Երևան
12 °C
«Ռեստարտ»-ը նոր նախաձեռնություն է սկսում՝ Հայաստանում իրավական համակարգի բարեփոխումների միջոցով երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն ավարտին հասցնելու նպատակով։
Ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունն այսօր առաջին ակցիան իրականացրեց Ազգային անվտանգության ծառայության մոտ՝ հիշեցնելով, որ 2018 թվականի ապրիլին համընդհանուր բողոքի եւ հանրության համընդհանուր ցանկության արդյունքում տեղի ունեցավ հեղափոխություն, որի գլխավոր նպատակներից մեկը պետք է լիներ Հայաստանի ժողովրդի արժանապատվության վերականգնումը։
«Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի համոզմամբ՝ հայ հանրությունը շարունակում է անվստահություն ունենալ մեր իրավապահ ինստիտուտների նկատմամբ, իսկ առանց վստահության՝ թավշյա հեղափոխությունն ավարտված լինել չի կարող․
«Մենք շարունակում ենք ունենալ ուժային կառույցներ, որոնցից ժողովրդի վախը շատ է, իսկ արդյոք քաղաքացիները պե՞տք է վախենան ԱԱԾ-ից, ոստիկանությունից, դատախազությունից եւ դատարաններից այն պարագայում, երբ ցանկանում են, որ իրենց իրավունքներն ու ազատությունները պաշտպանված լինեն»,- հնչեցրեց Պետրոսյանը՝ նշելով, որ ակցիան սկսում են ԱԱԾ-ի մոտից՝ ցույց տալու, որ իրենք չեն վախենում այս կառույցներից, եւ ավելին՝ իրենց մտահոգությունն ու կասկածներն են հայտնում այս ինստիտուտի գործունեության վերաբերյալ։
Պետրոսյանի խոսքով՝ քաղաքացիների մոտ շարունակում է մնալ մտահոգությունը, որ ուժային կառույցները լսում են իրենց հեռախոսները, եւ շարունակում են չբացահայտված մնալ այն անձինք, որոնք նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանին հայհոյանքներ հնչեցնելու համար աղբարկղը գցելու գործողությունն ամենասկզբից տեսանկարահանել են․
«Չեն բացահայտվում մարդիկ, որոնք նկարահանել են մեր այդ գործողությունը, երբ Նարեկ Մալյանին մեր ծնողների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու համար փորձում էինք նետել աղբարկղը, եւ կասկածելի է, որ իրավապահներն սպասում էին մեր այդ գործողությանը։ Կասկածելի է նաեւ, որ Մալյանի այդ վարքագիծն անարձագանք մնաց»։
Նախաձեռնության անդամը նաեւ մտահոգություն հայտնեց, որ սոցիալական ցանցերում իրական մարդիկ ֆեյքերով երկրում ատելության մթնոլորտ են փորձում սերմանել, իսկ ԱԱԾ-ն նրանց բացահայտելու քայլեր չի ձեռնարկում։
«Ռեստարտ» նախաձեռնության անդամ Յուրի Ավագյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բոլոր երկրներում, որտեղ հեղափոխություն է լինում, կարեւոր է, որ նախկին ավտորիտար ռեժիմին ծառայած իրավապահ կառույցները եւս փոփոխության ենթարկվեն․
«Եթե դա չի լինում, նրանք գործում են հին փիլիսոփայությամբ։ Հիմա, երբ ծեծելու գործիքակազմը գոյություն չունի ոստիկանությունում, նրանք անգործության են մատնվել, որովհետեւ իրենց ինստիտուցիոնալ դաստիարակությունն այնպես է, որ միայն կարող են այլ մեթոդներով գործեր բացահայտել կամ գործեր կարել։ Նման համակարգը չի կարող գործել, բնականաբար, հարց է առաջանում՝ ինչո՞ւ հեղափոխությունը տեղի ունեցավ, բայց այս համակարգեր չի հասնում։ Քաղաքացին այսօր իր իրավական կամ անձնական վեճի համար չի դիմելու դատարան, քանի որ մեր անձնական օրինակով՝ Մալյանին աղբարկղը գցելու գործողության համար հարուցված քրեական գործն ինն ամսի է՝ դատարանում է, բայց ոչ մի նիստ տեղի չի ունեցել»։
Նախաձեռնության անդամները հայտնեցին, որ պատրաստվում են հերթով հանդիպել իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ, նրանց հետ բաց քննարկումներ ունենալ։ Առաջին հանդիպումը կլինի վաղը ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ։
Ռեստարտականներն այսօր նաեւ դատարկ թուղթ հանձնեցին ԱԱԾ-ին, որպեսզի ծառայության աշխատակիցները դրա վրա գրեն այն «վիդեոբլոգերներ»-ի անունները, որոնք սնվում են այդ կառույցից․
«ԿԳԲ-ների մոտ սովորույթ կա «վիդեոբլոգերներ» պահելու, պատահական չէ, որ հայտնվում են շատ սենսացիոն տեղեկություններ՝ համեմված ստերով ու զրպարտություններով»։
Ճշգրտող հարցին՝ ի վերջո ո՞վ պետք է բարեփոխումներ իրականացնի այս կառույցներում, Դավիթ Պետրոսյանը պատասխանեց, որ պատասխանատուն ՀՀ կառավարությունն է, բայց, մինչ այդ, կարեւոր է խոսակցությունը նաեւ այդ ոլորտների պատասխանատուների հետ։
Նախաձեռնության անդամները կոչ են անում բոլոր քաղաքացիներին միանալ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱլեն Սիմոնյանը Վիետնամի նախագահի հետ հանդիպմանը քննարկել է հարցերի լայն շրջանակ
Սրանից հետո ժամկետի խախտում եղավ, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվություն․ վարչապետ
Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին և բռնկվել
«Գազ 66»-ի «ռամա»-ն դնում են մայթի վրա, թե՝ պապի «ռաման» է, հիշողություն, տարեք, ննջարանում կախեք. վարչապետ
«Հայկական ավիաուղիներ»-ը մեկնարկելու է Երևան-Թբիլիսի ուղիղ չվերթերը. մանրամասներ
Մտածում եմ՝ չաշխատելու աշխատավարձն է բարձր, քան աշխատելունը․ վարչապետ
Անցել է ժամանակը, երբ նման դեպքում ասում էինք՝ երիտասարդ և անփորձ, այս դեպքում՝ երիտասարդ և փորձառու. վարչապետ
Մարդիկ պետք է մտածեն սեփական աշխատանքով ընտանիքի ծախսերը հոգալու մասին․ ՀՀ վարչապետ
Ճանապարհը կառուցում ենք, մեկը ավազ է թափում, մյուսը՝ քար, պաշտոնյան էլ ասում է՝ բա ուր տանի, իր տուն. վարչապետ
90-ականներից հետո ամենամեծ, ամենամասշտաբային փոփոխություններն են տեղի ունեցել ՆԳՆ համակարգում. վարչապետ
Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր
Երևանի մի շարք փողոցներում ռետինե կանգնակներ կտեղադրվեն
Վարչապետը ներկայացրել է, թե որ ճանապարհներն են վերակառուցվելու
Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պաշտոնյաների ազատումներին
Շնորհակալություն հայտնեցի Գնել Սանոսյանին և հաջողություն մաղթեցի Դավիթ Խուդաթյանին. վարչապետ
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Բաքվnւմ պահվnղ հայերին առնչվող բանաձև է ընդունել
Մենք պարոն Ղազարյանի հետ մանկության ընկերներ ենք, սա և՛ օգնել է, և՛ խանգարել. վարչապետ
Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
Վարդան Օսկանյանի վերաբերյալ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել
Բիթքոինի գինը հասել է պատմական նոր առավելագույնի
20 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների» օրենքի խախտում. հայտնի է տուգանքի չափը
Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ
Երևանի քաղաքապետն ու Իսպանիայի դեսպանը քննարկել են համագործակցության մի շարք ոլորտներ
Նախագահը ստորագրել է Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելու հրամանագիրը
Իտալիայի առաջին տիկնոջ հրավերով հյուրընկալվել էինք Կվիրինալի պալատում. Աննա Հակոբյան (տեսանյութ)
ՀՀ վարչապետը աշխատանքի է ուղևորվել հեծանվով (տեսանյութ)
Ռուբեն Քոչարի՝ «Ինքնադիմանկար»-ի վերաբերյալ հնչեցրած կարծիքը չի համապատասխանում իրականությանը. ԿԳՄՍՆ
Հայաստանը կրկին չեմպիոն ունի. ժամկետային զինծառայող Անդրանիկ Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել
Ազգությամբ թուրք առաջին պաշտոնյան ԱՄՆ կառավարության կազմում. ով է Մեհմեթ Օզը
Զինվորականների ԱԱ. Ռազմական սպորտի միջազգային խորհրդի մարզական տնօրենը պարգևատրել է մրցանակակիրներին
Ըմբիշ Սարգիս Բեգոյանը դարձավ Զինվորականների ԱԱ-ի արծաթե մեդալակիր
Քննիչը հանձնարարում է, օպերը չի անում, քանի որ իր վերադասը չէ, քննչականը պետք է լինի ՆԳՆ-ի կազմում. Իոաննիսյան
ԲՏԱ նախարարն այցելել է Picsart Academy, ծանոթացել ուսանողների՝ աշխատանքի անցնելու հնարավորություններին
Աղձք բնակավայրի հարակից հատվածում պայթեցման աշխատանքներ են իրականացվելու
Ադրբեջանական բանակի զինծառայող է մահացել
Ժամկետային զինծառայող Աշոտ Խաչատրյանը Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ է նվաճել
Բանակայինների ԱԱ. Արայիկ Հարությունյանը պարգևատրել է 67 կգ քաշային կարգի մրցանակակիրներին (լուսանկարներ)
Բանակայինների ԱԱ. Սուրեն Պապիկյանը պարգևատրել է 60 կգ քաշային կարգի մրցանակակիրներին (լուսանկարներ)
Հաղթանակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել
Բանակայինների ԱԱ. Գասպար Տերտերյանը ոսկե մեդալ է նվաճել, դարձել աշխարհի առաջնության չեմպիոն
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT