Երևան
12 °C
«Ինչ-որ ասել եմ՝ կետ առ կետ, որեւիցե, ասենք թե, սխալ բան չեմ ասել, իրականությունն եմ ներկայացրել: Եվ ուզում եմ ես ասել հարգելի քաղաքապետին, որ ինքը մի պահ արդեն պատկերացնի, որ Երեւանի քաղաքապետարանը ոչ թե թատրոնի շենքն է, իր դերում, այլ ինքը հիշի քարոզարշավին իր խոստումները՝ երեւանցիներին, եւ դա աշխատի կատարել»,- երեկ երեկոյան Հանրայինի եթերում Հայկ Մարությանի արած հայտարարություններին այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, այսկերպ արձագանքեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Հիշեցնենք, որ, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի երեկվա մեղադրանքներին՝ քաղաքապետը Հանրայինի եթերում հայտարարել է, որ Ծառուկյանն առաջին անգամը չէ, որ այդպիսի հայտարարություններ է անում, որոնց հետեւը փաստեր չկան։
«Պարո՛ն Ծառուկյան, ամենայն հարգանքով, բայց, կներեք, դուք չեք տիրապետում ինֆորմացիային, որովհետեւ ձեր հյուրանոցի կառուցումը կասեցված է ձեր հարեւանի օգնությամբ, որը դիմել է դատարան, եւ դատարանը որպես հայցի բավարարում կասեցրել է այդ շինարարությունը։ Քաղաքապետարանն այստեղ բացարձակ ոչ մի կապ չունի»,- ասել է Մարությանը, ապա հավելել, որ թեեւ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից տրվել է 1 հարկանի հյուրանոց կառուցելու շինթույլտվություն, սակայն կառուցվել է 3 հարկ, այսինքն՝ 2 հարկն ապօրինի է:
Այսօր ԱԺ-ում լրագրողներին ցուցադրելով մի փաստաթուղթ՝ Ծառուկյանը հայտարարեց, որ Մարությանը չի տիրապետում տեղեկատվությանը:
«Թե չէ մարդիկ դերակատարության մեջ մտնելով, ասելով, թղթեր ցույց տալով, որ Տարոնի ստորագրությունն է, Ծառուկյանը չի տիրապետում, այլ ինքը չի տիրապետում, իր ստորագրությունն է դրված՝ 2019 թիվ, 4-րդ ամիս, ամսի 18»,- հայտարարեց Ծառուկյանը՝ հավելելով, որ 11 հարկի թույտվություն է տրված՝ հետեւի մասն էլ՝ շարունակելի:
Քիչ առաջ Ծառուկյանին արձագանքեց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով. «ԱԺ Բարգավաճ Հայաստան կուսակցության լիդեր Գագիկ Ծառուկյանն Ազգային ժողովում թղթեր է ցույց տալիս՝ փորձելով ապացուցել, թե ապօրինի շինարարություն չի արել։ Պարոն Ծառուկյանը սրանով բացահայտում է, որ նախագծային առաջադրանքի ու շինթույլտվության միջեւ տարբերությունը չգիտի»։
Հակոբ Կարապետյանը լրագրողներին հրավիրել է քաղաքապետարան՝ եղելությունը բացատրելու եւ համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ Լիտվայում զորավարժության ժամանակ 4 ամերիկացի զինվոր է մահացել
ՌԴ-ն ԱԹՍ-ների գրոհ է ձեռնարկել, պայթյուններ են հնչել Դնեպրի և Խարկովի կենտրոններում. տեսանյութ
Փողը մի տուր, դիր ջեբդ, բայց իմանանք՝ էսքան մարդ կա. Գյումրիում ընտրակաշառքի դեպքեր են բացահայտվել. տեսանյութ
Բնակարանից խոշոր չափի գողություն կատարելու մեջ մեղադրվողը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին
9 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Ղազախստան. լուսանկարներ
Այդ հնարավորությունը հավերժ չի լինի, և սխալ կլինի այն բաց թողնելը. Ամիրբեկովը՝ խաղաղության համաձայնագրի մասին
Հայ շախմատիստները աշխարհի գավաթի ուղեգրեր են նվաճել
Երկրաշարժ Հայաստանում
Քաղաքապետի խուժան թեկնածուին լսեցի, շուրջը հավաքվածների ծափերը ևս լսեցի, մազոխի՞ստ եք, ժողովուրդ. Հակոբյան
Բոլոր աշխատանքները իրականացնելու ենք համատեղ՝ իմ համաքաղաքացիների գիտակցված քվեարկությամբ. Սարիկ Մինասյան
Բարձրահարկ շենքի բակում տղամարդու դի է հայտնաբերվել
ԿԳՄՍ նախարարը Չարենցավանում հետևել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի համայնքային փուլին
Մխիթար Հայրապետյանն այցելել է Arm-Electronik. քննարկվել է ինժեներական կրթության ընդլայնման հնարավորությունը
Հրադադարի խախտումների անհիմն մեղադրանքները հնարավոր ռազմական էսկալացիայի նախանշաններ են. ԱԳ փոխնախարար
Կանանց Մ-19 հավաքականը մարզական հավաք կանցկացնի
Եվրամիությունը նշել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու իր պայմանները
Գորիսում մեքենաներ են բախվել. «ԳԱԶ 31029»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Վլադիմիր Զելենսկին ժամանել է Ֆրանսիա. սպասվում է հանդիպում Մակրոնի հետ
Ալյասկայում օդաչուն և 2 դուստրերը ողջ են մնացել՝ ավիավթարից հետո 12 ժամ անցկացնելով լիճը ընկած օդանավի թևի վրա
«Սևան ազգային պարկ»-ի հարևանությամբ կայանված մեքենայում 32-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել
Միանում ենք համաձայնագիրը անհապաղ ստորագրելու կոչին. Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի խորհրդարանականներ
Ուրվագծվել են ՀՀ-Թուրքմենստան համագործակցության ոլորտները. կայացել է միջկառավարական հանձնաժողովի նիստը
Քաղաքացին ընկել է Գնդեվազ գյուղի մոտակա ձորը և վնասվածքներ ստացել
Քասախի արվեստի դպրոցում տեղի կունենա «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումը. ինչպես մասնակցել
Պարտքս էր ծանոթանալ հայ գործընկերոջս հետ. Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն է այցելել Թուրքիայի հյուպատոսը
Ես ձեզ ոտի տակ կտամ, ոչ թե ձեզ հետ կբանավիճեմ․ վարչապետը՝ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին
Փոխվարչապետն ու նորանշանակ դեսպանը քննարկել են Հայաստան-Իտալիա օրակարգի հեռանկարային ուղղությունները
Դոպինգ եք խմո՞ւմ, որ գաք ստեղ ցնցվելով ինչ-որ պաթոսի օվերդոզով խոսեք․ վարչապետը՝ ընդդիմադիր պատգամավորին
Մեկ քարտ, շատ ուղիներ
Շվեդիան կարևոր գործընկեր է Հայաստանի համար, հատկապես` ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակում. Արման Եղոյան
Ձեզնից ավելի շատ բան կա սովորելու, թե ինչպիսին չպետք է լինի պատգամավորը. վարչապետ՝ Մանուկյանին
Ահռելի գույք կա ՀՀ-ում, որ ժամանակին մասնավորեցվել է, բայց տնտեսական շրջանառության մեջ չէ. վարչապետ. տեսանյութ
Եթե որևէ դուրսպրծուկ փորձի ՀՀ քաղաքացու ընտրության կամքին բռնանա, շատ արագ կհայտնվի ասֆալտին․ վարչապետ
2026-ի 2-րդ կիսամյակին կկարողանանք նոր կենսաչափական անձնագրի ծառայություն մատուցել քաղաքացիներին. ՆԳ նախարար
Ով չի կարողանում ապրի, պետք է հետ գնա, տեսնի՝ կրթության ո՞ր փուլում է այդ պրոբլեմն առաջացել․ վարչապետ
Ուսումնասիրվում են Վարդան Ղուկասյանի հետ կապվող ձայնագրության վերաբերյալ հրապարակումները. դատախազություն
Ադրբեջանին առաջարկել ենք սկսել խորհրդակցություններ․ ՀՀ վարչապետ
Կարծում եմ՝ մոտ օրերին լուծում կունենանք. Պապոյանը՝ Վրաստանի մաքսակետերում հայկական բեռնատարների խնդրի մասին
Սահմանի երկայնքով լինում են դեպքեր, երբ կան կրակոցներ, սակայն դրանք Հայաստանի ուղղությամբ չեն․ նախարար
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT