նստելուց առաջ: Իսկ ամենակարեւորն այն է, որ մատնահետքեր հանձնելու համար օդանավակայանը սահմանել է հատուկ վճար` երկու եվրոյի չափով, որը նախատեսվում է գանձել ուղեւորափոխադրողներից: Չնայած սարքն արդեն երկու շաբաթ է` շահագործվում է, բայց վարձավճարները նախատեսվում է գանձել դեկտեմբերի 1-ից սկսած: Այս նորարարության ներդրման պաշտոնական պարզաբանումն այսպիսին է. ԻԿԱՕ-ն եւ ավիացիոն մյուս միջազգային կազմակերպությունները օդանավակայաններին առաջարկել են ուղեւորների եւ ինքնաթիռների անվտանգության ապահովման նպատակով կիրառել նոր տեխնոլոգիաներ:
Այս առաջարկը օդանավակայաններին ներկայացվել է ահաբեկչության դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում: Ուստի, «Զվարթնոցի» հեղինակությունը բարձրացնելու նկատառումներից ելնելով` օդանավակայանի տնօրինությունը մտադրվել է կատարել այդ առաջարկը եւ ներդրել է այդ նոր սարքը: Այլ կերպ ասած, «Զվարթնոցում» պնդում են, որ իրենցից պահանջել են նոր տեխնոլոգիաներ կիրառել` իրենք էլ դա արել են: Սարքի էությունը կայանում է այն բանում, որ դրա միջոցով գրանցվում են մեկնող ուղեւորների մատնահետքերը, ինչի շնորհիվ հնարավոր է լինում պարզել` արդյոք հաշվառվողը եւ ինքնաթիռ բարձրացողը միեւնույն ա՞նձն է, թե՞ ոչ:
Ոչ պաշտոնական գնահատականներով, սարքավորման երկշաբաթյա շահագործումից հետո, քաղաքացիական ավիացիայում սկսել են խոսել այն մասին, որ նոր սարքավորման օգտագործումն անիմաստ գործառույթ է: Ինքներդ դատեք. «Զվարթնոցը» չունի մատնահետքերի, առավել եւս հետախուզվող ահաբեկիչների մատնահետքերի բազա: Ավելին, «Զվարթնոցում» հավաստիացնում են, որ վերցված մատնահետքերը չեն բազավորվում. համապատասխան չվերթի կայանալուց հետո դրանք ոչնչացվում են: Այսպիսով, ապահովվում է մատնահետքերի գաղտնիության սկզբունքը, ինչպես նաեւ երաշխավորվում է, որ մատնահետքերն այլ անձանց տրամադրության տակ չեն հայտնվի եւ այլ նպատակներով չեն օգտագործվի:
Ենթադրենք, ինչ-որ մեկը որոշել է ուրիշի անձնագրով ինքնաթիռ նստել: Բնականաբար, նա կարող է այդ անել միայն այն դեպքում, եթե ձեռքին ունի իր նկարով համապատասխան մարդու անձնագիր: Այս դեպքում, համապատասխան անձին ի՞նչն է խանգարելու անձամբ հաշվառվել, տալ իր մատնահետքերը եւ գնալ նստել ինքնաթիռ: Այդպիսով ինքնաթիռ նստելուց ապահովված կլինի նրա մատնահետքերի նույնականությունը: Փաստորեն, այն տարբերակով, որով պաշտոնապես ներկայացված է «Զվարթնոցի» նոր սարքի շահագործման իմաստը եւ նպատակը, այն կարող է օգտակար նշանակություն ունենալ միայն այն դեպքում, երբ արտաքնապես նույնական երկու անձանցից մեկը կհաշվառվի, իսկ մյուսը կփորձի նստել ինքնաթիռ, կամ եթե որեւէ մեկն առանց հաշվառում անցնելու կփորձի բարձրանալ ինքնաթիռ:
Մի խոսքով, սարքը նախատեսված է կատարյալ ապուշ ահաբեկիչներին բացահայտելու համար: Այն տարբերակով, որով նոր սարքը կիրառվում է «Զվարթնոցում», այն կարող է մի օգուտ տալ` օդանավակայանի համար հնարավորություն ստեղծել լրացուցիչ գումարներ գանձել փոխադրողներից: Իհարկե, վերջնահաշվարկում այդ գումարը եւս կրկին ուղեւորն իր գրպանից է վճարելու, քանի որ կասկածից վեր է, որ ավիաընկերությունների մեծ մասը այդ գումարը եւս կմտցնի չվերթների տոմսերի ինքնարժեքի մեջ եւ այդքանով կթանկացնի այն:
Նոր սարքի արժեքը «Զվարթնոցում» չեն հրապարակում, սակայն նշում են, որ այն շատ թանկ արժե: Ամսական «Զվարթնոցից» մեկնում է մոտ 50 հազար ուղեւոր: Այսինքն, երբ «Զվարթնոցը» կսկսի սարքի շահագործման համար վճար գանձել, ամսական կստանա մոտ 100 հազարի կամ տարեկան մոտ մեկ միլիոն 200 հազար եվրոյի օգուտ: Բնականաբար, սարքը անգին չէ, եւ ամիսներ անց, միեւնույն է, օդանավակայանը ետ կստանա իր ներդրած գումարը, իսկ դրանից հետո մատնահետքեր վերցնող սարքը կվերածվի փող տպող մեքենայի: Քաղավիացիայում չեն ժխտում, որ նոր սարքի շահագործման իրավական հենքը խորքային ուսումնասիրելու դեպքում հարցեր կարող են ծագել:
Մասնավորապես, օդանավակայանում մատնահետքեր վերցնելու գործառույթը կիրառելու համար անհրաժեշտ է, որպեսզի նման հնարավորությունը սահմանվի հատուկ օրենսդրական նորմով: Մատնահետքեր վերցնող սարքերը տեղադրված եւ օգտագործվում են ԱՄՆ-ի օդանավակայաններում: Այնտեղ դրանք կիրառվում են բոլորովին այլ նկատառումներով: ԱՄՆ ժամանող կամ ԱՄՆ-ից մեկնող ուղեւորների մատնահետքերը վերցնելով` երկրի իրավապահները ցանկանում են համոզվել` արդյո՞ք ուղեւորների մեջ չկան հետախուզվողներ:
Այլ կերպ ասած, ամերիկացիները, ի տարբերություն մերոնց, ունեն մատնահետքերի մեծ բազա, որի հետ համեմատվում են ուղեւորների մատնահետքերը: Իսկ եվրոպական երկրներում ուղեւորների եւ ինքնաթիռների անվտանգությունը բարձրացնելու տեսանկյունից առավել կարեւորվում է, որպեսզի հնարավորինս կանխարգելվի վտանգավոր նյութեր կամ իրեր օդանավով տեղափոխելը:
Հ.Գ. Բացառված չէ, որ «Զվարթնոցի» մատնահետքեր վերցնող սարքի շահագործման ընթացքում կան նրբություններ, որոնք պաշտոնապես չեն հրապարակվում եւ գաղտնի են պահվում: Ինչպես արդեն նշեցինք, սարքը կարող է արդյունավետ լինել, եթե այն հնարավորություն ունի իր տվյալները համեմատել արդեն իսկ ունեցած բազայի հետ: Տվյալ դեպքում մատնահետքեր վերցնող սարքը կարող է արդյունավետ գործել, ասենք, ահաբեկչության դեմ պայքարի միջազգային ցանցին միացված լինելով՝ եթե հնարավոր լինի Երեւանում վերցված մատնահետքերը անմիջապես համեմատել ահաբեկչության դեմ պայքարի միջազգային բազայում եղած տվյալների հետ: Այս դեպքում, ինչպես ԱՄՆ-ում, հնարավոր կլինի իմանալ՝ արդյո՞ք ինքնաթիռ բարձրանալ ցանկացողների մեջ չկան ահաբեկչության համար հետախուզվող անձինք: Սա միակ տարբերակն է, որի դեպքում նոր սարքի շահագործումն ինչ-որ կերպ կարող է արդարացված լինել, բայց, ինչպես արդեն նշել ենք, մատնահետքերը երրորդ կողմին փոխանցելու եւ բազավորելու տարբերակները «Զվարթնոցում» պաշտոնապես հերքում են:
Վահագն Հովակիմյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին
ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն
Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել
Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը
1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել
Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ
Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան
Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ
Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է
Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ
Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար
Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած
Դատարանի դահլիճում 18 անձի կատարած խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT