Երևան
12 °C
Հովազը մարդուց խուսափում է, ցերեկով որս չի անում, կուշտ ժամանակ չի հարձակվում. անդրադառնալով երկու օր առաջ Տավուշի մարզի բնակչի վրա հովազի հարձակման դեպքին՝ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեցին կենդանաբանները՝ ընդգծելով, որ այս պատմությունը հավելյալ հետազոտության կարիք ունի:
Ենոքավանի բարձունքներում իր խոզերին հաշվելու գնացած 35-ամյա Արման Գաբրիելյանը մանրամասն նկարագրել էր իր վրա ցատկած կենդանուն, որի հետ կռվի էր բռնվել, սակայն կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատող Անդրանիկ Գյոնջյանը վստահ է, որ այդ կենդանու հովազ լինելը հավաստելու համար հարկ է կատարել գիտական հետազոտություն: Ի դեպ, հիշեցնենք, որ Հայաստանում հաշվվում է մեկ տասնյակի չափ հովազ, իսկ կենդանին ընդգրկված է Կարմիր գրքում:
«Ընդհանրապես հովազը խիտ անտառներից ու անտառային զանգվածներից խուսափում է, ավելի շատ օգտագործում է անտառներից զուրկ լեռնագագաթները: Հովազը գրեթե գագաթներով է տեղափոխվում, թփուտներ է սիրում, տեղափոխման համար օգտագործում է ալպիական գոտին, թեպետ երբեմն լինում են դեպքեր, որ հենց անտառներում են հայտնաբերվում նրա հետքերը կամ կենսագործունեության այլ հետքեր: Սովորաբար հովազը խուսափում է խիտ անտառներից, բայց մեր հարավում, որտեղ հանդիպում է, «Արևիկ» ազգային պարկում, Շիկահողում, հիմնականում գագաթների հատվածում է գրանցվում նրա կենսագործունեությունը: Այն շարժվում է անտառի եզրագծի արահետներով, այն հատվածներում, որտեղ ավարտվում է անտառը»,- ասաց Գյոնջյանը:
Երկրորդ փաստը, որ կասկածի տակ է դնում նշված կենդանու հովազ լինելը, այս տարածքում մուֆլոնների և բեզոարյան այծերի կայուն պոպուլյացիայի բացակայությունն է, քանի որ հենց դրանք են իր համար առաջնային կեր: Այն դիտարկմանը, որ կարող էր խոզերով սնվել՝ Գյոնջյանն արձագանքեց. «Վերջին տարիներին խոզերի պոպուլյացիայի շատ մեծ անկում է եղել՝ կապված աֆրիկյան ժանտախտի հետ, և խոզն իր համար հիմնական կեր չի կարող լինել: Բացի դրանից, խոզն իր համար առաջնային կեր չի. թեպետ հովազը կարող է սնվել նաև մանր կրծողներով, մանր ողնաշարավոր կենդանիներով, մացառախոզերով, բայց այն ավելի շատ սնվում է բեզոարյան այծերով, դրա համար էլ հանդիպում է այն տարածքներում, ուր ունենք բեզոարյան այծերի կայուն պոպուլյացիա. դա Խոսրովի արգելոցի տարածքն է, Վայոց ձորը, Սյունիքը: Պատմական տվյալներ կան և բանավոր ավանդույթ կա, որ Տավուշի այդ տարածքում հովազ հանդիպել է, բայց շատ վաղուց հովազը պաշտոնական գրանցմամբ հյուսիսային վայրերում չկա: Հայաստանում ամենահյուսիսային վայրը, որտեղ գրանցվել է հովազ, Խոսրովի անտառն է»:
Հովազի միգրացիոն արեալներից մեկը, Գյոնջյանի խոսքով, Սևանի լեռներով անցնում է Ճամբարակի կամ Կալավանի թևով դեպի Իջևան՝ դեպի հյուսիս: «Եթե ինքը հարավից է տեղափոխվել, ապա, գիտական վերլուծությամբ, սա առավել հավանական տարբերակն է: Հնարավոր է և լինի կենդանու ներթափանցումն Ադրբեջանից, միայն թե դա շատ քիչ է հավանական, այդ հատվածում դիրքերը շատ են, դիրքապահները շատ են, իսկ կենդանին միշտ խուսափում է մարդկանցից»,- ասաց նա:
Մարդու վրա հովազի հարձակման միայն մի դեպք հիշեց գիտնականը. դա եղել է 1990-ական թվականներին Վայոց ձորի Խնձորուտ գյուղի հատվածում: «Երկու որսորդ վիրավորել էր հովազին օրը ցերեկով, հետապնդել էին արյան հետքերով, եկել մտել էին ձորակ, նա էլ այնտեղ հարձակվել էր և բավական լուրջ վնասներ հասցրել երկու որսորդին էլ: Ընդհանրապես հովազը մարդուց միշտ խուսափում է, շատ զգույշ կենդանի է: Սա այն կենդանատեսակը չէ, որ մարդու վրա հարձակվի կամ որի համար մարդը որս է: Նման հարձակման դեպք, համենայն դեպս, պաշտոնապես երբևէ չենք ունեցել: Թերևս, ուրիշ խնդիր է եղել. այս պատմության մեջ բազմաթիվ տվյալներ չեն համընկնում. մի քանի հոշոտված խոզ, անտառային տարածք, հարձակում հովվի վրա… Հայաստանում հազար անգամ եղել է, որ մարդիկ ասել են՝ հովազ ենք տեսել, բայց մի քիչ հարցեր ենք տվել, պատմել են, պարզվել է՝ լուսան է կամ այլ կենդանի»:
Զրուցեցինք կենսաբան Հրաչ Ղազարյանի հետ, ով բազմիցս հովազի նկարահանման է գնացել: Նա նախ նշեց, որ շատ ուրախ է, որ հովազը ողջ է ու հորդորեց չհալածել կենդանուն. «Երբեք հովազն ուղղակի չի հարձակվում, այն էլ՝ ցերեկը: Ես շատ եմ հովազի նկարահանման գնացել, բայց երբեք 15 մետրից մոտ չի եղել: Դա պիտի էնպես բախտավոր մարդ լինես, որ իրեն տեսնես արթուն վիճակում: Շատ եզակի դեպքերում է նա ցերեկով շարժվում: Տուժողն ինչ-որ բան ճիշտ չի պատմում ու մինչև վերջ չի պատմում: Նման հովազներ այնտեղ կան, հարցն այդ չէ, ուղղակի նրանց տեսնողներ չեն լինում, քանի որ վիդիոթակարդներ չկան, ինքն էլ գիշերային կյանք է վարում: Հյուսիսում մենք շատ հետաքրքիր պոպուլյացիա ունենք Մռով սարում, արդեն Իջևանում, դեպքեր են եղել, Լոռվա հատվածում են տեսել: Ես չեմ զարմանում, որ այնտեղ հովազ են տեսել, բայց չեմ հավատում, որ մարդը գնացել-գնացել է, հովազն իրեն տեսել, հարձակվել է»,- նշեց Ղազարյանը: Նա ընդգծեց, որ հովազը հարձակվում է միայն, երբ վիրավորում են իրեն, «մեկ էլ էն դեպքում, որում մուկն էլ է հարձակվում, երբ իրեն փակուղի են մտցնում: Երբ փախչելու տեղ չունի: Բայց որ բաց տեղում... եթե նա դաշտում լինի, կպառկի կթաքնվի, կանցնես, չես տեսնի»,- ասաց Ղազարյանը:
«Վտանգված և էնդեմիկ տեսակների պահպանման» հիմնադրամի տնօրեն Մանուկ Մանուկյանը նշեց, որ լավ չէ, որ հիմա շատ են խոսում կենդանիների հարձակման դեպքերի մասին, դրանից, իր կարծիքով, մարդկանց վերաբերմունքը կենդանիների նկատմամբ փոխվում է: «Կար ժամանակ, երբ հովազ սպանելու համար մարդկանց պարգևատրում էին 3000 ռուբլու չափով, հետո հասկացան՝ ինչ սխալ է դա, սկսեցին գրեթե նույն չափով տուգանել»,- ասաց նա: Այն դիտարկմանը, որ հատապտուղ հավաքելու համար անտառ գնացողները հիմա, երբ լսել են հովազի մասին, վախ ունեն՝ Մանուկյանն արձագանքեց. «Անտառից չհասկացողները անտառ չպիտի գնան, պետությունն էլ պիտի կենդանիների քարտեզագրում անի, նշաններ տեղադրի, որ մարդն անտառում իմանա՝ որ հատվածում ինչի պատրաստ լինի»:
WWF (Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի) տնօրեն Կարեն Մանվելյանը մեզ հետ զրույցում ևս կասկած հայտնեց, որ Ենոքավանում հենց հովազ է եղել: «Մեզ համար տարօրինակ է, քանի որ նախ՝ այդ տարածքում հովազը կեր չունի, երկրորդը՝ քանի որ տուժողն այնպիսի մանրամասնորեն էր նկարագրում, թե որքան էր քաշը, պոչի երկարությունը, կարծես կարդացել էր: Տարօրինակ էր նաև, որ նա կերել է խոզ, կեսը թողել, հետո՝ մյուսի վրա հարձակվել: Դա ավելի շատ գայլի կամ այլ կենդանու արած է, քան հովազի: Տարօրինակ է նաև այն, որ նա հարձակվել է մարդու վրա. այդպես կարող էր լինել, եթե իր որսի վրա նստած լիներ, փորձեր իր որսը մարդուց պաշտպանել… բայց օրը ցերեկով այսպիսի դեպքեր երբևէ չեն եղել»,- ասաց Մանվելյանը:
Տեղի բնակիչների այն ենթադրությանը, որ կարող է լինել հովազների զույգ, Մանվելյանը հակադարձեց. «Հովազները չեն ապրում զույգով. զուգավորվում են միայն հունվար-փետրվար ամիսներին: Մի շաբաթով հանդիպում է էգը որձին, նորից բաժանվում են: Ձագի առումով էլ անհավանական է. ինչ կենդանատեսակ է ուտում, որ ձագի հետ է շրջում»,- ասաց Մանվելյանը:
Այն հարցին, թե արդյոք նպատակահարմար է հովազին քնեցնել, տեղափոխել, ինչպես առաջարկել էին տուժողի մտերիմները, Մանվելյանն ասաց. «Մարդիկ թող իրենց կյանքով ապրեն, կենդանիներ տեսնելիս՝ հովազ կլինի, արջ թե նապաստակ, թող հեռանան: Ոչ մի բան չի լինի: Մենք ունենք միջազգային փորձագետի հատուկ ուսումնասիրություն, որի համաձայն՝ Հայաստանում գրեթե նման բան չի եղել, որ ընձառյուծը գա, ընտանի կենդանի որսա: Երբեք չի եղել, որ կով կամ ոչխար տանի. երկու դեպք միայն ձիու ձագ է տարել: Ինքն այնքան հզոր կենդանի է, որ ինքը որսի խնդիր չունի:
Համենայն դեպս վերջնական պատասխանը կունենանք մեր աշխատակիցների հետազոտությունից հետո. նրանք կգնան, տեղում ուսումնասիրություններ կանեն, կղկղանքը կդիտարկեն, տեսախցիկներ կտեղադրեն»,- ասաց նա:
Մանվելյանը հիշեցրեց, որ կովկասյան ընձառյուծի՝ հովազի պահպանությունը շատ կարևոր է. «2002 թ.-ից է գործում այս ծրագիրը: Բավական երկար ճանապարհ ենք անցել, որ այսօր Հայաստանում մոտ տասը կենդանի ունենք: Նախարարության, «Արևիկ» ազգային պարկի, «Զանգեզուր» և «Խուստուփ» արգելավայրերի, այլ կազմակերպությունների հետ բազմաթիվ ծրագրեր ենք արել՝ իրազեկում, մրցույթներ, որ հովազի պահպանությունն իրականացվի»,- նշեց նա:
Կարմեն Մարտիրոսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Ռուսաստանն ամեն քայլի կգնա. փորձում են վերադարձնել իշխանությունը, որ տասնամյակներով ունեցել են․ տեսանյութ
Վարչապետն ու Լեհաստանի Սենատի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և այլ հարցերի շուրջ
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահի հետ․ լուսանկարներ, տեսանյութ
Ընթանում են Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության նախապատրաստական վերջին աշխատանքները
Վարչապետը Վարշավայում այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր
Խաղաղությունը առաջնահերթ կետ է, բարդ ճանապարհ է․ Փաշինյանը և Տուսկը հանդես են եկել հայտարարություններով
Ցնցումների մեջ են. երբ քաղաքացու թոշակը 17 հազար դրամ էր, ինչո՞ւ որևէ մեկը չէր մտածում բարձրացնել
Բարձր ենք գնահատում Լեհաստանի աջակցությունը մեր տարածաշրջանում տեղի ունեցող խաղաղության գործընթացին․ վարչապետ
Կառավարությունը շահագրգիռ է քննարկել ՀՀ-Ֆրանսիա ներդրումների, առևտրատնտեսական կապերի խորացման ուղղությունները
Որոշ տարածաշրջաններում ձյուն ու անձրև է․ Տավուշի ավտոճանապարհներին՝ մառախուղ
ՀՀ-Թուրքիա պետական սահմանի «Ախուրիկ» անցման կետում ծառայություն են իրականացնում միայն ՀՀ ԱԱԾ ՍԶ զինծառայողները
Հռոմում ընդունվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի՝ Հայաստանի 2026-30թթ. ծրագիրը
Երևանի համայնքային մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը կբարձրանան․ Ավինյանն ասել է՝ երբ և որքանով
Զգուշորեն բաց ենք ԵՄ-ն ընդլայնելու ժողովրդավարությունը, անկախությունը, խաղաղությունը ընտրող երկրների համար
«Կիա»-ի օրինազանց վարորդը հայտնաբերվել է․ մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք․ տեսանյութ
Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր է ստորագրվել․ տեսանյութ
Բարի օր, և սիրում ենք բոլորիդ․ սրտիկ՝ Լեհաստանի վարչապետից․ տեսանյութ
Լեհաստանը շահագրգիռ է ՀՀ-ի հետ փոխգործակցության ամրապնդման հարցում․ Փաշինյան-Տուսկ առանձնազրույց է կայացել
Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Լեհաստանի վարչապետի հետ․ տեսանյութ
Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ի պատասխանատուին է հանձնել հունիսի 9-ին ստորագրված համաձայնագրի ՀՀ վավերագիրը
Դիմավորման պաշտոնական արարողություն Լեհաստանի վարչապետի կեցավայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
80 մլրդ դրամ կհատկացվի թոշակների բարձրացումն ապահովելու համար, գումարն ունենք. Թորոսյան
Երեկոյան ժամերից ցիկլոնը կակտիվանա. կցրտի, սպասվում են տեղումներ ձյան ու ձնախառն անձրևի տեսքով, բուք
Կհստակեցվեն ճանապարհների գովազդային վահանակների պատշաճ տեսքի համար գովազդակիրների պարտականությունները
Կառավարությունը սահմանել է հայտարարագրման ոչ ենթակա եկամուտների նոր տեսակներ ու շեմեր
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի նախագծին
Կոչ եմ անում ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահին՝ չանսալ ղազինյանական խեղված ապատեղեկատվությանը. Պետրոսյան
Արաբկիրի «Երևան սիթի»-ի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու մարմին
Գազաբալոնների վկայագրման գործընթացը պարտադիր պետք է տեսագրվի
Ոստիկանները հայտնաբերել են Նշավան գյուղի բնակչի այգին հրկիզած տղամարդկանց
Իրանը հայտարարել է NOTAM՝ փակելով օդային հաղորդակցությունը Ադրբեջանի հետ սահմանի գոտու ողջ երկայնքով
Մինչև 1 միլիոն դրամ անձնական փոխանցումներն այլևս հայտարարագրման ենթակա չեն լինի. ֆինանսների նախարար
Սամվել Կարապետյանը չի կարող լինել պատգամավորի կամ վարչապետի թեկնածու. ո՞ւմ համար է նա փորձում ձայներ հավաքել
ԿԳՄՍ նախարարը և Ղազախստանի դեսպանը քննարկել են սպորտի ոլորտում իրականացված համագործակցության հարցեր
Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան պայմանավորված էր խաղաղություն հաստատելու ձգտմամբ. Բոճորիշվիլի
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ
Կենսաթոշակ ստանալու համար բանկային քարտ չունեցողներին մինչև ապրիլի 1-ը քարտը կառաքվի սուրհանդակային առաքմամբ
Իրանը շարունակում է ներդրումներ անել հեռահար հրթիռների արտադրության մեջ. սա լուրջ սպառնալիք է. Ռուբիո
Վլադիմիր Պուտինի դերը վճռորոշ եղավ հրադադարի հաստատման հարցում. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT