Երևան
12 °C
Այսօր նկատեցի, որ Գեւորգ Կոստանյանը ոնց որ թե միտք չունի գալ Հայաստան, ամեն ինչ արեք, որ գա ու նախաքննական մարմնին պատասխան տա։ Այս մասին այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, հայտարարեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի եւ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Պատգամավորն ընդգծեց, որ Կոստանյանի ցանկությունը չի երեւում, թե երբ է գալու Հայաստան եւ ներկայանա Հատուկ քննչական ծառայություն.
«Գեւորգ Կոստանյանը չի տնօրինում, ինքը գլխավոր դատախազը չէ, որ որոշի ում կանչեն, ում՝ ոչ, ու հիմա նախաքննական մարմինը եթե իր հետ կապված հարցեր ունի, պետք է գա: Հեչ պետք չէ Էյնշտեյնի աֆորիզմների հետեւում ցույց տա, որ ինքն այնքան կարեւոր է, որ փորձում է իրեն հավասարեցնել Էյնշտեյնի հետ: Ինքն էլ է գիրք կարդում, այլ մարդիկ էլ են գիրք կարդում: Գիրք կարդալու մեջ չէ խնդիրը, խնդիրը նրա մեջ է՝ ամեն մարդ իր պաշտոնավարման ընթացքում պատասխանատվություն կրե՞լ է եւ կրո՞ւմ է իր կատարած քայլերի համար: Հիմա եկել է պատասխան տալու ժամանակը, թող գա եւ պատասխանի նախաքննական մարմնի հարցերին»:
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ հիմա նախաքննական մարմինը ձեռք է բերել ապացույցներ, որոնց պատասխանը պետք է տա նաեւ Կոստանյանը:
Ինչ վերաբերում է պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ նա էլ պետք է վերադառնա այն երկիր, որտեղ եղել է այդ կառույցի համար մեկ պաշտոնյան․
«Օր առաջ Միքայել Հարությունյանը եւ իր ընտանիքի անդամները պետք է գիտակցեն, որ Հարությունյանը եղել է նաեւ մեր ԳՇ պետը, ՊՆ նախարարը, Ռոբերտ Քոչարյանի ապօրինի որոշումները չեն, որ նրան պիտի մեր երկրի սահմաններից դուրս մղեն: Նա պետք է վերադառնա ու ընդամենը տա բացատրություն, թե հայտնի 0038 գաղտնի հրամանը ոնց է ծնվել»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով կանչվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ ասել էր ՀՀ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ Կոստանյանը հայտնել է, որ գտնվում է արտերկրում եւ կվերադառնա 15-20 օրվա ընթացքում:
Դրանից հետո ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, որ Կոստանյանը խոստացել է նոյեմբերի սկզբին ներկայանալ ՀՔԾ, սակայն այսօր արդեն նոյեմբերի 18-ն է։
Իսկ Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզումը չի դադարեցվել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT