Երևան
12 °C
Ազգային ժողովում այսօր վերջնական քննարկվում է ՀՀ բյուջեի նախագիծը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հարցրեց, թե ինչու իր 4 առաջարկներից ոչ մեկը չի ընդունվել:
Ինչպես նշեց Սամսոնյանը, նա առաջարկել էր, որ Արարատի մարզի Արևաբույր համայնքում կառուցվի նոր դպրոց, որովհետև դպրոցն այլևս վերանորոգման ենթակա չէ: Առաջարկել էր նաև որ Արարատ քաղաքում վերջապես կիսաքանդ 30 տարվա շենքն ավարտին հասցվի, և մարդկանց տան բնակարաններ: Մյուս առաջարկը կրկին դպրոց կառուցելու հետ էր կապված՝ Ծարավ Աղբյուր թաղամասում, որը ամբողջությամբ բնակեցված է երիտասարդ, աճող ընտանիքներով:
«Դուք այնպիսի հարց ձևակերպեցիք, որ ընդունելն առնվազն, մեղմ ասած, լավ բան չէ, բայց ես, ճիշտն ասած, այդպես չեմ վերաբերվում և փորձեմ պարզաբանել, թե ինչու»,- ասաց ֆինանսների նախարարը՝ նշելով, որ պատգամավորի առաջարկը կտրված է կոնտեքստից:
Նախարարի կարծիքով՝ նախագծերի հետ պետք է ներկայացվեր, թե ինչու է առաջնահերթ հենց այդ համայնքում դպրոցի կառուցումը, բայց քանի որ չեն եղել, դրա պատճառով են նախագծերը մերժվել:
«Ոչ թե մենք առանձնակի վերաբերմունք ենք ունեցել, այլ ասել ենք, որ մեր պատկերացրած տրամաբանությունը որևէ ռազմավարության շրջանակում այս կամ այն գործողությունը իրականացնելն է: Համոզվել, որ այդ միջոցառումը տալու է այն արդյունքը, ինչը մեզ համար նպատակադրված է: Որովհետև հակառակ դեպքում լավ մտադրություններ, ցանկություններ ես վստահ եմ, որ էլի ունեք: Մեզնից յուրաքանչյուրն ունի ավելի լավ մտքեր, առաջարկներ, բայց դրանք պետք է կարողանալ տեղավորել մեր տրամաբանության մեջ: Պատճառը միայն դա է, այստեղ ոչ մի առանձնակի վերաբերմունք ձեր նշած խմբերի նկատմամբ, կարծում եմ, փնտրելը տեղին չի լինի»,- եզրափակեց Ջանջուղազյանը:
Ի պատասխան նախարարի փաստարկների՝ Անի Սամսոնյանը պնդեց, որ առաջարկներն արվել են տրամաբանության մեջ: «1 տարի է՝ ձեր կառավարությունը խոսում է որակյալ կրթության, դպրոցների վերականգնման մասին: Եվ խոսում է այն մասին, որ կրթությունը մեր համար այն կարևորագույն սկզբունքն է, որ մենք պետք է հասնենք մեր նպատակներին: Ի՞նչ է նշանակում, որ դպրոց կառուցելը մեր համար անհրաժեշտություն չէ և կոնտեքստից կտրված է»,- ասաց պատգամավորը՝ մեջբերելով, որ Արևաբույր համայնքում 30 տարի մարդիկ պայքարել են, որ դպրոց ունենան, հներից հույս չեն ունեցել, նորերի հետ հույս ունեն, սակայն նորերի համար էլ դա առաջնահերթություն չէ:
«Շատ ափսոսում եմ, որ իմ պատասխանն ընկալվեց այնպես, թե դպրոց կառուցելը մեզ համար առաջնահերթություն չէ»,- պատասխանեց Ջանջուղազյանը՝ հավելելով, որ եթե առաջնահերթ չլիներ, բյուջեից գումարներ չէին նախատեսվի՝ 25 դպրոցի կառուցման համար: «Դպրոց կառուցելն առաջնահերթ է, բայց դա չի նշանակում, որ հատկապես ձեր առաջարկած դպրոցը պետք է լինի առաջնահերթ»,- եզրափակեց նախարարը:
Ժաննա Ջեյրանյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT