ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց վարորդների համար բալային համակարգի ներդրման մասին օրինագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում էր ներդնել Ճանապարհային երթեւեկության կանոնակարգման բալային համակարգ:

Օրենքի նախագծերի փաթեթով նախատեսվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրամադրել 9 միավոր: Խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվում են օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները: Երթեւեկության ոլորտի թվով 100 զանցակազմերից տուգանային միավորներ նախատեսված են 20-ի համար։

Օրենքի նախագիծն ընդունվեց 57 կողմ, 35 դեմ եւ 3 ձեռնպահ ձայներով:

Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո: Օրենքների պաշտոնական հրապարակման օրը համարվում է դրանց ամբողջական տեքստը «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» առաջին անգամ հրատարակման օրը:

Տպել
3407 դիտում

Համայնքի ղեկավարները հիմա նաեւ իրենց առաջնորդությամբ մոբիլիզացիոն եւս մեկ փուլ պետք է ապահովեն. Երիցյան

ԵՏՀ-ն կքննարկի Թուրքիան, ԵԱՏՄ սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկից հանելու հարցը

ՀՀ ԿԳՄՍՆ-ն կստանձնի 2021 թվականի ԱՊՀ անդամ երկրների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի նախագահությունը

Հայաստանցի սպառողներին կոչ ենք անում չխոչընդոտել Թուրքիայից արդեն իսկ ներկրված ապրանքների սպառմանը․ Ղազարյան

ԼՂ-ում հակամարտության սրումը նպաստում է կորոնավիրուսի տարածման տեմպերի աճին. ԱՀԿ-ն հայտարարություն է տարածել

Կատալունիայի խորհրդարանը դատապարտում է Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակչության վրա հարձակումները

Փաշինյանի որոշմամբ՝ Տաթև Անտոնյանը նշանակվել է ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնում

ԵՊՀ-ի ուսանողներն ընթացիկ քննություն կհանձնեն, որոշվել է չչեղարկել քննությունները

Դու ժպտացիր, դու պարեցիր, դու կրթվեցիր, աշխարհով մեկ պտտվեցիր, բայց պինդ կանգնեցիր քո երկրի հողին. Աննա Հակոբյան

Ադրբեջանական ռմբակոծությունից տուժել են իրանական խաղաղ բնակավայրերը. ավերվել են տներ (տեսանյութ)

Հայոց պատմության մեջ կգրենք վրացական կողմի ևս մեկ դավաճանական քայլի մասին․ ակցիա Վրաստանի դեսպանատան մոտ

Պարզեցվել է ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների թաղման նպաստի ստացման գործընթացը

Տիրան Խաչատրյանը, Անդրանիկ Փիլոյանը և Գարեգին Պողոսյանը պարգևատրվել են Հայրենիքի շքանշանով

Կանադական Օնտարիոյի խորհրդարանում առաջարկել են Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից ու ճանաչել Արցախը

Մեր տղաների մարտական ոգին ու տրամադրվածությունը հաղթանակի հանդեպ միայն մեծ վստահություն է ներշնչում. ԱՀ նախագահ

Արդեն 3 շաբաթից ավելի Բյուրականի աստղադիտարանն իր հյուրատանն է հյուրընկալել Արցախից եկած երեխաներին ու նրանց խնամողներին

Թուրքական «Բայրակթար» դրոններին մատակարարվում է նաև Rotax 912 տիպի շարժիչներ՝ արտադրվող ավստրիական ընկերությունում

«Վախի ազդեցության տակ է եղել». աղմկահարույց տեսանյութի Ազնիվն իրոք գերեվարվել է. armeniasputnik

Կալիֆոռնիական Viastat Inc-ը հայտարարել է, որ դադարեցնում է անօդաչուների տուփերի վաճառքը Թուրքիային

Համառ մարտերը շարունակվում են տարբեր ուղղություններով. Արծրուն Հովհաննիսյան