Ապահովագրության պետականացումը սխալ է, իսկ մեզ հետ քննարկում չի եղել. Բաբկեն Պիպոյան

Առողջության համապարփակ ապահովագրումը (ԱՀԱ) ենթադրում է ՀՀ քաղաքացիներից գանձվող 4-6 տոկոս առողջության հարկ, որից պիտի կազմվի Հիմնադրամ, եւ որը պիտի առողջապահական միեւնույն ծառայություններն առաջարկի ՀՀ բոլոր քաղաքացիներին: Համապատասխան օրենքի նախագիծը բազմաթիվ քննադատությունների է արժանացել, և, ինչպես նշել է առողջապահության նախարարը, դեռ երկար է քննարկվելու:

Այսօր թեմային անդրադարձել ենք «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ: Նրա դիտարկմամբ՝ թեպետ առողջության ապահովագրություն մեր երկրին իրապես պետք է, բայց այն, ինչ առաջարկում է Առողջապահության նախարարությունը, իրատեսական չէ: 

Պիպոյանը վստահ է, որ նախագծում առաջին մեծ սխալն առողջապահական ծառայությունները հաջող մատուցած մասնավորից պատվերը վերցնել և պետությանը տալն է: «Այնտեղ, որտեղ պետք չի մասնավորեցնել, մասնավորեցնում ենք, որտեղ պետք է՝ ոչ: Երբ պետությունը բարձրակարգ հիվանդանոց կառուցելու գումար չունի, մասնավորից ծառայություն է առնում և ուզում է էժան առնել, այդ ծառայությունն էժանանում է որակի հաշվին: Մինչդեռ, եթե բիզնես գործընկերներն են իրարից ծառայություններ առնում, այստեղ որակի հաշվին չի լինում: Առողջապահության ապահովագրությունը պետք է անել ոչ այն տարբերակով, որով դա հիմա արվում է, այլ պիտի բերվեր հստակ տարանջատված մեխանիզմներով: Ի՞նչ է նշանակում պետականացնել այն, ինչին մասնավորն արդեն հաջող փորձ է ցույց տվել: Ասեմ ավելին՝ մեր երկրում ապրանքների անվտանգության ստուգումը վստահված է մասնավոր լաբորատորիաների. ասում են՝ թող բիզնեսը զարգանա: Իսկ գործարարը միշտ էլ կարող է գործարքի գնալ այլ գործարարի հետ, և սա պետության տիրույթում չէ: Մինչդեռ ապահովագրության առումով մի քանի տարի հետ ընկանք և մասնավորից էլ տարանք պետական»,- ասաց նա:

Թեպետ անհրաժեշտ և ուշացած, սակայն սա խնդրի ճիշտ մոտեցում չի համարում: Պիպոյանն ասում է՝ ինչպես է պետք անել. «Ապահովագրությունը պետք է սկսել պետական աշխատողներից. պետական ծառայողի եկամուտներն ավելացնելով, գրպանի առկա պայմանները չվատացնելով՝ ներդնել համակարգ: Երբ ենթակառուցվածքը զարգանա, երկու տարի հետո անցնել բարձր աշխատավարձ ստացող մարդկանց: Նրանք պարտադիր ապահովագրություն պիտի անեն իրենց համար, ոչ թե ուրիշների: Միջին աշխատավարձ ստացողներին պետք է հասնեինք հաջորդ մեկ տարվա ընթացքում, երբ կունենայինք 600 հազար ապահովագրված անձ, և նրանք իրենց բոլոր ծանոթ-բարեկամ-ընկերներին կկարողանային բացատրել, թե դա ինչքան լավ բան է: Ընդ որում, այդ ընթացքում կզարգանար նաև ապահովագրական բիզնես դասն այնքան, որ կկարողանայինք ձեռք բերել շատ ավելի էժան ծառայություններ»:

Պիպոյանին առավել զայրացնում է, որ համակարգը ներդրվում է առանց հանրային պատշաճ քննարկում անցնելու: «Ասում են՝ արել են քննարկում: Անհասկանալի է՝ ում հետ են արել այդ քննարկումները: Ինձ հետ, սպառողների շահերի այլ պաշտպանների հետ քննարկե՞լ են: Իհարկե չեն քննարկել: Ակնհայտ է, որ հիմա e-draft.am-ում տեղի ունեցող քվեարկությունն արհեստական միջամտությամբ է արվում, և դա ամենավատ բանն է: Գրանցում են իրենց տարբեր աշխատակիցների (e-draft-ն էլ կարող է հասկանալ, թե վերջին օրերի ընթացքում քանի նոր մարդ է գրանցվել այդ համակարգում): Գրանցվել են և քվեարկել: Քվեարկում են ոչ թե ռեալ, այլ մարդիկ քվեարկում են հանձնարարականով: Մի աշխատակիցը կարող է հինգ մեյլ բացել, հինգով էլ մտնել քվեարկել: Սա լուծում չէ: Կարելի է հենց միայն սոցիալական հարցը վերցնել և նայել»,- ասաց նա:

Այս համակարգը ներդնելու համար, սպառողների պաշտպանի դիտարկմամբ, առավել կարևոր էր հանրային շատ լայն քննարկումներ կազմակերպել, լսումներ անել, բոլոր ոլորտներից կարծիքներ ունենալ, չվախենալ ընդդիմադիր բևեռի քննադատություններից՝ հասկանալով, որ եթե ինչ-որ բան է ասվում, հակափաստարկները կարող են գտնվել:

Ապահովագրական գործընթացի հաջողությունը, ըստ Բաբկեն Պիպոյանի, բացառապես շահառուների անձնական գոհունակության արձանագրումն ու տարածումն է. «Մենք պիտի օր օրի ավելացնենք Հայաստանի Հանրապետությունում ապահովագրությունից օգտված, օգտվող, ծառայությունից գոհ և ծառայության մասին դրական խոսող քաղաքացիների թիվը: Եթե այս գործընթացն այսպես չարվի, սա չի հաջողի»:

Նա վստահ է, որ բոլոր նախարարների անունները մոռացվելու են, հիշվելու է միայն այն առողջապահության նախարարի անունը, որը կներդնի ապահովագրական համակարգ: Միայն թե դա պիտի լինի այնպես, որ չառաջացնի սոցիալական ցնցումներ:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերների շարք է սկսել՝ ապահովագրության՝ առավել խնդրահարույց կետերը մեկնաբանելու նպատակով: «Այս քննարկումը դեռ երկար կշարունակվի. սա ընդամենը մեր առաջին առաջարկն է»,- հավաստեց նախարարը եթերում՝ հայտարարելով, որ ուրախ կլինի այս թեմայով շահագրգիռ կողմերի հետ նաև հրապարակային բանավիճել:

«Կամավոր ապահովագրվածները նորից չեն վճարելու նույն ծառայությունների համար: Մեր առաջարկն այնքան լավն է, որ երկրորդ անգամ նույն բանի համար ոչ ոք չի վճարելու պրակտիկորեն»,- ասաց Թորոսյանը՝ պատասխանելով արդեն իսկ ապահովագրական փաթեթներ ունեցող աշխատողների հարցին:

Իսկ անդրադառնալով այն դիտարկմանը, թե ինչու պետք է աշխատողները վճարեն չաշխատողների համար՝ Արսեն Թորոսյանն ասաց. «Այդ չաշխատողները մեր երեխաներն են, մեր ծնողները, հենց՝ մենք, եթե ինչ-որ պատճառով դառնում ենք անաշխատունակ»:

 Կարմեն Մարտիրոսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2146 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը