Կաշառքի գործով դատավորը դատապարտվեց 7 տարվա, իսկ փաստաբանը՝ 2 տարվա ազատազրկման

20/11/2019 schedule13:15

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանը դատապարտվեց 7 տարի, իսկ կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող փաստաբան Վահագն Դանիելյանը՝ 2 տարվա ազատազրկման։

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Տաթևիկ Գրիգորյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, քիչ առաջ հրապարակեց այս դատավճիռը։ «Դատարանը վճռեց ամբաստանյալ Գագիկ Հեբոյանին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքի կատարման մեջ և դատապարտել ազատազրկման 7 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի, քան 1.714.160 դրամը, որը պետք է կրի Արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում՝ պատժի սկիզբը որոշելով 2019 թվականի մարտի 28-ը»։

Նշենք, որ այդ օրվանից սկսած՝ Հեբոյանը գտնվում է կալանքի տակ։ Միաժամանակ դատավորն անփոփոխ թողեց Հեբոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը մինչ դատավճռի ուժի մեջ մտնելը։ Դատարանը վճռեց նաև ամբաստանյալ Վահագն Դանիելյանին մեղսագրված արարքը վերաորակել Քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառքի միջնորդություն). «Ամբաստանյալ Վահագն Դանիելյանին մեղավոր էր ճանաչել հիշյալ հոդվածով նախատեսված հանցավոր արարքի կատարման մեջ և դատապարտել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով»։ Հաշվի առնելով նախաքննության սկզբնական փուլում Դանիելյանի՝ կալանքի տակ գտնվելու շրջանը՝ ազատազրկման որպես վերջնական ժամկետ դատարանը նշանակեց 1 տարի 10 ամիս 25 օրը։

Միաժամանակ դատարանն անփոփոխ թողեց Դանիելյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը մինչ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Դատավորը նշեց, որ դատավճիռը կարող է բողոքարկվել Վերաքննիչ քրեական դատարան մեկամսյա ժամկետում։ Նա պարզաբանեց նաև, որ ամբաստանյալները կարող են սահմանված կարգով դիմել ներման խնդրագրով։

Դատավճռի հրապարակումից հետո «Հայկական ժամանակ»-ի հարցին` սպասելի՞ էր արդյոք այսպիսի դատավճիռ, Գագիկ Հեբոյանը պատասխանեց. «Այս դատարանից սպասելի էր»։ Հեբոյանի պաշտպան Արմեն Նադիրյանը ևս մեր զրույցում նշեց, որ սա այն էր, ինչ իրենք ակնկալում էին. «Ես չեմ պատկերացնում, թե ապացույցների գնահատումն ինչպես է տեղի ունեցել, և, առհասարակ, մեր պաշտպանական ճառով բարձրացրած հարցադրումներն ինչպես են գնահատվել»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ դատավճիռն ստանալուց հետո միանշանակ կբողոքարկեն, քանի որ, իրենց համոզմամբ, պետք է կայացվեր արդարացման դատավճիռ։

Վահագն Դանիելյանը, սակայն, մեր հարցին ի պատասխան՝ նշեց, որ այս դատավճիռն իր համար սպասելի չէր. «Արդարացում պիտի լիներ»,- ասաց նա։ Դանիելյանի պաշտպան Հենրիկ Մաղաքյանը ևս շեշտեց, որ ակնկալվում էր արդարացման դատավճիռ, ուստի դատավճռի ստանալուց հետո այն կբողոքարկեն։ Հիշեցնենք, որ այս գործը դատարանում էր մայիս ամսից: Գագիկ Հեբոյանի նկատմամբ ի սկզբանե ընտրված է խափանման միջոց կալանավորումը, իսկ Վահագն Դանիելյանի նկատմամբ ընտրված կալանավորումը հետագայում փոխարինվել է գրավով:

Միլենա Խաչիկյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6133 դիտում

Ըստ եկեղեցու սահմանված կարգերի՝ զավակ ունենալու փաստը բացառում է կաթողիկոսական օծման իրավաչափությունը. Քլոյան

Կտրիճ Տիրադավ Ներիսյանը կոմպրոմատներ է բանեցնում հոգևորականների վրա. Հարությունյան

Լճաշենում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Լադա»-ն. մի քանի րոպե հետո նույն վայրում իրար են հարվածել 8 մեքենա

Նրանք դրսից բերված խմբեր են. մարդկանց են սպանում, գլխատում, մզկիթներ հրկիզում. Փեզեշքիանը՝ ցուցարարների մասին

Գորիսում անչափահասների միջև ծագած վիճաբանությանն ու ծեծկռտուքին միջամտել են նրանց հայրերը․ կա տուժած

Հորդորում եմ Մարուքյանին, Սարգսյանին, Քոչարյանին, Գարեգին Բ-ին՝ շտապ ճշտում անել. ագրեսիայի թեմա է, դուք՝ չկաք

Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ, Ճամբարակի, Արագածի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է

Ըստ ՌԴ պետական պրոպագանդիստ Սոլովյովի՝ ՀՀ-ն ոչ թե պետություն է, այլ ընդամենը ՌԴ ազդեցության գոտի. Սարգսյան

Հրդեհ Գեղակերտ գյուղի տներից մեկում

Մարզերում և Երևանում սպասվում են ձյան տեղումներ, քամու ուժգնացում

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը՝ բաղկացած 18 վագոնից

Սուրբ և անմահ պատարագ Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Գողություն Մրգաշեն գյուղի բնակարաններից մեկում. տարել են գումար և զարդեր

Սոցփաթեթի շահառուների համար այլևս պարտադիր չէ կանխարգելիչ բուժզննումը. ԱՆ

Հանդիպեցի շուրջ 2 տասնյակ քաղաքացիների, ովքեր ՔՊ կուսակցությանն անդամագրվելու դիմումներ են գրել. Պետրոսյան

Կաթողիկոսի գիտությամբ են համացանցում հայտնվել Արշակ Սրբազանի մասին նյութերը. թող չհրապարակեին. Գևորգ եպիսկոպոս

ՀՀ վարչապետը պատարագին ներկայացել էր նոր համարանիշներով ավտոմեքենայով

Բազմիցս հայտարարվեց, որ կաթողիկոսն ու նրա եղբայրը գործակալ են, դե թող հերքեն կամ դատի տան. Գևորգ եպիսկոպոս

Սոլովյովը հատուկ ռազմական գործողություն է ցանկանում իրականացնել Հայաստանում, ինչպես Ուկրաինայում. Հակոբյան

Արման Ծառուկյանը պրոֆեսիոնալ ըմբշամարտի RAF 5 մրցաշարում հաղթել է ամերիկացի Լենս Փալմերին

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է

Երևանում 19-ամյա տղան սուր կտրող-ծակող գործիքով վնասվածքներ է պատճառել 2 անչափահասի

Ձմեռային սպասարկման աշխատանքներ՝ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհին

Իրանը Թրամփին զգուշացրել է՝ ցանկացած հարձակման դեպքում սպասել հնարավոր հետևանքների

Գարեգին Երկրորդը թերագնահատում է մեր հոգևոր ուժը և հավատի զորությունը. Աննա Հակոբյան

Ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին․ կան տուժածներ

Բքի պատճառով Վարդենյաց և Քեթիի լեռնանցքները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Բախվել են ավտոմեքենաներ. դրանցից մեկում հրդեհ է բռնկվել

ՀՀ վարչապետը Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում մասնակցում է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

ՀՀ կառավարության էլեկտրոնային փոստը կոտրելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը

Կտրիճ Ներսիսյանը չունի լեգիտիմություն ոչ միայն հանրության շրջանում, այլև եկեղեցու ներսում. Ղազարյան

Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում մասնակցել է ՀՀ վարչապետի կողմից թանգարանին նվիրաբերված Աստվածաշնչի հանձնմանը

Փակ հատվածներ, բուք և մերկասառույց. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Վարչապետը Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում կմասնակցի սուրբ և անմահ պատարագի

Եկեղեցական կանոնագրքի համաձայն Կտրիճ Ներսիսյանը 1999թ. կաթողիկոսի թեկնածու չէր կարող լինել. Խաչատրյան

Չեղարկվել են Երևան-Թեհրան և հակառակ ուղղությամբ չվերթները

Տեր Արամ քահանա Ասատրյանը նոր գրառում է արել

Կտրիճ Ներսիսյանը ընդամենը փորձում է ժամանակ շահել, սակայն այդ ժամանակն աշխատում է հենց բարեփոխումների օգտին

Գյումրիից հիվանդին Երևան տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել

Եկեղեցական կյանքը լրջորեն խաթարված է և ընթանում է ոչ կանոնական ընթացքով. ՀԱՍԵ բարենորոգման համակարգող խորհուրդ