Երևան
12 °C
Մարտիմեկյան իրադարձություններից հետո խնդիր էր դրված կեղծիքների միջոցով այդ դեպքերին բանակի մասնակցության վերաբերյալ Փաստահավաք խմբի կասկածները հնարավորինս հեռացնել: Պարզվում է՝ կեղծիքների ճարտարապետը եղել է նախագահականում նստած Գեւորգ Կոստանյանը։ Այս մասին այսօր ԱԺ-ում «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ ասաց Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Կոստանյանին առաջադրված մեղադրանքին։
Երկու օր առաջ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ: Հատուկ քննչական ծառայությունը նրան 48 ժամ էր առաջարկել՝ վարույթն իրականացնող մարմին ներկայանալու եւ մեղադրանք առաջադրելու համար: Ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն այսօր ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց, որ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ ՀՔԾ-ն, սակայն, առ այսօր չի տեղեկացրել, թե վերջինս ՀՀ Քրեական օրենսգրքի որ հոդվածներով է ներգրավվել որպես մեղադրյալ:
Անդրանիկ Քոչարյանը մեր զրույցում ասաց, որ Կոստանյանն ի վերջո պետք է գիտակցի, որ զբաղեցրել է Գլխավոր դատախազի պաշտոնը, եւ եթե նախաքննական մարմինն ասում է՝ պետք է գա, ապա իր խնդիրն է՝ կարող է 8 ժամում գալ, ոտքով գալ, սակայն պարտադիր ներկայանալ։
«Եթե չգա, ի՞նչ է նշանակում, ինչ-որ մարդիկ, որոնք կատարել են քաղաքական պատվեր, բոլորը դատապարտված են փախչել ՀՀ-ից՝ դրանով արժեզրկելով թե՛ իրենց պաշտոնավարման տարիները, թե՛ իրենց, թե՛ իրենց անվան հետ կապված մարդկանց ճակատագիրը»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ Գեւորգ Կոստանյանը, Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանը պետք է գիտակցեն, որ անընդհատ փախուստով խնդիր չի լուծվում, այլ լուծվում է Հայաստան վերադարձով․
«Ի՞նչ է, պիտի Հրանուշ Հակոբյա՞նը դիմեր «Արի տուն» ծրագրով։ Եթե նախաքննական մարմինը ասում է՝ պետք է գաք, ուրեմն դա օրենքի պահանջն է, բոլորը պետք է գան։ Խուսափելը նշանակում է լինել հանցագործ։ Հույսը դնում են երկնքից ընկնող խնձորների վրա, որոնք էդպես էլ չեն ընկնում»։
Անդրադառնալով նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքում տեղ գտած այն դրվագին, որ Գեւորգ Կոստանյանը մարտիմեկյան իրադարձություններից հետո ոստիկանությունում տեղի ունեցած խորհրդակցության մասնակիցներին է ներկայացրել 25 կետից բաղկացած մի հարցաշար, որի հիմքով պետք է հետին ամսաթվերով կազմվեին մարտի 1-2-ին ոստիկանության կողմից կատարված գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր՝ Անդրանիկ Քոչարյանը հիշատակեց նաեւ ՀՀ ոստիկանության զորքերի օպերատիվ բաժնի պետ գնդապետ Արթուր Դաստակովի անունը (հարցաքննվել է Փաստահավաք խմբում,- հեղ․)․
«Խեղճ Դաստակովին այդ վիճակին հասցրել էր Գեւորգ Կոստանյանը, պարզվում է՝ ավտոմատներ են բաժանել եւ այլն»,- ասաց Քոչարյանը։
Հիշեցնենք, որ Արթուր Դաստակովը, տարիներ առաջ պատասխանելով Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող Փաստահավաք խմբի անդամների հարցերին, նշել է, որ 2008-ի փետրվարի 25-ին իր ղեկավարությամբ խումբ է ստեղծվել, որի կազմում ընդգրկված են եղել ոստիկանության զորքերի յոթ զինծառայող եւ 11 հոգի՝ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներից։
Խումբը, Դաստակովի խոսքով, «գործուղվել» է ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամաս եւ գործել մինչեւ 2008-ի մարտի 2-ը։ Իր ղեկավարած խմբի ստեղծման պատճառն ինքը Դաստակովը ձեւակերպել է հետեւյալ կերպ. «Մեր զինվորները փետրվարի 22-ից կաշկանդված էին ծառայություն տանում, եւ մենք պետք է հետեւեինք, թե նրանք ինչպես են ծառայություն իրականացնում»։
Ըստ Դաստակովի՝ 2008 թ. փետրվարի 29-ի լույս մարտի 1-ի գիշերը՝ ժամը 4-ի սահմաններում, ՈԶ 1033 զորամասի հրամանատար Արսեն Գալստյանը իրեն հրահանգել է՝ իր խմբի հետ միասին լինել զորամասում. «Գնդապետ Արսեն Գալստյանը զանգահարեց եւ ասաց՝ տղեքիդ հավաքի արի, գործ կա»,- պատմել է Դաստակովը։ Զորամասում խմբի անդամներին, որոնք ոստիկանի համազգեստով են եղել, հրահանգվել է փոխել իրենց հանդերձանքը եւ հագնել զինվորական՝ առանց տարբերանշանների կամուֆլյաժներ։ Դաստակովը չի հստակեցրել, թե որն է եղել ոստիկաններին առանց տարբերանշանի կամուֆլյաժներով հանդերձավորելու նպատակը։
Զորամասից դուրս գալուց հետո Դաստակովի խումբը նախ տեղակայվել է Տերյան-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում։ Այնուհետեւ խումբը տեղափոխվել է Շահումյանի հրապարակ եւ տեղակայվել ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմացի մասում։ Այնուհետեւ, ըստ Արթուր Դաստակովի, իրեն հրահանգել են իր խմբի անդամներին զենք բաժանել եւ տեղափոխել ՀՀ կառավարության շենքի մոտ։
Նրա խոսքերով՝ մարտի 1-ին՝ ժամը 13:00-ից 13:30-ի սահմաններում, իր տասնութ հոգանոց խմբի անդամները ոտքով բարձրացել են դեպի կառավարության շենք։ «Տղաները ոտքով բարձրացան դեպի կառավարության շենք, իսկ ես իմ ծառայողական ավտոմեքենայով գնացել եմ 1033 զորամաս՝ զենքերը բերելու»,- պատմել է ՈԶ գնդապետ Դաստակովը։
Փաստահավաք խմբի անդամները նրանից հետաքրքրվել են, թե արդյոք իրենք ճիշտ են հասկացել նրա ասածը, որ նա խմբի մնացած անդամների փոխարեն զենքեր է ստացել։ «Ավտոմատները ես եմ ստացել եւ իմ ծառայողական ավտոմեքենայով տարել եմ կառավարության շենքի մոտ եւ բաժանել»,- պարզաբանել է Արթուր Դաստակովը։
Նա նաեւ հաստատել է, որ օրենքով նախատեսված կարգով որեւէ կերպ չի գրանցվել, թե ում որ ինքնաձիգն է տրվել։ Հետեւաբար, այդ զենքերով կատարված սպանությունները ոչ ոք չի կարող նույնականացնել, քանի որ նույնականացնելու համար անհրաժեշտ է նախ իմանալ, թե տվյալ համարի զենքը կոնկրետ ում է ամրակցված, եւ ով է այն օգտագործել։ Իսկ Դաստակովի ներկայացրած տարբերակով՝ նրա խմբի անդամներին գործնականում իրավունք է տրված եղել անարգել սպանել, քանի որ նրանց զինվելու փաստը որեւէ կերպ չի արձանագրվել։
Նա նաեւ հստակեցրել է, որ ինքնաձիգներից յուրաքանչյուրի հետ տրվել է չորս պահունակ փամփուշտ (յուրաքանչյուրը՝ առնվազն 30 փամփուշտով)։ Իսկ հարցին, թե պահունակներում ի՞նչ փամփուշտներ են եղել, Դաստակովը, մի տեսակ զարմացած, պատասխանել է, թե՝ իհարկե՝ մարտական։ Ինքնաձիգները հանձնվել են հաջորդ օրը՝ մարտի 2-ի լուսաբացին, երբ, ըստ Դաստակովի, իր խմբին հրահանգվել է գնալ զորամաս, հանձնել զենքերը եւ համազգեստները ու գնալ տուն՝ հանգստանալու։ Զենքերի հանձնումը եւս որեւէ կերպ չի փաստաթղթավորվել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT