«Բրատիսլավան Մինսկի խմբի համանախագահների շուրթերով Ադրբեջանին ասաց՝ ոչ». քաղաքագետ

Ադրբեջանը Բրատիսլավայում նպատակ էր հետապնդում հասկանալ, թե արդյոք միջազգայնորեն կլեգիտիմացվի իր օրակարգը եւ ինքը կստանա թույլտվություն՝ պատերազմ սանձազերծելու համար: Եվ Բրատիսլավան՝ Մինսկի խմբի համանախագահների շուրթերով Ադրբեջանին ասաց՝ ոչ:

Անդրադառնալով նախօրեին ԵԱՀԿ ԱԳ նախարարների 26-րդ խորհրաժողովի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը՝ ՀԺ-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Նրա հետ մեր զրույցը՝ ստորեւ.

- Պարոն Սաֆարյան, նախօրեին Սլովակիայի մայրաքաղաքում տեղի ունեցած հանդիպումից առաջ Ադրբեջանը շրջանառության մեջ էր դրել մի փաստաթուղթ, որում նշվում էր, որ Ղարաբաղի  հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա միայն Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» շրջանակում, իսկ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Այս փաստաթուղթը շահարկվում էր նույնիսկ Հայաստանի ընդդիմության կողմից, կարծիքներ էին հնչում, թե հնգակողմ կստորագրվի, սակայն բնականաբար չստորագրվեց: Ըստ ձեզ ի՞նչ հույսով էր Ադրբեջանն այն շրջանառում:

-Ադրբեջանը առաջին անգամը չէ, որ փորձում է տարատեսակ տեքստերով ազդել բանակցային սեղանի վրա: Նախ այդ սեղանը բանակցային չի, որովհետեւ ՀՀ իշխանությունը միշտ ասել է, որ այդ սեղանը բանակցային կլինի, եթե այդ սեղանի մոտ լինի նաեւ Արցախի օրինական ընտրված իշխանությունը: Եվ այդտեղ Հայաստանի իշխանության դիրքորոշումը չի փոխվել: Ադրբեջանն ընդամենը փորձում էր օրակարգ թելադրել: Բայց մտածել, որ ինչ-որ մի բան հնարավոր կլինի պարտադրել ինչ-որ կողմի, այն էլ գերլեգիտիմ հայկական կողմին՝ ներեցեք, սա աբսուրդի ժանրից է եւ քաղաքական սպեկուլյացիա այսօրվա իշխանության ընդդիմախոսների կողմից, որոնք եթե քաղաքական առումով հասկանալի են, ապա բանակցային առումով՝ անհնար: Պետք է նշել, որ բանակցությունների նախաշեմին ադրբեջանական կայքերից մեկն էլ տարածել էր ինչ-որ նամակ, որ իբրեւ թե գրել է Նիկոլ Փաշինյանը՝ ուղղված ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլենբերգին: Շատ ցավալի է իհարկե տեսնել, թե ինչպես են Հայաստանի նոր ընդդիմությունը եւ Ադրբեջանի իշխանությունները փորձում ինֆորմացիոն պրովոկացիաներ անել հայկական մեդիա իրականության մեջ, բայց դա կապ չունի այն իրականության հետ, որ ծավալվում է երկխոսության սեղանի շուրջ:

- Այդ առումով ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթը ինչպե՞ս եք գնահատում: Համարժե՞ք էր պատասխանը Ադրբեջանի բերած փաստաթղթին:

- Ես կարծում եմ, որ համարժեք էր, բայց այնպես չէ, որ այդ ելույթում խնդիր էր դրված պատասխանել Ադրբեջանին: Պարզ է, որ նաեւ պատասխանը պետք է լիներ, բայց ոչ պակաս կարեւոր է, որ քո դիրքորոշումները ներկայացնես, ու այս կտրվածքով Մնացականյանի ելույթում Հայաստանի հիմնավորումները եւ առաջնահերթությունները ներկայացված էին:

- Բրատիսլավայի հանդիպումը տեւեց ավելի քան 3 ժամ եւ հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց, որ բանակցությունները ծանր են եղել: Ի՞նչ կարող էր նշանակել սա:

- Հանդիպումից հետո Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունը վկայում էր, որ ծանր են եղել: Ակնհայտորեն ադրբեջանական կողմը պնդել է, որ միանգամից անցում կատարեն առարկայական՝ այսպես կոչված «սուբստանտիվ բանակցությունների», միանգամից պնդել է դեօկուպացիայի իր պահանջը, հայկական կողմը պնդել է իր պահանջները՝ Արցախին բանակցային կողմ դարձնելու  եւ անվտանգություն մթնոլորտ ապահովելու մասին: Այս բոլորը մենք տեսնում ենք ՄԽ համանախագահների հայտարարությունում, ինչը վկայում է փակուղու եւ ծանր իրավիճակի մասին:

- Բրատիսլավայի հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում նախ խոսվում էր այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, ապա՝ որ ստատուս քվոն անընդունելի է, բացի այդ՝ կողմերին կոչ էր արվում առանց արհեստական ձգձգումների առարկայական բանակցություններ վարել: Ի՞նչ են ուզում տեսնել համանախագահները:

- ՄԽ համանախագահների հայտարարությունը թերեւս արձագանք է բոլոր կողմերի կարիքներին, բոլոր կողմերի դիրքորոշումներին: Մենք տեսնում ենք որոշ դիրքորոշումներ, որ հայկական կողմինն են եւ տեսնում ենք դիրքորոշումներ, որ այսպես ասած հայկական եւ ադրբեջանական կողմերի դիրքորոշումների դեմ են: ՄԽ միջնորդները կնախընտրեին իհարկե, որ նախկինում ընդհատված բանակցությունները վերսկսվեին, բայց դա հնարավոր չէ եւ ցանկալին իրականություն չի դառնալու: Հայաստանը պնդում է, որ Արցախը պետք է բանակցության կողմ դառնա, Մինսկի խումբը չի կարողանում դրան հակադարձել, որովհետեւ դա օրինական պահանջ է, բայցեւայնպես Մինսկի խումբը ուրախ չէ հավելյալ նոր պայմանների ի հայտ գալով: Այնպես որ ՄԽ հայտարարությունը ուղղակի հայտարարություն է նախկինից մնացած եւ ներկա տեղափոխված փակուղիների, դրանց հաղթահարման մասին եւ ոչ ավելին:

- Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո իշխանությունը բանակցությունները փակուղուց դուրս բերելու ուղղությամբ որոշակի քայլեր է արել: Նիկոլ Փաշինյանը առաջ է քաշել նոր հայեցակարգ՝ այն է՝ ԼՂ հարցի կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար: Բացի այդ, վերջին շրջանում տեղի են ունենում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստմանն ուղղված որոշ քայլեր:

- Հայաստանի իշխանությունները քանիցս նշել են, որ Արցախի անվտանգության հարցը եւ կարգավիճակը առաջնահերթություն են, որ լուծումները պետք է ընդունելի լինեն բոլոր կողմերի համար: Ադրբեջանը թերեւս հասկանում է, որ իր վերահսկողությունից հանում են Ղարաբաղի կարգավիճակին մոնոպոլ համաձայնություն տալու հարցը, որովհետեւ նախկին բանակցային ֆորմուլաները այնպիսինն էին, որ Ադրբեջանը պետք է համաձայն լիներ Արցախի կարգավիճակի որոշման մեխանիզմի հետ:  Հայկական կողմը փոխեց բանաձեւը: Մինսկի խումբը իր հերթին ուզում է կապակցել նախկինում արված հայտարարությունները, դիրքորոշումները այս ներկայի հետ: Սակայն տակավին հասկանալի չէ, թե դա ինչպես է հաջողվելու, մանավանդ որ Հայաստանի ներկա իշխանությունները մադրիդյան սկզբունքների վերաբերյալ շատ յուրահատուկ դիրքորոշում են հայտնել, որ պետք է հստակեցնել դրանց միարժեքությունը, որպեսզի բոլոր կողմերը նույնական հասկանան, եւ երկրորդը, որ Ադրբեջանը պետք է առաջինը խոսի իր կողմից փոխզիջման մասին, որը նույննպես փոխում է բանակցային իրավիճակը: Հետեւաբար բավականին բարդ իրավիճակ է, փակուղիները չափազանց շատ են  եւ այդ բոլոր փակուղիները կարելի է տեսնել Մինսկի խմբի հայտարարության բոլոր պարբերություններում:

Ինչ վերաբերում է Ղարաբաղը բանակցություններին ներգրավելուն եւ խաղաղության նախապատրաստելուն՝ երկուսն էլ բարդագույն խնդիրներ են, որովհետեւ անցած տասնամյակներում թափանիվը այնքան է պտտվել հակառակ ուղղությամբ, որ էս պահին դրանք կարճ ժամանակում լուծելը ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է:

- Պարոն Սաֆարյան, կխնդրեի անդրադառնալ նաեւ Բրատիսլավայի հանդիպումից հետո ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հայտարարությանը, թե Ղարաբաղում էսկալացիայի իրական վտանգ կա: Ի՞նչ է սա նշանակում:

- Միշտ էլ այդ սպառնալիքը կա եւ Բրատիսլավայի հանդիպման ամենակարեւոր պահերից մեկը այն էր, որ Ադրբեջանը նպատակ էր հետապնդում հասկանալ, թե արդյոք միջազգայնորեն կլեգիտիմացվի իր օրակարգը եւ ինքը կստանա թույլտվություն՝ պատերազմ սանձազերծելու համար: Եվ Բրատիսլավան՝ Մինսկի խմբի համանախագահների շուրթերով Ադրբեջանին ասաց՝ ոչ: Դա է վկայում ՄԽ համանախագահների հայտարարության այն հատվածը, որտեղ նշվում է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, այսինքն Ադրբեջանին զգուշացնում են՝ հանկարծ պատերազմ չսկսես:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12162 դիտում

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը