Երևան
12 °C
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ազգային նվիրատվության 22-րդ հեռուստամարաթոնի ամենախոշոր նվիրատուն այս պահի դրությամբ «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանն է՝ 1,5 միլիոն դոլար գումարով:
Ստորեւ ներկայացնում ենք այս պահի դրությամբ ամենախոշոր նվիրատուների ցանկը. «ՀԺ»-ի հարցմանն ի պատասխան՝ այն տրամադրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամուլի խոսնակ Արմինե Թոխմախյանը.
«Տաշիր Գրուպ», Սամվել Կարապետյան -1.5 մլն դոլար (շուրջ 715 միլիոն դրամ)
Սամվել Ալեքսանյան - 200 հազար դոլար (95 մլն 600 հազար դրամ)
Վարդանյանների ընտանիք, «Գրանդ հոլդինգ»- 60 մլն դրամ
ՀՀ բանկային համակարգ- 56 միլիոն դրամ
«Արարատ» բանկ - 40 միլիոն դրամ
ՀՀ ոստիկանություն - 19 միլիոն 500 հազար դրամ
«Ապավեն» ՍՊԸ - 16 միլիոն դրամ
«Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» -15 միլիոն դրամ
«Փեթակ» առեւտրի կենտրոն, Վարուժան Գրիգորյան - 10 միլիոն դրամ
Կենտրոնական բանկ - 7 միլիոն դրամ
«Առանցք» ՍՊԸ - 5 միլիոն դրամ
Ավելի վաղ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը հայտարարել է, որ 4 միլիոն դրամ է հանգանակել Երեւանի պետական համալսարանը, 2 միլիոն 100 հազար դրամ՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունը, 2 միլիոն դրամ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը, 2 միլիոն դրամ՝ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի արհկոմը, 1.5 միլիոն դրամ՝ «Արմսվիս» բանկը, 1.5 միլիոն դրամ՝ Կադաստրի կոմիտեն, 1 միլիոնական դրամ՝ «Ավեր» ՍՊԸ-ն, «Սարանիս» ՍՊԸ-ն, «Վեոլիա Ջուր»-ը, «Գալիք» ՍՊԸ-ն, «Կերամիկա» ՍՊԸ-ն, «Մարտին Սթար» ՍՊԸ-ն, «Արփիմեդ» ՍՊԸ-ն: Այս տվյալները դեռ կարող են փոխվել, քանի որ նվիրատվությունները շարունակվում են:
Գիշերը՝ ժամը 4-ի դրությամբ, նվիրաբերվել էր 9 միլիոն 856 հազար 100 դոլար։ Մեր հարցին՝ այս տվյալը փոխվե՞լ է՝ Արմինե Թոխմախյանը պատասխանեց. «Հիմա շատ ակտիվ տարածված է challenge-ի գաղափարը…Եթե նկատել եք, վարչապետի կոչից հետո Սերժ Թանկյանն է միացել, Ալեքսիս Օհանյանն է միացել: Մեր համաքաղաքացիները շատ ակտիվ են, մեզ զանգահարում են, մեզ առցանց հանգանակություններ են անում: Այսպիսով այս թվերը վստահաբար դեռ կփոխվեն: Այս պահին օֆիցիալ ավարտված հանգանակության թիվը դա է, բայց ավելի ուշ, երբ որ ավելի միասնական պատկեր կլինի, մենք մամուլի ասուլիսով հանդես կգանք»:
Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխարհում սփռված հայերին կոչ արեց նվիրատվություններ անել հիմնադրամին՝ այդպիսով ձեւավորելով «համահայկական բյուջե»:
«Եթե 5 միլիոն հայ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությանը նվիրի 200 դոլար, ամիսը նվիրաբերի 20 դոլար կամ 20-ից շատ, մենք տարվա կտրվածքով կունենանք 1 միլիարդ 250 միլիոն դոլար»,- ասաց Փաշինյանը: Այնուհետեւ տեղեկացնելով, որ ինքը himnadram.org կայքի միջոցով այնպիսի կարգավորումներ է արել, որ ամեն ամիս իր աշխատավարձից 10 հազար դրամ փոխանցվի հիմնադրամին՝ ՀՀ վարչապետը նշեց, որ եթե աշխարհում 5 միլիոն հայ անի նույն գործողությունը, ինչ ինքն է արել, մենք տարեկան կունենանք ոչ թե 13 միլիոն դրամ, որը վերջին 27 տարվա ընթացքում հիմնադրամին փոխանցված միջին գումարն է, այլ կունենանք 1 միլիարդ 250 միլիոն դոլար:
«Էսօր ուզում եմ արձանագրել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամեն կոպեկի ծախսման արդյունավետությունը լինելու է կրկնակի, եռակի, հնգակի հսկողության տակ, եւ մենք բացառում ենք այդտեղից որեւէ չարաշահում»,- հավելեց Փաշինյանը:
Վերջում նա մարտահրավեր փոխանցեց աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանին, ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին եւ Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին՝ առաջարկելով ամսական իրենց աշխատավարձերից համապատասխանաբար 21, 22 եւ 23 դոլար փոխանցել հիմնադրամին: Սերժ Թանկյանն ու Ալեքսիս Օհանյանն արդեն արձագանքել են ՀՀ վարչապետի կոչին՝ տալով իրենց համաձայնությունը: Ամբողջ համացանցը ողողված է նոր մարտահրավերների կոչերով:
«Հեռուստամարաթոն-2019»-ի ընթացքում հավաքված միջոցները կնպատակաուղղվեն խմելու ջրի մատակարարման եւ արեւային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանն Արցախում, ինչպես նաեւ Հայաստանի երեք մարզերում՝ Տավուշ, Լոռի եւ Շիրակ։ Ընդհանուր առմամբ հարյուրից ավելի համայնքներ կդառնան ծրագրերի շահառուներ եւ կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ, անվճար ջեռուցմամբ ու էլեկտրաէներգիայով։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT