Երևան
12 °C
ՀՀ Ազգային ժողովում օրեր առաջ ընդունված ճանապարհային երթեւեկության կանոնակարգման բալային համակարգով բալավորվելու են այն խախտումները, որոնք դիտավորությամբ են արվել:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը:
Նախագիծն օրեր առաջ ընդունվեց 57 կողմ, 35 դեմ եւ 3 ձեռնպահ ձայներով: Տուգանային միավորների համակարգը տեսա եւ լուսանկարահանող սարքավորումներով հայտնաբերված իրավախախտումների համար կգործի 2020 թ. հունվարի 1-ից, իսկ ճանապարհապարեկային տեսուչների կողմից հայտնաբերված իրավախախտումների համար՝ սեպտեմբերի 1-ից։
Մեր դիտարկմանը՝ եթե ավտոմեքենայի սեփականատիրոջ փոխարեն այլ անձ վարի ավտոմեքենան եւ խախտում թույլ տա, այս դեպքում ո՞վ է զրկվելու բալերից, պատգամավորը պատասխանեց, որ այլ անձի կողմից տրանսպորտային միջոցը վարելու դեպքերը կարող են էլեկտրոնային հաշվառվել. «Այսինքն՝ էլեկտրոնային հնարավորություններ են ստեղծվելու, որ մարդը կարողանա հայտնել, թե տվյալ մեքենան ով է վարում: Ակտի պատասխանատուն, այդ թվում՝ բալի, կլինի այն անձը, որն իրականում վարում է ավտոմեքենան»:
Խաչատրյանն ասաց, որ ավտոմեքենա ունեցող, սակայն վարորդական վկայական չունեցող քաղաքացիների ավտոմեքենաներով 3 բալավորված ակտ կայացվելու դեպքում այդ մեքենայի նկատմամբ ավտոմատ հետախուզում կհայտարարվի: Հայտնաբերելու դեպքում, եթե վարորդը տեղում հայտնի, թե ով է վարում այդ մեքենան եւ ով է պատասխանատու, անմիջապես կգրանցեն եւ բաց կթողնեն մեքենան: «Իսկ եթե մի մարդ իր անունով ունի 10-ը ավտոմեքենա, նա կարող է էլեկտրոնային տարբերակով, օրինակ՝ ՃՈ պաշտոնական կայքով հայտնել այն անձի տվյալները, որը վարում է մեքենան, ինչից հետո ակտի պատասխանատուն կլինի այդ անձը եւ ոչ թե սեփականատերը»,- պարզաբանեց պատգամավորը:
Խաչատրյանի խոսքով՝ բալավորվել են այն խախտումները, որոնք անմիջական պատճառ կամ նպաստող պայման են հանդիսանում ճանապարհատրանսպորտային պատահարի կամ այնպիսի խախտումներ են, որոնք տարածված են եւ լուրջ խոչընդոտ են երթեւեկության համար:
Հարցին՝ արդյոք բալային համակարգը կնվազեցնի վթարների քանակը եւ կզսպի իրավախախտ վարորդներին, պատգամավորը ասաց. «Իհարկե, այո՛, որովհետեւ բալային համակարգը շատ ավելի հասցեավորված վարչական պատասխանատվության միջոց է: Այս օրենքի թիրախում կհայտնվեն այն վարորդները, որոնք բազում խախտումներ էին անում. մի մասը՝ դիտավորությամբ, քանի որ չէին վճարում, կամ վճարելն իրենց համար հոգ չէր: Այս համակարգով նրանք արդեն վտանգի տակ կդնեն ոչ թե իրենց դրամական միջոցները, այլ վարելու իրավունքը: Սա շատ լուրջ զսպող մեխանիզմ է՝ այսպիսի վարորդներին իրավախախտումներ կատարելուց հետ պահելու համար: Իսկ եթե մենք կարողացանք հետ պահել իրավախախտումներ կատարելուց, ՃՏՊ-ների վիճակագրությունն էական կփոփոխվի դեպի դրականը»:
տուգանային միավորները
9 միավորների քանակը կախված է վարչական իրավախախտման հանրային վնասակարության աստիճանից, քանակից, զոհերով եւ վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ կամ նպաստող պայման հանդիսանալու հանգամանքից։
Տուգանային միավորներն են՝ 0,5, 1, 2, 3 կամ 4, եթե վարորդը խախտումներ կատարի պարբերաբար, այսինքն՝ 1 տարում 3 եւ ավելի անգամ, եւ դրանց համար կիրառված տուգանային միավորները կազմեն 9, կկասեցվի նրա վարելու իրավունքը 6 ամիս ժամկետով, 6 ամսից հետո մեկ տարվա ընթացքում նույնը կրկնելը կհանգեցնի 1 տարով վարորդական իրավունքից զրկման։
Տարվա ընթացքում միավորների մնացորդը 3 կամ ավելի քիչ լինելու դեպքում վարորդն իր ցանկությամբ կարող է հանձնել վարորդական վկայական ստանալու տեսական քննություն, ինչը դրական հանձնելու դեպքում նվազեցված միավորներից վերականգնվում է 2 միավոր:
Այս քննությունը դրական հանձնելու միջոցով վարորդը կկարողանա նաեւ վերականգնել վարելու իրավունքը, եթե անցել է վարելու իրավունքի կասեցման ժամկետի առնվազն կեսը։
Ո՞ր դեպքերում է նախատեսված տուգանային միավորների հանում.
Տրանսպորտային միջոցի վրա առանց թույլտվության կապույտ եւ կարմիր առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշանային սարքավորում տեղադրելու դեպքում վարորդը գործող 100 հազար դրամ տուգանքի փոխարեն 1 տարով կզրկվի վարորդական իրավունքից,
Մեքենաների պետհամարանիշերի 1 կամ ավելի նիշերը փակելու դեպքում իրավախախտում կատարողը կտուգանվի 20 հազար դրամի չափով եւ կզրկվի 1 միավորից,
Առանց պետհամարանիշի, փոխարինված կամ կեղծ համարանիշով մեքենա վարելու դեպքում վարորդը 1 տարի ժամկետով կզրկվի վարորդական իրավունքից,
Եթե վարորդն իր մեքենայի պետհամարանիշը տրամադրի այլ վարորդի, կտուգանվի գործող 100 հազար դրամի փոխարեն 20 հազար դրամով ու կկորցնի 3 միավոր,
Խաչմերուկի կանոնները խախտելու դեպքում վարորդը կկորցնի 2 միավոր,
Հետիոտնային անցման կանոնը խախտելու դեպքում՝ 1 միավոր,
Վազանցի կանոնները խախտելու դեպքում՝ 1 միավոր,
Երթեւեկությունն սկսելու, մանեւր կատարելու կամ հետընթացի վարման կանոնները խախտելու դեպքում՝ 2 միավոր,
Տրանսպորտային միջոցը միակողմանի երթեւեկության գոտում հանդիպակաց վարելու դեպքում վարորդը կկորցնի 2 միավոր,
Հոծ գիծը տրորելով՝ շրջադարձ կամ հետադարձ կատարելու դեպքում՝ 2 միավոր,
Հանդիպակաց երթեւեկության գոտի դուրս գալու դեպքում վարորդը կկորցնի 2 միավոր,
Մեքենան հետիոտնային անցման վրա կայանելու դեպքում՝ 1 միավոր,
Մեքենան ՃՈ տեսուչի պահանջով չկանգնեցնելու դեպքում վարորդը կզրկվի վարորդական իրավունքից 6 ամսից 1 տարի ժամկետով,
Կարմիր լույսի պահանջին չենթարկվելու կամ ՃՈ տեսուչի «կանգնել» հրահանգը չկատարելու դեպքում վարորդը 20 հազարի փոխարեն կտուգանվի 25 հազար դրամի չափով եւ կկորցնի 2 միավոր,
Ավտոմեքենայի արագությունը 11-ից 30-ով գերազանցելու դեպքում վարորդը կզրկվի 2 միավորից,
31-50-ով արագությունը գերազանցելու դեպքում կզրկվի 3 միավորից,
51-80-ով արագությունը գերազանցելու դեպքում վարորդը կկորցնի 4 միավոր,
81 եւ ավելի արագությունը գերազանցելու դեպքում վարորդը 6 ամսով կզրկվի վարորդական իրավունքի վկայականից,
Տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու դեպքում գործող 100 հազար դրամ տուգանքը կսահմանվի 25 հազար դրամ, սակայն վարորդը կկորցնի 4 միավոր,
Երկուսից ավելի անգամ ոչ սթափ վարելու դեպքում վարորդը կկորցնի իրեն տրված 9 միավորն ամբողջությամբ եւ որոշակի ժամկետով կզրկվի վարորդական իրավունքից:
0.5 միավոր կհանվի, եթե վարորդը կանգառ կայանման կանոնները խախտի՝ 2-րդ շարքում կանգնի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT