Առերևույթ 20մլն դրամի վատնում մանկապատանեկան մարզադպրոցում. հարուցվել է քրեական գործ

13/12/2019 schedule14:53

ՀՀ գլխավոր դատախազության կողմից նախանշված՝ Հանրապետության ուսումնական հաստատություններում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, նրանց ենթակայության կազմակերպություններում աշխատանքային հարաբերությունների հետ կապված կոռուպցիոն սխեմաների բացահայտմանն ուղղված միջոցառումների ակտիվացման շրջանակներում պարզվում են նմանատիպ առերևույթ հանցագործությունների նոր դեպքեր:     

Մասնավորապես, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության և Շիրակի մարզային վարչության կողմից օպերատիվ տեղեկությունների իրացմամբ տվյալներ են ստացվել Գյումրիի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող՝ «Ա.Հակոբյանի անվան թենիսի և սեղանի թենիսի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ում փաստացի աշխատանքի չհաճախած աշխատակիցների աշխատավարձերի գումարների յուրացման վերաբերյալ: ՀՀ ոստիկանության Մուշի բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ «Ա.Հակոբյանի անվան թենիսի և սեղանի թենիսի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով 2008թ. մինչև 2019թ. ընկած ժամանակահատվածում կատարել է դպրոցի իրեն վստահված միջոցների առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 20.000.000 ՀՀ դրամ գումարի վատնում։ Մասնավորապես, նրա կողմից այդ ժամանակահատվածում որպես մարզիչներ են հրամանագրվել 5 անձինք, որպես պահակ՝ 2 անձինք, ովքեր պարբերաբար աշխատանքի չեն հաճախել, տևական ժամանակով անձնական նպատակներով բացակայել են Հայաստանի Հանրապետությունից: 

Չնայած այդ հանգամանքին՝ տնօրենի ստորագրությամբ աշխատավարձերի վճարման տեղեկագրում կեղծ տվյալների ներառմամբ հաստատվել է այդ ժամանակահատվածներում նշված անձանց կողմից աշխատանքի հաճախելու փաստը, նրանց բացակայության ընթացքում վերջինների անվամբ հաշվարկվել և դուրս են գրվել ընդհանուրը՝ շուրջ 20.000.000 ՀՀ դրամ գումարներ, որոնք նրանք ստացել և տնօրինել են։

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն իրենց մեջ առերևույթ պարունակում են վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու հանցավոր արարքների հատկանիշների առկայության մասին վկայող տվյալներ և բոլոր հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ է կատարել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն՝ Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2124 դիտում

Համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրմանն այլևս ոչինչ չի խանգարում. Գերմանիայի նախագահ

Պատերազմի ժամանակն ավարտվել է, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու խնդիր ունենք Ադրբեջանի հետ. ՀՀ նախագահ

Բացահայտվել է 680 գրամ ոսկյա զարդերի, 2150 ԱՄՆ դոլարի և 395 հազար դրամի գողությունը. կան ձերբակալվածներ

Մարին Լը Պենը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման. նա չի կարող մասնակցել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գերմանիայի առաջին տիկնոջ հետ հանդիպումից

Անառարկելի արձանագրում. ՀՀ ընդդիմությունը «Ալիևի միջոցով» վաստակում է իր «հանապազօրյա հացը»

Զառիթափի խաչմերուկում մեքենաներ են բախվել. 1 հոգի տեղում մահացել է, կան վիրավորներ

Ստացվում է՝ Գյումրիում թիվ 1 ընդդիմությունը Կոմունիստական կուսակցությունն է. Թունյան

Հայտնի է կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող ընկերությունը․ տեսանյութ

Ի պատիվ Գերմանիայի նախագահի, Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ. ինչ ընդգծումներ են արվել

Հաշվետվություն

Բաքուն փորձում է ՀՀ-ին տանել իր խաղի դաշտ, պետք է պատրաստ լինել բոլոր սցենարներին. Հովհաննիսյան. տեսանյութ

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

«Կրթվելը նորաձև է» շարժման հաջորդ հանդիպումը լինելու է Արմավիրում. երբ և ինչպես մասնակցել

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ Վաշինգտոն ժամանած «Starmus» թիմի

ՌԴ-ն պատրաստվում է նոր ռազմավարական համագործակցություն սկսել Թուրքիայի հետ

Կիև են ժամանել խորհրդարանական ներկայացուցիչներ ամբողջ Եվրոպայից

Խաղաղության պայմանագիրը ստորագրելու ՀՀ դիրքորոշման փոխադարձմամբ հնարավոր է հասնել կարևոր հանգրվանի. Միրզոյան

Անդրադարձ է արվել Հարավային Կովկասի վերջին զարգացումներին. հանդիպել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ու Սարկոզին

Լոռու գետերի խնդրահարույց հատվածներում հրատապ կարգով հուների մաքրման հակահեղեղային միջոցառում է իրականացվում

Վարդան Ղուկասյանն արձագանքել է Մարտուն Գրիգորյանին

Ռեստորաններից մեկի մոտ վիճաբանել, դանակահարել են. մանրամասներ Չարենցավանում 21-ամյա տղայի սպանության դեպքից

Իդրամն արդեն Yerevan City-ում է

Քանի դեռ անհետ կորածի դին չի հայտնաբերվել, պարտավոր ենք փնտրել ողջերի մեջ, ծնողների հետ համաձայն եմ. Քոչարյան

Գերմանիան Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է՝ առաջինը Եվրոպական միության երկրների շարքում. նախագահ

Մարտուն Գրիգորյանը հանդես է եկել հայտարարությամբ

Արման Եղոյանը ներկայացրել է հայկական կողմի ջանքերը՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման

Անչափ ուրախ էի Երևանում հյուրընկալել Գերմանիայի առաջին տիկնոջը՝ իմ լավ բարեկամ Էլկե Բուդենբենդերին. Հակոբյան

Ժողովուրդը ՔՊ-ից չի հիասթափվել, 2026-ին մենք վստահ ենք, որ հաղթելու ենք ընտրություններում. Նարեկ Մկրտչյան

Որոշում եմ կայացրել՝ մայր լինեմ, և դա իմ ամենաճիշտ որոշումն էր. Մաշան՝ որդուն միայնակ մեծացնելու մասին

Ինչ վիճաբանություն է եղել անհետ կորածների ծնողների և պատգամավորի միջև. Գեղամ Նազարյանը պարզաբանել է

Գերմանիան աջակցում է խաղաղության օրակարգին. Կառավարությունում հյուրընկալվել են նախագահ Շտայնմայերն ու տիկինը

Անճշտությունների պատճառով Գյումրու մի քանի տեղամասում վերահաշվարկ կիրականացվի

Ակնհայտ էր, որ շինծու թեկնածուների միակ նպատակը քվե կորզելն էր. Չախոյանը՝ Գյումրու ընտրությունների մասին

ՀՀ-ի և Գերմանիայի կառավարությունների միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել

Եկեղեցու մեջ կգնդակահարեմ էդ քահանային, բարձրաձայն ասում եմ․ Վարդան Ղուկասյանը՝ ԼԳԲՏ քարոզչության մասին

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե հունվարից մինչև օրս քանի քաղաքացի է հետ ստացել սոցիալական կրեդիտ

Շնորհավորում եմ Վոլոդյա Գրիգորյանին և իր թիմին. Դավիթ Մինասյան

Երեկվա ընտրությունը փաստում է մեր երկրում ժողովրդավարության առկայությունը. Գալյան

Իմ չափը պահելու եմ. Ղուկասյանը՝ Կառավարության հետ շփման մասին քաղաքապետ ընտրվելու դեպքում