Իրավունքը պետք է լինի ոչ թե պատրանքային, այլ իրական․ յուրաքանչյուրը պիտի զգա իր իրավունքի իրացման սպառիչ արդյունքը․ ՄԻՊ

26/11/2019 schedule13:54

ՀՀ ՄԻՊ հաստատությունն ունի Ա կարգավիճակ․ դա ՄԱԿ-ի հովանու ներքո գործող անկախ հանձնախմբի շնորհած կարգավիճակ է, որը վկայում է աշխատանքի բարձր անկախության եւ արդյունավետության մասին։ Այս մասին այսօր ԱԺ-ում՝ ՄԻՊ հաստատության գործունեության 15-ամյակի առթիվ միջազգային համաժողովի ժամանակ, ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նա ընդգծեց, որ եթե ի սկզբանե հիմքերը սխալ դրվեին, այս արդյունքին չէին կարողանա հասնել։ Թաթոյանն իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ նախկին երեք Պաշտպաններին՝ Լարիսա Ալավերդյանին, Արմեն Հարությունյանին ու Կարեն Անդրեասյանին։

Արման Թաթոյանը հատուկ նշեց, որ մեզ անհրաժեշտ են ինստիտուցիոնալ հիմքեր․

«Մենք պետություն կայացնելու երկարաժամկետ հեռանկարում պետք է ունենանք նաեւ կայացած իրավական համակարգ, եւ դա մեզնից ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդում է պահանջում յուրաքանչյուր կառույցի համար»։

Պաշտպանի համոզմամբ՝ մարտահրավերները հաղթահարելու համար չափազանց կարեւոր է ՄԻՊ-ի անաչառությունը․

«Պաշտպանի աշխատանքում չպիտի լինի քաղաքական որեւէ շեշտադրում, որեւէ հոսանքին հարելու ակնարկ անգամ, որովհետեւ դա կարող է կործանել տարիների ձեռքբերածը մեկ րոպեում։ Մարտահրավեր է, օրինակ, արձագանքելն այն խնդիրներին, որոնք գուցե դուր չեն գա հանրությանը, կամ որոշակի պետական մարմիններ կարող են դա խնդրահարույց ընդունել, որովհետեւ արտաքին այլ մարմին է առաջարկում որեւէ կարգավորում»,- ասաց Թաթոյանը՝ նշելով, որ իրավունքը պետք է լինի ոչ թե պատրանքային, այլ իրական, եւ յուրաքանչյուր քաղաքացի զգա իր իրավունքի իրացման սպառիչ արդյունքը։ Սրա համար, նրա համոզմամբ, անհրաժեշտ են կայացած ինստիտուտներ, կայացած ու անկախ դատական իշխանություն։

Թաթոյանը կարեւորեց համատեղ աշխատանքն օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների հետ։ Նա նշեց, որ կառավարության հետ ունեն բարձր որակի համագործակցություն, աշխատում են թե՛ անհատական մակարդակում, թե՛ իրավապաշտպան համակարգի առումով։

Օրենսդիրի հետ համագործակցության մեջ կարեւոր ու դրական ձեռքբերում համարեց այն, որ նոր խորհրդարանում վերստեղծվեց Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովը։ Թաթոյանն արձանագրեց, որ այս հանձնաժողովի նախագահի եւ փոխնախագահի պաշտոններում քաղաքական ընդդիմության ներկայացուցիչներն են, ինչը նպաստում է մարդու իրավունքների ոլորտում ավելի մեծ խնդիրների քննարկմանը։

«Մեզ համար կարեւոր է նաեւ քաղաքացիական հասարակությունը։ Մենք հասարակական կազմակերպություններին համարում ենք մեր հիմնարար գործընկեր։ ՀԿ-ներն են, որ իրականում կարող են վեր հանել խնդիրները, եւ որքան բարձր լինի քաղհասարակության կայացման նշաձողը, այնքան ավելի արդյունավետ կլինի նաեւ մարդու իրավունքների աշխատանքը»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ընդգծելով, իհարկե, այս հարցում նաեւ փաստաբանների ու լրագրողների դերը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2877 դիտում

Մյասնիկյան գյուղի բնակչի տնից ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է հայտնաբերվել

Հայտնի է ԱՄՆ-Իրան միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների օրը

Փրկարարները կանխել են ճաղավանդակի ընկնելու վտանգը

Ինչ է հարկավոր անել առողջապահական ապահովագրությունից օգտվելու համար. Տիգրանյանը մանրամասնում է. տեսանյութ

Մասուդ Փեզեշքիանը հրամայել է միջուկային հարցի շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցություններ սկսել

Հայտնաբերվել է 451 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Քարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Ջերմուկ տանող հատվածում

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով մեքենաների համար․ Աշոցքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ժաննա Անդրեասյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականին

Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետն այցելել է ռազմական ակադեմիա, հանդես եկել դասախոսությամբ

Դեմ չեմ «սեքսի նախարարություն» ստեղծելուն, եթե Կարապետյանի ընտանիքի կանայք լինեն առաջին շահառուները. տեսանյութ

ԱԲ-ի նոր սերունդը կվերափոխի տնտեսությունը և կնպաստի ՀՀ-ում թվային վերափոխման քաղաքականությունների իրականացմանը

Թուրքիան ու Եգիպտոսը առևտրային համաձայնագիր են ստորագրել

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Կառավարությունը պատրաստ է կառուցողական համագործակցության․ վարչապետն ընդունել է GRAWE-ի գլխավոր տնօրենին

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ ձնախառն անձրև, լեռնային առանձին շրջաններում բուք կլինի

Տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի այցեքարտերից մեկը․ Անդրեասյանը՝ Իսրայելի կրթության նախարարին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պատվիրակությանը

Ռոբերտ Քոչարյանը սխալ է․ նա համադրել է գործազրկության անհամադրելի տվյալներ․ FIP

Մեկնարկում է «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության 2026թ․ դիմումների ընդունումը․ ովքեր են շահառու

Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբիում կմասնակցի «Մարդկային եղբայրության համար» 2026 թվականի մրցանակաբաշխությանը

Ինչ ջերմաստիճան է կանխատեսվում փետրվարին

Սևանա լճում արդյունագործական որսի հսկողության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր են քննարկվել

Քննարկվել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ներկայիս ընթացքը

«Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրվարույթ

Հայաստանում աշխատանք փնտրողների ու գործազուրկների թիվը վերջին տարիներին էականորեն նվազել է. Հարությունյան

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Գեներալ Չաուհանին և Պապիկյանը բարձր են գնահատել Հայաստան-Հնդկաստան համագործակցության մակարդակը. տեսանյութ

Իջևան համայնքին է վերադարձվել 2,3 մլն դրամ մոտարկված արժեքով հերթական հողամասը. վարչապետ

Ռուսաստանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

Նոր գործառույթ Yandex Go հավելվածում՝ վիրտուալ հերթի ձևավորում ծանրաբեռնված ժամերին ուղևորություն պատվիրելիս

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Մանչեսթեր

Վարչապետի կողմից չկա և չի եղել որևէ որոշում՝ ԼԳԲՏ շքերթի անցկացման վերաբերյալ. լուրն ապատեղեկատվություն է

Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի

Անգլերենի թեստերում եղել է խոտան. ովքեր համաձայն չեն արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննության. ԿԳՄՍՆ

Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ կոկաին տեսակի թմրամիջոց

Նորատուսում վիճաբանություն-ծեծկռտուքից հետո 3 քաղաքացի տեղափոխվել է Գավառի հիվանդանոց

Սիմոնյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերի

Իսրայելի յուրաքանչյուր թշնամի ԱՄՆ-ի թշնամին է. դեսպան Մայք Հաքաբի