Մենք ՍԴ անդամներից ձերբազատվելու խնդիր չենք դնում, այլ փորձում ենք ներդնել պատվավոր հեռանալու ինստիտուտը․ նախարար

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը վաղը մեկնարկելիք քառօրյա նստաշրջանին ընդառաջ քննարկում է ՍԴ անդամների վաղ կենսաթոշակի անցնելու մասին աղմկահարույց նախագիծը։

«Դատական օրենսգիրք» եւ «Սահմանադրական դատարանի մասին»  սահմանադրական օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծերի այս փաթեթը մշակել է ՀՀ արդարադատության նախարարությունը։

Իրավակարգավորմամբ առաջարկվում է, որ Սահմանադրական դատարանի անդամի կողմից հրաժարական ներկայացվելու դեպքում լիազորությունները դադարելուց հետո մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նա ստանա կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով: Նշենք, որ նախագիծը չի վերաբերում ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանին ու Արման Դիլանյանին, քանի որ նրանք ընտրվել են նոր Սահմանադրության՝ ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո եւ պաշտոնավարում են՝ որպես դատավորներ, իսկ մյուսները՝ որպես Դատարանի անդամներ։ Վերջին ամիսներին Դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի շրջանակներում հենց այս հարցի շուրջ էլ ծավալվում էր բանավեճը՝ ի վերջո, անդամը նույն դատավորն է, թե ոչ։

Վերոնշյալ իրավիճակը լուծելու համար Արդարադատության նախարարության առաջարկներից մեկն էլ վաղ կենսաթոշակի անցնելու վերաբերյալ նախագիծն է։ Ընդ որում, դատաիրավական բարեփոխումների նախագծերի փաթեթը, որի մեջ հիշատակված է նաեւ նշյալ իրավակարգավորման մասին, Վենետիկի հանձնաժողովի դրական կարծիքին է արժանացել։

Հանձնաժողովում նախագիծը ներկայացնելիս հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ նախագիծը մշակելիս ուսումնասիրել են նաեւ միջազգային փորձը։ Օրինակ՝ Վրաստանում դատական համակարգի փոփոխությունների համատեքստում կարգավորում է նախատեսվել, որը հնարավորություն է տվել 2005-2006 թթ․ Գերագույն դատարանի դատավորներին այդ պաշտոնում 3 տարի աշխատելու, եւ ՍԴ դատավորներին այդ պաշտոնում 5 տարի աշխատելու դեպքում հրաժարական ներկայացնելիս ցմահ ստանալ իրենց հրաժարականի պահին ունեցած աշխատավարձի չափով դրամական ապահովում՝ անկախ տարիքից, կամ ՌԴ-ում՝ յուրաքանչյուր դատավոր անկախ տարիքից ունի հրաժարականի իրավունք, եւ հրաժարականի մեջ գտնվող դատավորին վճարվում է կենսաթոշակ՝ ընդհանուր հիմունքներով, իսկ դատավորի 20 տարվա ստաժ ունեցող անձին՝ իր ընտրությամբ՝ կենսաթոշակ ընդհանուր հիմունքներով կամ ցմահ՝ ամենամսյա չհարկվող դրամական ապահովում։ Ուկրաինայում այն դատավորը, որը կենսաթոշակի է անցել մինչեւ կենսաթոշակի անցնելու տարիքը լրանալը, պետք է ստանա մշտական ամսական դրամական ապահովում։ Այլ երկրներում եւս նման կառուցակարգեր կան։

Բադասյանը նաեւ ընդգծեց, որ «Սահմանադրական դատարանի» մասին գործող օրենքով արդեն իսկ ներդրված է վաղ կենսաթոշակի անցնելու սխեմա՝ կամավորության հիմունքներով։ Սա, նախարարի պնդմամբ, վկայում է այն մասին, որ օրենքը մշակելիս Սահմանադրության անցումային դրույթների հետ կապված խնդիր է եղել, մասնավորապես՝ ՍԴ նոր մոդելը կյանքի կոչելու նոր հրամայական․ այն է՝ ՍԴ անդամների մի մասին առաջադրում է Դատավորների ընդհանուր ժողովը, մի մասին՝ կառավարությունը, մի մասին՝ նախագահը, բոլորին ընտրում է ԱԺ։ Եվ այստեղ խնդիրն այն է, որ ՍԴ գործող անդամների մեծամասնությունն արդեն իսկ պաշտոնավարում էին, եւ հետեւաբար ՍԴ նոր դատարան ունենալու տեսլականն այդպես էլ կարող է իրականություն չդառնալ․

«Ինչպես ՌԴ-ում է գործածվում «պատվավոր հեռանալ» կապակցությունը, մենք էլ ենք նույն իմաստը դնում՝ ասելով, որ դատական համակարգի, այդ թվում՝ ՍԴ-ի հանդեպ հանրության ցածր վստահության մակարդակը լուծելու համար է այս նախագիծը։ Մենք անձանց վիրավորելու կամ նրանցից ձերբազատվելու խնդիր չենք դնում, այլ փորձում ենք ներդնել պատվավոր հեռանալու ինստիտուտը՝ պահպանելով իրենց սոցիալական երաշխիքները»,- շեշտեց նախարարը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1948 դիտում

Նոր նշանակումներ՝ ՀՀ ՊՆ-ում

Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա Հռոմում

Արմավիրի մարզում «Հյունդայի Սոլարիս»-ը գազալցակայանից դուրս գալուց պшյթել է. կա 3 վիրшվnր

Հայաստանը պատկանում է Եվրոպային․ Անիտա Դիմիտրիու

Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել․ յոթ օրվա ընթացքում նրա լիազորությունները կդադարեցվեն

Դեսպան Լիլիթ Մակունցը սենատոր Սթիվ Դեյնսի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ հարցերը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության իրական վտանգը պահպանվում է. Ռուբիո

Երևանի մայրամուտը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգտնվի կարճատև արձակուրդում․ հայտնի է՝ ով կփոխարինի նրան

Հայ լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի մասին հայ-թուրքական ֆիլմ կնկարահանվի

Ինչու Սերգեյ Լավրովը եկավ Հայաստան. ինչ են հասկացել ՌԴ-ում. տեսանյութ

Էստոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանը այցելել է մի շարք կրթական հաստատություններ

Իրանում զինված անձինք հոգևորականի են պատանդ վերցրել․ տեսանյութ

Վարչապետն ընդունել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հավատարմագրված ԵՄ դեսպաններին

2-ամյա երեխայի որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն այնքան, մինչև նորություն լինի. ՆԳ նախարար

Սուպեր Սաքոյին Հայաստանի ԲԿ-ներից մեկում սրտի ստենտավորում են արել․ նրան այցելել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը

Ինչ է Քոչարյանը հասկացնում Սերժ Սարգսյանին. նա գավառական միամտությամբ խորամանկում է

Երբեք չեմ ասել. Սերժ Սարգսյանը հերքում է Ռոբերտ Քոչարյանի պնդումները

Ինչ-որ անհասկացվածության դեպքում, պետք է անկեղծ խոսակցություն լինի․ ՀՀ նախագահը ընդունել է Սերգեյ Լավրովին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Երևանում համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը

ՀՀ վարչապետն ընդունել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին

Բա որ ՌԴ քաղաքացի ես, ինչ ես եկել այստեղ ոտնատակ ընկնում․ Հակոբյան

Սերժ Սարգսյանը Քոչարյանին մեղադրել է 2008թ.-ից իրեն թիրախավորելու համար

ՊՆ պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել ՍՊԸ տնօրեններից և չարաշահել պաշտոնեական լիազորությունները

Զանգ եղել է, դրանից առաջ էլ է զանգ եղել․ Սարգսյանը հաստատել է 2018-ին Քոչարյանի կողմից զանգ ստանալու լուրը

Միջերկրական ծովում յախտա պետք է ունենայիր․ Մկրտչյանի արձագանքը՝ Սիփան Փաշինյանի ունեցվածքի մասին լուրերին

Մասրիկ գետի հատվածում հայտնաբերվել են ձկնորսական իրեր․ գետից դուրս է բերվել երկու քաղաքացու դի

Վարչապետը շեշտել է երկու երկրների իշխանությունների քաղաքական կամքը․ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նասիրզադեին

Հարությունյանն ու Դելա Կասային քննարկել են հեծանվային սպորտի զարգացմանն ուղղված քայլերը

IDBank-ը Կապանում է․ նոր մասնաճյուղի բացումը

Գրանցվեք, կխոսենք․ վարչապետը ցանկ է հրապարակել՝ ինչպես միանալ «Կրթվելը նորաձև է» շարժմանը

Սկսվել է Սերժ Սարգսյանի նոր մեղադրանքով գործի քննությունը․ մանրամասներ

ԱՄՆ-ում հանցախմբի 13 հայ անդամ է ձերբակալվել․ նրանց մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի և այլնի համար

Վերականգնվել է Ավշար բնակավայրում հողամասի և պահեստների նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը. վարչապետ

35-ամյա կինը ոչ սթափ վիճակում 27 համարի ավտոբուսում սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ուղևորների հասցեին

Երբ երկիրդ պատերազմի մեջ է, իսկ դու՝ դասալիք, արդեն վատ է, միևնույն է ինտելեկտուալ ղզիկ ես․ Հակոբյան

Տարածում է ստացել համակարգային հափշտակության նոր դրսևորում. դատախազությունը զգուշացնում է

Հանցավոր կազմակերպությունը ՀՀ-ի բանկերից հափշտակել է 119 մլն դրամ, տվել կեղծ անձնագրեր, վարորդական վկայականներ

Իրանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները զարգանալու միտում ունեն. Նասիրզադեն՝ Գրիգորյանին

Պապիկյանն ու Սինվեյին քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Չինաստան համագործակցության մասին հարցեր