Հայաստանում 2-3 անգամ ավելի շատ ինքնասպան են լինում տղամարդիկ եւ առավելապես՝ ձմռանը

ՀՀ վիճակագրական կոմիտեի «Հետաքրքրաշարժ վիճակագրության» բաժնի տվյալներով՝ սովորաբար տղամարդիկ գրեթե երկու անգամ ավելի շատ են ինքնասպանություն գործում, քան կանայք: Այդ տարբերությունն առավել մեծ է (ավելի քան 3 անգամ) 2015 թվականին՝ 161 տղամարդ եւ 47 կին, ինչպես նաեւ 2016 թվականին՝ 153 տղամարդ և 42 կին:

Տղամարդիկ նաեւ ավելի հաճախ ինքնասպանության են դիմում դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսներին: Ինչո՞ւ եւ ինչպե՞ս կանխարգելել. այս մասին զրուցեցինք հոգեբան Մանե Հակոբյանի հետ:

«Կան մարդիկ, որ ունեն ինքնասպանության կանխատրամադրվածություն. անընդհատ մահվան մասին մտքեր, ծանր մտքեր են ունենում, պարբերաբար ինքնասպանության փորձեր են կատարում, և երբեմն էլ դա ավարտվում է մահով: Լինում են նաև մարդիկ, որոնց արտաքին հանգամանքները՝ ծայրահեղ հուսահատությունը, կորուստների շարքը կամ անելանելի իրավիճակն են հասցնում այն վիճակին, որ ապրել այլևս չեն ուզում: Բայց կրկին այդտեղ կարևոր է կանխատրամադրվածությունը: Բոլորս էլ ծանոթ ենք մարդկանց, որ ամենաբարդ իրավիճակներից կարողանում են դուրս գալ, ապրելու ցանկությունը վերագտնել, հաղթահարել, բայց կան նաև մարդիկ, որ առավել փոքր դժվարությունից անմիջապես ջարդվում են, լավատեսությունը՝ կորցնում, ապրելու ցանկությունը՝ թողնում, դիմում են նման քայլի»,- ասաց Մանե Հակոբյանը:

Ո՞րն է ապրելու եւ մահվան նժարների միջեւ այն վճռորոշ գործոնը, որ կարող է լինել փրկարար: Հոգեբանի համար միանշանակ է. «Դա մարդու՝ ապրելու ցանկության արտահայտվածության աստիճանն է: Մարդ կա, այնքան շատ է ուզում ապրել... Եվ, եթե ապրելու ցանկությունն իրապես մեծ է, միշտ կգտնվեն նպատակներ ու միջոցներ՝ վերականգնելու քանդված աշխարհը, իր փլուզված միջավայրը, իր կոտրատված ներքին կյանքը: Մարդիկ էլ կան, որ այդ ռեսուրսը չունեն կամ այնքան են տանջվել, որ այդ ռեսուրսն այլևս չի բավարարում»:

Ինչո՞ւ՝ տղամարդիկ ավելի շատ. Մանե Հակոբյանն առաջինը նշում է ներամփոփության խնդիրը. «Տղամարդիկ մեր հասարակության մեջ չեն դիմում հոգեբանի, տղամարդիկ հազվադեպ են երկարատև թերապիայի առաջարկն ընդունում, իրենց շատ ավելի դժվար է հոգեբանական օգնություն ցույց տալ, տղամարդիկ սովորություն չունեն կիսվել ուրիշների հետ իրենց խնդիրներով: Մինչ կինը կարող է հարևանուհու կամ վաճառողուհու հետ իր դարդուցավից խոսել, թեթևանալ, տուն գնալ: Տղամարդկային ընկերության մեջ հաղորդակցության հիմնական թեմաները պրագմատիկ են՝ գործերից են խոսում, ձեռքբերումներից, իսկ իրենց հոգեկան ցավից, հուզումներից, չեն խոսում: Նրանք հաճախ նույնիսկ իրենց կանանց հետ չեն զրուցում: Ինքնասպանությունը հաճախ է կապված լինում նաև կուտակված պարտքերի հետ (օրինակ՝ խաղամոլները, որ ելք չեն գտնում), երիտասարդների պարագայում դա առավել լինում է անպատասխան սիրահարության դեպքում»:

Խնդիրներն ինքնուրույն լուծելու ցանկությո՞ւն, թե՞ անկարողությունը ցույց տալու վախ. «Տղամարդիկ իրենց համարում են ընտանիքի առանցքը, բայց պիտի գիտակցեն, որ իրենք էլ մարդ են և կարող են թույլ լինել մի պահ, և կանայք էլ կարող են իրենց գոտեպնդել, հուսադրել: Կանայք պիտի իրենց մայրական բնազդը միացնեն, որ ապրումակցելով հասկանան, թե իրենց տղամարդն ինչ հոգեվիճակում է գտնվում: Անհրաժեշտ է ինչ-որ ձևով հետազոտել տղամարդկանց հուզական վիճակը՝ թե՛ հացի սեղանի շուրջը, թե՛ հանգստի պահին, թե՛ անկողնում: Կանայք ավելի զգայուն են և էմոցիոնալ վիճակներն ավելի լավ են զգում: Եվ եթե տեսնում են, որ տղամարդը մռայլ է, տրամադրություն չունի, դա չվերագրեն իրենց նկատմամբ անտարբերությանը: Կանանց մոտ հաճախ է հանդիպում այս էգոիզմը՝ եթե հետս չի խոսում, գնացել, սենյակում փակվել, ծխում է, ուրեմն ինձ չի սիրում: Եվ հաճախ տղամարդիկ հենց դրա համար են խուսափում կիսվել»,- նկատում է հոգեբանը:

Եթե ինքնասպանության փորձերն էլ դիտարկենք՝ կարո՞ղ է նման քայլը լինել ուշադրություն գրավելու միջոց: «Ես կասեի՝ օգնության կանչ. դրանով մարդն ուզում է ասել, որ ինքն այլևս ելք չունի: Կան առավել հուսահատներ, որ միակ լուծումը տեսնում են ինքնասպան լինելու մեջ, և կան այնպիսի մարդիկ, որ այլ ելք չեն տեսնում, բայց հոգու խորքում օգնության հույս ունեն»,- պատասխանեց Մանե Հակոբյան:

Իսկ ինչո՞ւ ձմռան ամիսներին. «Ձմեռվա ամիսներին ցուրտ է, արևը, լույսը, ջերմությունը քիչ են, հետն էլ տոներն են մոտենում, և, եթե մարդը դեպրեսիայի մեջ է, տոները նրա դեպրեսիան ավելի են խորացնում: Բնականաբար, ինքնասպանություններն էլ շատանում են»:

Հնարավո՞ր է հոգու ռեսուրսներ պաշարել, կամ անհրաժեշտ պահին որտե՞ղ փնտրել դրանք. «Մասնագետի օգնությանն է պետք դիմել, երբ դուք ծանր, հուսահատ վիճակում եք: Աշխարհի մասշտաբով հայտնի է, որ հոգեբաններին ավելի քիչ են դիմում տղամարդիկ, քանի որ ինքնասպանության փորձը կատարվում է հույզի՝ էմոցիայի վրա: Այսինքն՝ հույզն է դրդում, որ մարդը կյանքին վերջ տա: Իսկ էմոցիան մենք չենք, դա մեր ապրումների միայն մեկ հատվածն է: Մենք ինքնասպան ենք լինում, երբ մեզ նույնացնում ենք մեր մեկ ապրումի, օրինակ՝ հուսահատության հետ: Ես առաջարկում եմ թերապևտիկ հնարք. երբ ձեզ պատում է մի էմոցիա՝ հուսահատություն, զայրույթ կամ վախ, միշտ կրկնեք՝ ես ավելին եմ, քան այս էմոցիան է. ես կարող եմ որքան հուսահատ լինել, այնքան էլ կարող եմ հույսով լի լինել, որքան՝ տխուր, նույնքան էլ ուրախ կարող եմ լինել. սա ընդամենը մի պահ է: Օրինակ՝ գիշերն ավելի հուսահատ ենք լինում: Բայց ասում ենք, չէ՞, լույսը կբացվի, բարին էլ՝ հետը: Որովհետև առավոտյան քունն առած, հանգստացած, ավելի լավատես ենք դառնում»,- նկատեց մասնագետը:

Ո՞րն է, հոգեբանի դիտարկմամբ, հոգևորի դերն ինքնասպանությունից հետ պահելու առումով. «Մեծ է. Աստծուն հավատացող մարդն առավել հեռու է լինում ինքնասպանություն գործելուց: Քահանաներն էլ հիմա շատ բաց են. հուսահատված մարդկանց շատ լավ հոգեբանական աջակցություն են ցույց տալիս: Եթե հասել եք այդ պահին, որ պիտի արդեն այդ քայլն անեք, եկեղեցի գնացեք. չի բացառվում, որ այդ այցը ձեր կյանքը փրկի»:

Կարմեն Մարտիրոսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2749 դիտում

Ucom-ի աջակցությամբ տեղի ունեցավ Silicon Mountains 2025 Լոռի տեխնոլոգիական ֆորումը

ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը Էդմոն Մարուքյանին վարչապետի թեկնածու են առաջադրել

Տիրանայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը. տեսանյութ

Դիանա Գասպարյանը հրաժեշտ է տվել աշխատակազմին. լուսանկարներ

Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են խաղաղության համաձայնագիրը ստորագրելուն. Կայա Կալլաս

«Հետ եկեք, կատակ էի անում». Շահրամանյանի հայտարարությունը կարդացի, մտածեցի՝ ֆեյք լուր է. Հակոբյան. տեսանյութ

Անվտանգ երթևեկություն՝ հանուն երեխաների ու համայնքի բարօրության․ ՆԳՆ-ն միացել է ՄԱԿ-ի իրազեկման արշավին

Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 16-ին

Երկրաշարժ Հայաստանում

Մեկնարկել են ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները. ովքեր են մասնակցում

Հայաստանի և Վրաստանի միջև գիտակրթական ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր են քննարկվել

Մաղթում եմ, որ վստահ առաջ գնաք ձեր ընտրած ճանապարհով՝ չվախենալով սխալվել և սայթաքել. ԿԳՄՍ նախարարի ուղերձը

Կողմերի մտահոգությունները հողի վրա այլևս փարատված կլինեն, եթե ստորագրենք խաղաղության պայմանագիրը. Հովհաննիսյան

Ստամբուլում երկու եռակողմ հանդիպում տեղի կունենա, երկուսն էլ նույն վայրում

Որ հայերեն գրեմ, 2-3 տառասխալ եմ անելու. Տարոն Չախոյանը Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

Ինչ գույքեր ունի Ռոբերտ Քոչարյանի հարսը՝ Զարուհի Բադալյանը. Բաբաջանյանը հրապարակել է ԱԱԾ-ի 2018-ի տվյալները

Ինչո՞ւ է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը թողնում պաշտոնը. Արթուր Հովհաննիսյանի արձագանքը

Նոր Գեղիում «Զիլ»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Տոյոտա»-ին

«Բարսելոնա» - «Էսպանյոլ» խաղից առաջ մեքենան մխրճվել է երկրպագուների խմբի մեջ. կան վիրավորներ. տեսանյութ

Համալսարանական կրթությունը պետք է ծառայի անհատի վերլուծական կարողությունների ձևավորմանը. Աննա Վարդապետյան

Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը. 2 անձ կալանավորվել է

Ընթացքի մեջ են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման աշխատանքները. լուսանկարներ

ՌԴ պատվիրակությունը Ստամբուլ է ժամանել բանակցությունների առանց նախապայմանների. Մեդինսկի

ԱՄՆ ներկայացուցիչը Ստամբուլում կմասնակցի Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններին. Ռուբիո

Առինջ գյուղում ավտոմեքենա է այրվել

9 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչում է

Վարչապետը հանդիպել է Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ. ողջունվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը

Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա

Մերձավանում կատարվածի համատեքստում նույն որակումները չտանք մեր ավելի քան 400 հազ դպրոցականներին. Հարությունյան

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել. տեսանյութ

Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Պարգը Եվրատեսիլի կիսաեզրափակիչում հանդես կգա 5-րդ համարի ներքո․ քվեարկությունը բաց է

Հայտնի է՝ Ստամբուլում երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները

Նախարարը ՎԶԵԲ կառավարիչների նստաշրջանում խոսել է տարածաշրջանում ներդրումային հնարավորությունների խթանման մասին

Ռուսաստանը լուրջ չի վերաբերվում բանակցություններին, չի ցանկանում դադարեցնել պատերազմը. Զելենսկի

Գևորգ Պապոյանն այցելել է «Սմարթ Ագրո» ՓԲԸ, ներկայացրել պետական աջակցության գործիքակազմը

Ռուս-ուկրաինական կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն բանակցային սեղանի շուրջ՝ զիջումների գնալով. Ֆիդան

Հանրային քրեական հետապնդում 4 անձի նկատմամբ Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով

Շոկային է. Արարատի մարզպետի աշխատակազմը՝ Մխչյանի դպրոցում երեխաներին փոշիանման զանգված փոխանցելու վերաբերյալ