Երևան
12 °C
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ «Արագացված զինվորական ծառայության մասին» օրինագիծը ենթադրում է արտագաղթի դեմ պայքարի միջոց:
Այս մասին այսօր՝ հրավիրված ասուլիսի ժամանակ, նման կարծիք հայտնեց ինքը պատգամավորը:
Քանի որ այս օրինագիծը մեծ քննարկում առաջացրեց հանրության շրջանում, Սարգսյանը հրապարակեց մի քանի թվային տվյալներ: Ըստ Սարգսյանի հրապարակած տվյալների՝ 2012 թվականին 8230 քաղաքացի չի ծառայել հայկական բանակում: Մի մասն ազատվել են, մյուս մասը՝ արտագաղթել: 2013 թվականին չի ծառայել 7800 քաղաքացի, 2017-ին՝ 7800: «Ես հնարավորություն եմ տալիս այս կորած թիվը բերել բանակ, բերել բյուջե»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ նրանք, միևնույն է, արդեն չեն ծառայել և չեն էլ ծառայելու:
«Արագացված զինվորական ծառայության մասին» օրենքը ենթադրում է լրացումներ կատարել 2005 թ.-ից գործող օրենքում, այն է՝ 27 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիները կարող են վերադառնալ Հայաստան, վճարել 3.6 մլն դրամ, խուսափել պատասխանատվությունից և առհասարակ չծառայել հայկական բանակում:
«Առաջարկում եմ, որ քաղաքացիները վերադառնան հայրենիք ավելի շուտ, քան 27 տարեկանը, վճարեն 10 մլն դրամ և արագացված կերպով ծառայեն 1 ամիս»,- ասաց Սարգսյանը:
Ըստ նրա՝ շատ քաղաքացիներ կգնան այս քայլին, ինչի արդյունքում մեր բանակը կհզորանա:
Ինչպես նշեց Սարգսյանը, ՀՀ-ում քաղաքացիները շատ տարբերակներ ունեն ու բազմաթիվ քայլերի են դիմում, որպեսզի խուսափեն ծառայությունից: Օրինակ՝ գնում են երկրից մինչև երեխայի 18 տարեկան դառնալը և վերադառնում 27-ից հետո կամ գնում են ուրիշ երկիր, երեխա ունենում այլ երկրում, որ լինի ուրիշ երկրի քաղաքացի: Սա միայն մեկ անձի շուրջ կատարվող երևույթ չէ, և, Սարգսյանի պնդմամբ, երիտասարդները գնում են երկրից՝ իրենց հետ տանելով ֆինանսական միջոցները, ընտանիքի անդամներին, ընկերներին:
Սարգսյանի կարծիքով՝ այս նախագծի շնորհիվ ՀՀ են վերադառնալու այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են գալ, բայց չեն գալիս մինչև 27 տարեկանը՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար:
Սարգսյանը չի կիսում այն պնդումը, թե սա շատ լավ առիթ է հարուստների համար: Նրա կարծիքով՝ 10 մլն դրամ ունեցող քաղաքացիներից շատերը գտնվում են արտերկրում և ուզում են գալ: Նրանց տրվելու է այդ հնարավորությունը՝ գալ ավելի շուտ, քան 27 տարին լրանալը, վճարել 3 անգամ շատ գումար և 1 ամիս ծառայել բանակում: 1 ամիս ծառայելուց հետո քաղաքացին ընդգրկվում է պահեստազորում, պատերազմի կամ զորահավաքի դեպքում պարտավորվում է ներկայանալ: Չներկայանալու դեպքում նախատեսվում է կալանք՝ մինչև 5 տարի ժամկետով:
Այս նախագծի արդյունքում հավաքած գումարների մի մասը, ըստ պատգամավորի, կարելի է ուղղել զորամասերում նոր մարզասրահների կառուցմանը, որտեղ կարող են լինել նաև լողավազաններ: Ըստ Սարգսյանի՝ սրա արդյունքում բանակում կնվազեն ծխողների թիվը (որը հիմա կազմում է 70%), քանի որ կխրախուսվի սպորտով զբաղվելն ու առողջ ապրելակերպը:
Սարգսյանը նշեց նաև, որ պատգամավորների շրջանում մեծ մասամբ հավանության է արժանացել այս նախագիծը, իսկ ինչ վերաբերում է ՊՆ-ին, դեռ քննարկում չի եղել պաշտպանության նախարարի հետ: Փոխարենը քննարկումներ են եղել փոխնախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որի ընթացքում եկել են այն եզրահանգման, որ լրջորեն պետք է քննարկվի այս հարցը, և առայժմ ոչինչ հստակ չէ:
Ժաննա Ջեյրանյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ձյուն, ձնախառն անձրև ու անձրև. ՀՀ տարածքում տեղումներ են
Հրազդանում ավտոմեքենա է հրդեհվել
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ․ ինչ է քննարկվել
2 եվրո՝ Տրևի շատրվանին մոտենալու համար․ ինչ պետք է իմանան Հռոմ մեկնող զբոսաշրջիկները
Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է․ Շիրակի և Սյունիքի մարզերում՝ ձյուն
Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Մյասնիկյան գյուղի բնակչի տնից ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է հայտնաբերվել
Հայտնի է ԱՄՆ-Իրան միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների օրը
Փրկարարները կանխել են ճաղավանդակի ընկնելու վտանգը
Ինչ է հարկավոր անել առողջապահական ապահովագրությունից օգտվելու համար. Տիգրանյանը մանրամասնում է. տեսանյութ
Մասուդ Փեզեշքիանը հրամայել է միջուկային հարցի շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցություններ սկսել
Հայտնաբերվել է 451 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Քարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Ջերմուկ տանող հատվածում
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով մեքենաների համար․ Աշոցքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Ժաննա Անդրեասյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականին
Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետն այցելել է ռազմական ակադեմիա, հանդես եկել դասախոսությամբ
Դեմ չեմ «սեքսի նախարարություն» ստեղծելուն, եթե Կարապետյանի ընտանիքի կանայք լինեն առաջին շահառուները. տեսանյութ
ԱԲ-ի նոր սերունդը կվերափոխի տնտեսությունը և կնպաստի ՀՀ-ում թվային վերափոխման քաղաքականությունների իրականացմանը
Թուրքիան ու Եգիպտոսը առևտրային համաձայնագիր են ստորագրել
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Կառավարությունը պատրաստ է կառուցողական համագործակցության․ վարչապետն ընդունել է GRAWE-ի գլխավոր տնօրենին
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ ձնախառն անձրև, լեռնային առանձին շրջաններում բուք կլինի
Տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի այցեքարտերից մեկը․ Անդրեասյանը՝ Իսրայելի կրթության նախարարին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պատվիրակությանը
Ռոբերտ Քոչարյանը սխալ է․ նա համադրել է գործազրկության անհամադրելի տվյալներ․ FIP
Մեկնարկում է «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության 2026թ․ դիմումների ընդունումը․ ովքեր են շահառու
Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբիում կմասնակցի «Մարդկային եղբայրության համար» 2026 թվականի մրցանակաբաշխությանը
Ինչ ջերմաստիճան է կանխատեսվում փետրվարին
Սևանա լճում արդյունագործական որսի հսկողության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր են քննարկվել
Քննարկվել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ներկայիս ընթացքը
«Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրվարույթ
Հայաստանում աշխատանք փնտրողների ու գործազուրկների թիվը վերջին տարիներին էականորեն նվազել է. Հարությունյան
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Գեներալ Չաուհանին և Պապիկյանը բարձր են գնահատել Հայաստան-Հնդկաստան համագործակցության մակարդակը. տեսանյութ
Իջևան համայնքին է վերադարձվել 2,3 մլն դրամ մոտարկված արժեքով հերթական հողամասը. վարչապետ
Ռուսաստանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Նոր գործառույթ Yandex Go հավելվածում՝ վիրտուալ հերթի ձևավորում ծանրաբեռնված ժամերին ուղևորություն պատվիրելիս
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Մանչեսթեր
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT