ՀՀ վարչապետը եւ նրան աջակցող ՀՀ քաղաքացիները Վիտալի Բալասանյանի գործունեությունը համարում են քայքայիչ. Վ. Կարապետյան

Երեկ հաղորդագրություն տարածվեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպում է ունեցել Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրել պատրաստվող գործիչների` «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ղեկավար, ԱՀ Ազգային ժողովի գործող նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱՀ արտաքին գործերի գործող նախարար Մասիս Մայիլյանի, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ներկայացուցիչ, ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։

Արցախում եկող տարվա մարտին սպասվող նախագահական ընտրություններին մասնակցելու մասին շաբաթ օրը հայտարարեց նաեւ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը: ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք Վիտալի Բալասանյանը եւս հրավիրվել էր հանդիպմանը:

Ի պատասխան Կարապետյանն ասաց. «Ոչ, Վ. Բալասանյանը չի հրավիրվել նշված հանդիպմանը: Նման մոտեցման պատճառն այն է, որ ս/թ մայիսի 20-ին ունեցած իր ելույթի համատեքստում, Հայաստանի վարչապետի համար կարեւոր է, որ Արցախի մեր սիրելի հայրենակիցները իմանան, որ ՀՀ վարչապետը եւ նրան աջակցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Վիտալի Բալասանյանի վերջին ամիսներին ծավալած գործունեությունը Հայաստանի եւ Արցախի ազգային անվտանգության տեսակետից համարում են քայքայիչ»:

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին դատաիրավական համակարգի վերաբերյալ իր ելույթում ՀՀ վարչապետը հայտարարեց. «…կոչ եմ անում Արցախի մեր ժողովրդին միանշանակ եւ աներկբա ոչ ասել, մերժել բոլոր այն ուժերին, ում գործունեությունն ուղղված է մեր ժողովրդի երկու հատվածների միջեւ հակասություններ սերմանելուն: Արցախի ժողովրդին կոչ եմ անում աջակցել միայն այն ուժերին, ովքեր հանդես են գալիս Հայաստանի ժողովրդի եւ նրա լեգիտիմ ներկայացուցիչ կառավարությանն աներկբա աջակցության դիրքերից»:

«Բոլոր նրանք, ովքեր ապրում են Հայաստանը ետ շպրտելու անիմաստ մոլուցքով, գործում են ընդդեմ ժողովրդի: Ընդդեմ Հայաստանի ժողովրդի, ընդդեմ Արցախի ժողովրդի, ընդդեմ հայ ժողովրդի»,- ընդգծել էր Փաշինյանը:

Իսկ Բալասանյանը, հիշեցնենք, վերջին շրջանում հարցազրույցներով ու ասուլիսներով հայտարարում է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության կողմից Հայաստանն ու Արցախը կործանման տանելու մասին: Իր վերջին ասուլիսներից մեկում Բալասանյանը նաեւ նշեց, թե իրենք գիտեն, թե նախորդ տարի սեպտեմբերի 28-ին Դուշանբեում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույն վերելակում ինչ են քննարկել, ինչ թեմաներից են խոսել՝ ընդգծելով. «Այն քաղաքականությունը, որ այս պահին վարում է Նիկոլ Փաշինյանը, դա նույն այն փաթեթն է, որն ուզում էր կյանքի կոչել Լևոն Տեր–Պետրոսյանը, այն է`ԼՂ–ին տալ լայն ինքնավարություն Ադրբեջանի կազմում»։ 

Այս ելույթներից հետո Արցախի ռազմական-քաղաքական գործիչ Վահան Բադասյանը հայտարարեց, որ Վիտալի Բալասանյանն այդ հայտարարությունները անում է Սերժ Սարգսյանի հետ Արցախում տեղի ունեցած հանդիպումից ոգեշնչված:
«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը, որ եւս հայտարարել է 2020-ին սպասվող ընտրություններում առաջադրվելու ցանկության մասին՝ մեր զրույցում ասաց, որ չէր հրավիրվել Բակո Սահակյանի եւ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ հանդիպմանը, բայց եթե հրավիրվել էր՝ դժվար թե մասնակցեր:

«Չէ, մեզ ինչո՞ւ պիտի հրավիրեին, դա Բակո Սահակյանի թեկնածուների հանդիպումն է եղել ՀՀ վարչապետի հետ, մեզ հետ չի հանդիպել: Դրանք իշխանության թեկնածուներն էին, ընդդիմադիր թեկնածուներ էլ կան: Մենք միշտ ասել ենք, որ մենք ընդդիմություն ենք, մենք երբեք էդ ֆորմատով հանդիպման չէինք մասնակցի»,- ասաց Խանումյանը:

Նա չբացառեց, որ ինքը եւս հանդիպի ՀՀ վարչապետի հետ: «Ես բազմաթիվ անգամներ եմ հանդիպել ՀՀ վարչապետի հետ, ուղղակի չլուսաբանվող են եղել: Ոչինչ, մի օր էլ լուսաբանվող կլինի՝ կիմանաք»,- հավելեց Խանումյանը:

Մեր դիտարկմանը՝ այսինքն Բակո Սահակյանը առաջիկա ընտրություններում 4 թեկնածո՞ւ ունի՝ Խանումյանը պատասխանեց. «Այո, որովհետեւ իշխանությունը էլ առաջվա նման ուժեղ չի, Երեւանից մեկը չի ասում՝ Պողոսը պետք է լինի (նախագահ-խմբ.), մյուսները իրեն պետք է պաշտպանեն: Հիմա քանի որ իշխանության ներսում նույնպես չեն կարողացել նախընտրություն կատարել՝ թողնում են ինքնահոսի՝ մտածելով, որ երկրորդ փուլում էդ բոլոր թեկնածուները կհամախմբվեն երկրորդ փուլ անցած իշխանական թեկնածուի շուրջ»:

Ի դեպ, ՀՅԴ-ն դեռ չի հայտարարել Արցախի ընտրություններին մասնակցելու ձեւաչափի, թեկնածուի մասին, սակայն ՀՅԴ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը մասնակցում էր Փաշինյանի հետ հանդիպմանը: Վլադիմիր Կարապետյանից հարցրինք՝ ինչո՞վ է պայմանավորված հանդիպմանը նրա մասնակցությունը: «Կարծում եմ, որ Դաշնակցությունն ակտիվ մասնակցություն է ունենալու Արցախում տեղի ունենալիք ընտրություններին»:

Հիշեցնենք. Արցախում շաբաթ օրը տեղի ունեցած հանդիպման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Հանդիպման ընթացքում վերահաստատեցի իմ այն դիրքորոշումը, որ Արցախում տեղի ունենալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ եւ միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը չափազանց կարեւոր է` ընդգծելով, որ ՀՀ կառավարությունն այդ գործում ամեն կերպ աջակցելու է Արցախի իշխանություններին»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8216 դիտում

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ