Հովա՞զ էր, թե՞ ոչ. Գերմանիայից հետազոտության արդյունքները կստացվեն մոտ երկու ամսից

29/11/2019 schedule13:25

WWF (Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի) կազմակերպության աշխատակիցները տեսախցիկներ են տեղադրել Ենոքավանի անտառների այն հատվածում, որտեղ, գյուղացիների վկայությամբ, մոտ տասն օր առաջ հովազը հարձակվել էր իր խոզերին հաշվելու գնացած 35-ամյա Արման Գաբրիելյանի վրա: Տեսախցիկների արձանագրած տվյալների մասին հնարավոր կլինի տեղեկանալ մոտ երկու ամիս անց:

WWF տնօրեն Կարեն Մանվելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տեսախցիկները հաճախ չեն ստուգվում, որովհետև ճիշտ չէ այդպիսի տարածքում հաճախ լինել: «Ինչքան շատ մարդ գնա, այնքան ավելի վատ. կենդանին կարող է՝ թողնի գնա: Կարող է նույնիսկ արդեն գնացած լինի: Համենայն դեպս, տեսախցիկները նվազագույնը մեկ ամիս կմնան այնտեղ»,- ասաց նա:

Մանվելյանը հաղորդեց նաև, որ մասնագետներն այդ տարածքից բերել են կենսաբանական նյութեր, որոնց հետազոտությունը ևս կարող է հավաստել՝ նկատված կենդանին հովազ էր, թե ոչ: «Հավաքվել են նաև որոշ մատերիալներ՝ կղկղանքների, մազերի, ուղարկվել են Գերմանիա: Դրանց պատասխանը կունենանք մոտ 2 ամսից: Նաև մենք տեղացիների հետ կապի մեջ ենք, ունենք պայմանավորվածություն, որ եթե նորություն ունենան, մեզ հայտնեն»,- ասաց Մանվելյանը:

Հիշեցնենք, որ Արման Գաբրիելյանը կենդանու հետ մենամարտի էր բռնվել անտառում: Նա պատմել էր, որ, լինելով փորձառու որսորդ, չէր շփոթվել՝ տեսնելով իր վրա ցատկող հովազին, բռունցքը մտցրել էր բերանը, պայքարել մոտ հինգ րոպե, որից հետո հովազն ընկրկել էր, հեռացել:

Կենդանաբանները կասկածներ էին հայտնել կենդանու հովազ լինելու առումով. նշել էին, որ Հայաստանի այդ հատվածում բնակվելը հովազի համար բնորոշ չէ, որ հովազը մարդկանցից խուսափում է և նրանց վրա չի հարձակվում, հովազը մի քանի կենդանի չի հոշոտում (Գաբրիելյանը պատմել էր, որ հոշոտված էր գտել մի քանի խոզ), այլ որսում է մեկին և ուտում:

Կովկասյան ընձառյուծը (հովազը) գրանցված է ՀՀ Կարմիր գրքում եւ Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում՝ «կրիտիկական» կարգավիճակով. ընձառյուծ որսալու համար սահմանված է 3 մլն դրամ տուգանք: 

Կարմեն Մարտիրոսյան

Ձախ կողմի լուսանկարում EcoNews.am-ի բացառիկ կադրն է Ենոքավանի անտառից՝ դեպքի վայրից

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6533 դիտում

Ձյուն, ձնախառն անձրև ու անձրև. ՀՀ տարածքում տեղումներ են

Հրազդանում ավտոմեքենա է հրդեհվել

Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ․ ինչ է քննարկվել

2 եվրո՝ Տրևի շատրվանին մոտենալու համար․ ինչ պետք է իմանան Հռոմ մեկնող զբոսաշրջիկները

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է․ Շիրակի և Սյունիքի մարզերում՝ ձյուն

Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Մյասնիկյան գյուղի բնակչի տնից ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է հայտնաբերվել

Հայտնի է ԱՄՆ-Իրան միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների օրը

Փրկարարները կանխել են ճաղավանդակի ընկնելու վտանգը

Ինչ է հարկավոր անել առողջապահական ապահովագրությունից օգտվելու համար. Տիգրանյանը մանրամասնում է. տեսանյութ

Մասուդ Փեզեշքիանը հրամայել է միջուկային հարցի շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցություններ սկսել

Հայտնաբերվել է 451 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Քարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Ջերմուկ տանող հատվածում

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով մեքենաների համար․ Աշոցքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ժաննա Անդրեասյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականին

Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետն այցելել է ռազմական ակադեմիա, հանդես եկել դասախոսությամբ

Դեմ չեմ «սեքսի նախարարություն» ստեղծելուն, եթե Կարապետյանի ընտանիքի կանայք լինեն առաջին շահառուները. տեսանյութ

ԱԲ-ի նոր սերունդը կվերափոխի տնտեսությունը և կնպաստի ՀՀ-ում թվային վերափոխման քաղաքականությունների իրականացմանը

Թուրքիան ու Եգիպտոսը առևտրային համաձայնագիր են ստորագրել

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Կառավարությունը պատրաստ է կառուցողական համագործակցության․ վարչապետն ընդունել է GRAWE-ի գլխավոր տնօրենին

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ ձնախառն անձրև, լեռնային առանձին շրջաններում բուք կլինի

Տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի այցեքարտերից մեկը․ Անդրեասյանը՝ Իսրայելի կրթության նախարարին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պատվիրակությանը

Ռոբերտ Քոչարյանը սխալ է․ նա համադրել է գործազրկության անհամադրելի տվյալներ․ FIP

Մեկնարկում է «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության 2026թ․ դիմումների ընդունումը․ ովքեր են շահառու

Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբիում կմասնակցի «Մարդկային եղբայրության համար» 2026 թվականի մրցանակաբաշխությանը

Ինչ ջերմաստիճան է կանխատեսվում փետրվարին

Սևանա լճում արդյունագործական որսի հսկողության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր են քննարկվել

Քննարկվել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ներկայիս ընթացքը

«Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրվարույթ

Հայաստանում աշխատանք փնտրողների ու գործազուրկների թիվը վերջին տարիներին էականորեն նվազել է. Հարությունյան

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Գեներալ Չաուհանին և Պապիկյանը բարձր են գնահատել Հայաստան-Հնդկաստան համագործակցության մակարդակը. տեսանյութ

Իջևան համայնքին է վերադարձվել 2,3 մլն դրամ մոտարկված արժեքով հերթական հողամասը. վարչապետ

Ռուսաստանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

Նոր գործառույթ Yandex Go հավելվածում՝ վիրտուալ հերթի ձևավորում ծանրաբեռնված ժամերին ուղևորություն պատվիրելիս

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Մանչեսթեր