Երևան
12 °C
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանին կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդության քննությունը:
Մեր հարցին ի պատասխան՝ ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը պարզաբանեց, որ դեկտեմբերի 7-ին քննիչի կողմից որոշում է կայացվել Հարությունյանի մեղադրանքը փոփոխելու եւ լրացնելու մասին. «Նույն օրը միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար»,- ասաց նա:
Մեր տեղեկություններով, սակայն, Վահագն Հարությունյանի մեղադրանքի հոդվածները չեն փոփոխվել. մեղադրանքը լրացվել է նոր դրվագներով: Նա շարունակվում է որպես մեղադրյալ ներգրավված լինել անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ Մարտի 1-ի գործով կարեւոր ապացույցներ կեղծելու համար:
Վահագն Հարությունյանի՝ որպես մեղադրյալ ներգրավվելու եւ հետախուզում հայտարարելու մասին ՀՔԾ-ն հայտնեց 2018 թվականի հոկտեմբերի 31-ին՝ միաժամանակ միջնորդություն ներկայացնելով դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Դեկտեմբերի 2-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, բավարարեց միջնորդությունը, եւ Հարությունյանին կալանավորելու որոշում կայացրեց: Մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 13-ին, Վերաքննիչ քրեական դատարանը՝ Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, բավարարեց Հարությունյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանական կողմի բողոքը՝ վերացնելով այն: Դեկտեմբերի 26-ին Հարությունյանի մեղադրանքը լրացվեց, եւ ՀՔԾ-ն երկրորդ անգամ միջնորդություն ներկայացրեց՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, ինչն էլ բավարարվեց 2019 թվականի հունվարի 8-ին: Դատարանի այս որոշումը պաշտպանական կողմը կրկին բողոքարկեց, եւ փետրվարի 6-ին Վերաքննիչ դատարանը կրկին բեկանեց կալանավորման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը՝ գործն ուղարկելով նույն դատարան՝ նոր քննության: Ամիսներ անց՝ արդեն հունիսի 3-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Մաթեւոսյանի, մերժեց Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ ՀՔԾ քննիչի միջնորդությունը: Դատարանի այս որոշումը բողոքարկվեց Դատախազության կողմից, սակայն Վերաքննիչ դատարանը բողոքը մերժեց:
Հաշվի առնելով, որ Վահագն Հարությունյանի նկատմամբ այլեւս խափանման միջոց ընտրված չէր, սակայն նա գտնվում է հետախուզման մեջ՝ նրա պաշտպան Միհրան Պողոսյանը նոյեմբերի 28-ին ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՔԾ պետին՝ առաջարկելով վերացնել տեխնիկական խնդիրները, որպեսզի իր պաշտպանյալը հնարավորություն ունենա վերադառնալ Հայաստան: Ավելի վաղ պաշտպանը մեզ հայտնել էր, որ Հարությունյանն իր բժիշկների հետ քննարկում է բուժումը կիսատ թողնելու և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու հարցը: Դեկտեմբերի 6-ին մեր հարցին ի պատասխան՝ ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը տեղեկացրեց, որ Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանի դիմումը մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ
Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել
ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել
«Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավաճառը. լուսանկարներ
Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը. ԵԽ գլխավոր քարտուղար
ՀՀ-ն «դաբաղի» դեմ պատվաստանյութը ձեռք կբերի գնի կեսով, պետբյուջեն կխնայի ավելի քան 600 մլն դրամ. Պապոյան
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT