Ապրիլյան պատերազմի մասնակիցների ուսման վարձի փոխհատուցումն ուշանում է, բայց կլինի. միգուցե նաեւ զեղչերը մեծացվեն

Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած մի շարք ուսանողներ վերջին շրջանում մտահոգություններ ունեն, թե հնարավոր է՝ ուսման վարձի զեղչ այդպես էլ չտրամադրվի: Կիսամյակի վարձը մուծելու ժամկետն արդեն լրացել է, պատերազմի մասնակից ուսանողները վճարումները կատարել են ամբողջությամբ՝ առանց խոստացված 20 տոկոս զեղչի: 

Ինչպես հայտնի է, այս խմբի ուսանողները նախկինում փոխհատուցում են ստացել «Երիտասարդական» հիմնադրամի միջոցով, որն այժմ լուծարման փուլում է: Հայտարարվել էր, որ երկու եւ ավելի անչափահաս երեխա ունեցող, ինչպես նաեւ Ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողները վարձավճարի փոխհատուցումն այսուհետ կստանան ԿԳՄՍ նախարարության միջոցով:

Մեզ հետ զրույցում նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը նշեց, որ անհանգստանալու կարիք չկա. այս ուղղությամբ աշխատում են, դեռեւս այս տարվա սեպտեմբերից ձեռնարկվել է տվյալների հավաքման գործընթաց:

Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության որոշմամբ անցած տարի այդ նպատակով հատկացվել էր 80 միլիոն դրամ, եւ հիմնադրամի հաշվեկշռին դրանից որպես մնացորդ մնացել է 33 միլիոնը: Այդ գումարը տնօրինելու համար նախարարությունը բուհերից հավաքել է տեղեկատվություն 2 եւ ավելի երեխա ունեցողների, Ապրիլյան պատերազմի մասնակիցների եւ մարտական հերթափոխություն անցկացրածների մասին: Բուհերից ստացել են անհրաժեշտ ցուցակները, փոխհատուցման ենթակա գումարի չափը՝ ամբողջ ուսման վարձի 20 տոկոսի չափով:

Հետագայում պարզ է դարձել, որ այդ 33 միլիոն դրամը չի բավարարի՝ բոլոր ուսանողների 20 տոկոսը փոխհատուցելու համար, այդ պատճառով նախարարությունն այլ որոշում է կայացրել. միջնորդական նամակ է ուղարկել Երիտասարդական հիմնադրամին, որպեսզի կառույցը փոխհատուցի ուսանողների ամբողջ ուսման վարձի 10-ը տոկոսն առաջին կիսամյակի համար: Այդպես կկարողանան 33 միլիոնով հարցը կարգավորել:

«Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ արդեն բուհերից ստացված տվյալներն ուղարկել ենք «Երիտասարդական» հիմնադրամին: Իրենք մեկ անգամ եւս հաշվարկներ են անում, ցանկանում են, որ ամեն ինչ ավելի մանրամասն եւ ճշգրիտ լինի, որպեսզի պայմանագիր կնքեն բուհերի հետ»,- նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ այս ընթացքում փաստաթղթային հարցերով ուսանողներին անհանգստություն չի պատճառվի: Նախարարությունից բուհերի պատասխանատուներին եւ «Երիտասարդական» հիմնադրամին զգուշացրել են, որ որեւէ քաշքշուկ չլինի՝ հայտարարություն տարածելու կամ փաստաթուղթ վերցնելու մասով:

«Նախարարությունը փոխանցման պրոցեսը վերցրել է իր վրա, եւ մենք բուհերի պատասխանատուների հետ աշխատել ենք, կնքված ցուցակներն արդեն ուղարկել ենք իրենց, մինչեւ այս շաբաթվա վերջ գործընթացը պետք է ավարտվի»,- նշեց վարչության պետի տեղակալը:

Լուսինե Գրիգորյանը տեղեկացրեց, որ արդեն 2020 թվականի պետական բյուջեում միջոցներ կան նախատեսած, եթե ամեն ինչ բարեհաջող լինի, հետագայում խնդիրներ չեն առաջանա:

Նա նաեւ հավելեց «Երիտասարդական» հիմնադրամը լուծարվելու է, պարզապես մինչեւ տարվա վերջ լուծարման մասին գրանցում չկա, եւ կառույցը շարունակում է իր պարտականությունները կատարել նաեւ այս մասով: Արդեն 2020 թվականին նախարարությունն այլեւս հիմնադրամի հետ գործ չի ունենալու, այդ ժամանակ դատարանը համապատասխան որոշումը կայացրած կլինի:

Զինգրքույկներում նշման բացակայությունը խնդիր չի լինի

Լուսինե Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց նաեւ, որ խնդրի հետ կապված այլ աշխատանքներ եւս տանում են: Օրինակ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կան 1 տասնյակի հասնող ուսանողներ, որոնց զինգրքույկում մարտական գծում հերթապահությունն անցնելու վերաբերյալ նշումը բացակայում է, սակայն երիտասարդները հավաստիացնում են, որ այնտեղ եղել են: Նախարարությունը որոշել է այդ հարցը եւս կարգավորել: Համապատասխան ցուցակները խնդրել է Պաշտպանության նախարարությունից, որպեսզի բանակցեն, բազաներում ստուգեն անունները, եւ անհրաժեշտության դեպքում այդ ուսանողները եւս ընդգրկվեն շահառուների ցանկում:

Գրիգորյանի խոսքով՝ այս պահին նաեւ աշխատում են հատկացվող զեղչի տոկոսի վրա: Վերջինս չբացառեց, որ հնարավոր լինի զեղչը դարձնել 30 կամ 50 տոկոս, բայց այս պահին հարցի հետ կապված հստակ տեղեկատվություն դեռեւս չունի:

Նա հավելեց, որ ուսանողներն անհանգստանալու առիթ չեն ունենա, իսկ անհատական դեպքերում, երբ լինեն խնդիրներ, որ ուսանողին զեղչ չի հասնի, այդ դեպքերում պետք է դիմել նախարարություն, որպեսզի կոնկրետ դեպքի հետ կապված փորձեն կարգավորել հարցը:

Անի Ավագյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2011 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում