Նորքի զինված խմբի գործով այսօր հարցաքննվեց Հանրային հեռուստաընկերության 4 աշխատակից

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ այսօր շարունակվեց 2015 թվականին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված Նորքի զինված խմբի գործով դատական նիստը:

Շուրջ երեք տարի քննված քրեական գործով դատաքննությունը դատավոր Մակյանի մոտ վերսկսվեց այս տարվա սեպտեմբերին, քանի որ գործը նախկինում քննող դատավոր Արմեն Բեկթաշյանը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխվեց Վերաքննիչ քրեական դատարան։ Այժմ դատարանը վկաների հարցաքննության փուլում է:

Այսօրվա դատական նիստի հարցաաննվեց վկա Արտուշ Ալիխանյանը: Վերջինս աշխատում է Հանրային հեռուստաընկերության անցագրային ռեժիմի եւ հասարակական հսկողության ապահովման բաժնում՝ որպես ոստիկան: Դատարանի հարցին ի պատասխան՝ նա հայտնեց, որ նիստերի դահլիճում ներկա գտնվողներից ճանաչում է միայն ամբաստանյալ Արման Հայրապետյանին (նա Հ1-ում արբանյակային հեռուստացանցի համակարգող է աշխատել,-խմբ.): Մեղադրող դատախազ Էդգար Արսենյանը՝ հետաքրքրվեց, թե քանի մուտք կա Հանրային հեռուստաընկերությունում, ինչպես է իրականացվում դրանց հսկողությունը, եւ արդյոք Արման Հայրապետյանի մուտքն ու ելքը եւս գրանցվում է իրենց բաժնում: Դատախազի հարցերին ի պատասխան՝ վկան պատմեց. «Չեմ հիշում, թե 3-4 տարի առաջ քանի մուտք կար, բայց վերանորոգվող մուտքեր կային, եւ դրանք դուրս էին հսկողությունից, հնարավոր է՝ մարդ մտներ, չտեսնեինք, մենք միայն գլխավոր մուտքն էինք հսկում, իսկ աշխատողներն էլ անցնում էին կենտրոնական մուտքով՝ իրենց էլեկտրոնային քարտերի միջոցով: Այսինքն՝ նրանց մուտքն ու ելքը, որպես այդպիսին, չէր հսկվում»:

Երկրորդ վկան Հանրային հեռուստաըկերության եթերի ապահովման ծառայության մասնագետ Հարություն Մեհրաբյանն էր, որը եւս հայտնեց, որ նիստերի դահլիճում գտնվող անձանցից ճանաչում է միայն ամբաստանյալ Արման Հայրապետյանին, որի հետ ունի աշխատանքային հարաբերություններ: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հարցրեց, թե մեղադրանքի սահմաններում վկան ինչ փաստեր կարող է ներկայացնել: Ինչին ի պատասխան Մեհրաբյանը պատմեց, որ դեպքից մի քանի օր առաջ Արման Հայրապետյանը մի աղջկա հետ գնացել է Հանրային հեռուստաընկերություն. «Նոյեմբերի 14-ն էր, ուշ ժամ, մտան եթերային բաժին, որը փակ տարածք է, 3-4 րոպե ման եկան եւ դուրս եկան, դե, նոր բաժին էր՝ սիրուն սարքած, բերում, մարդկանց ցույց էին տալիս»: Թե ով էր այդ աղջիկը, եւ որն էր նրա գալու նպատակը, վկան չգիտեր:

Մեղադրող դատախազի հարցին, թե ինչպես է Արման Հայրապետյանը մուտք գործել իրենց բաժին, քանի հոգով են այնտեղ աշխատում, եւ արդյոք ինքը լսել է Արմանի եւ այդ աղջկա միջեւ եղած որեւէ խոսակցություն, վկան պատասխանեց. «Մեր բաժնում երեք հոգով էինք, Արմանն էլ էր մեր բաժնից, եւ անկախ այդ օրը անձը հերթափոխի է թե ոչ՝ քարտով կարողանում է մտնել: Երբ այդ աղջկա հետ եկավ, լսեցի, որ ասաց՝ սա եթերային բաժինն է, ու վերջ, 2 րոպե չի տեւել, միասին դուրս եկան»: Դատախազը հիշեցրեց, որ նախաքննության ընթացքում իրեն ցույց են տվել աղջիկների լուսանկարներ, որոնց միջից նա ճանաչել է Արման Հայրապետյանի հետ եկած աղջկան: Նա հետաքրքրվեց՝ արդյո՞ք եղել է որեւէ ուղղորդում, եւ որքանով են արժանահավատ իր այդ ասածները. «Որեւէ ազդեցություն չի եղել, նմանացրել եմ Մարինե Կաթանյանին (գործով ամբաստանյալ,-խմբ.), բայց չեմ կարծում, թե 2 րոպեի ընթաքում կկարողանայի հարյուր տոկոսով հիշել»,-ասաց վկան՝ ամեն դեպքում պնդելով, որ իր ասածները եղել են արժանահավատ:

Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը ամբաստանյալ Կաթանյանին խնդրեց ոտքի կանգնել, սակայն նրան նայելով՝ վկան դարձյալ չկարողացավ հստակ հիշել՝ ասելով, որ տարիներ առաջ աղջկա մազերը սեւ էին:

Վկա Մեհրաբյանին հարցեր ուղղեց նաեւ Արման Հայրապետյանի պաշտպան Լիլիթ Ինգոլցյանը՝ հետաքրքրվելով, թե եթերի քանի տեսակ կա իրենց բաժնում: Վկան պատմեց, որ դրանք երեքն են՝ տեղական, արբանյակային եւ ամերիկյան: Հայրապետյանի պաշտպանը հարցրեց՝ կարո՞ղ է արդյոք մի տեսակի պատասխանատուն տիրապետել մյուսի աշխատանքին, ինչին ի պատասխան՝ վկան ասաց. «Ծրագրային տարբերություններ կան, կարող է՝ մինիմալ տիրապետեր, բայց ենթադրում եմ՝ լիարժեք ոչ»:

Դատակոչված երրորդ վկան Հանրային հեռուստաընկերության եթերի ապահովման պատասխանատու Տիգրան Աբազյանն էր, որը հայտնեց, որ Արման Հայրապետյանի հետ ունի միայն աշխատանքային հարաբերություններ: Մեղադրող դատախազ Էդգար Արսենյանը հետաքրքրվեց՝ ով կարող էր մուտք գործել իրենց բաժին, եւ ինչքան ժամանակ է Արման Հայրապետյանը այդ աղջկա հետ մնացել այնտեղ. «Մուտքը քարտերով էր, ինչն էլ միայն աշխատակիցներն ունեին: Հստակ չեմ հիշում, թե ինչքան մնացին, բայց երկար չէր, 3-5 րոպե երեւի»: Վկան հայտեց, որ նրանց խոսակցությունը չի լսել, սակայն հետագայում քննիչի մոտ ճանաչել է այդ աղջկան: Արման Հայրապետյանի պաշտպան Ինգոլցյանը դարձյալ հետաքրքրվեց՝ եթերի տեսակներից մեկին տիրապետողը մյուսով աշխատել կարո՞ղ է արդյոք. «Ընդհանուր նման են, բայց նրբություններ կան, կարող է կարողանալ, կարող է եւ ոչ»:

Մեղադրող դատախազ Արսենյանը միջնորդեց հրապարակել վկա Աբխազյանի նախաքննական ցուցմունքը՝ հաշվի առնելով, որ տեւական ժամանակ է անցել, եւ ապացուցողական նշանակություն ունեցող մի շարք կարեւոր հանգամաքներ նա այժմ չի հիշում: Պաշտպանական կողմը չառարկեց միջնորդության դեմ, եւ նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց այն:

Իր նախաքննական ցուցմունքում, վկան, պատմելով դեպքի հանգամանքները, նշել է, որ Արման Հայրապետյանը այդ աղջկա հետ իրենց բաժնում մնացել է 5-10 րոպե. «Մեզ ոչ ոք չի ծանոթացրել, եւ մենք ոչ մի զրույց չենք ունեցել: Հետագայում նույնպես չեմ հարցրել, թե ով էր: Իսկ ինձ ներկայացված լուսանկարում պատկերված քաղաքացի Մարինե Կաթանյանի չեմ ճանաչում, բայց նա Արմանի հետ եկած աղջիկն է»,-ասված էր վկայի ցուցմունքում:

Դատախազի հարցին ի պատասխան՝ վկան ամբողջությամբ պնդեց իր նախաքննական ցուցմունքում արձանագրված այս եւ այլ հանգամանքներ: Այնուհետեւ նախագահող դատավոր Մակյանը հետաքրրքվեց, թե Արման Հայրապետյանը կամ որեւէ այլ անձ ցանկության դեպքում կկարողանար իրենց բաժնից եթեր մտնել: Սկզբում վկան բացասական պատասխան տվեց, բայց հետո ամեն դեպքում չբացառեց դա:

Այսօր դատակոչված վերջին վկան Հանրային հեռուստաընկերությունում ծառայություն իրականացնող ոստիկան Տիգրան Սարգսյանն էր, որը նշեց, որ Արման Հայրապետյանի հետ որեւէ տեսակի հարաբերություն չունի. ծառայում է գլխավոր անցակետի՝ անցագրային բաժնում: Մեղադրող դատախազը հարցրեց՝ երբ աշխատակցի մեքենայի մեջ կողմնակի անձ է լինում, արդյոք նրան ստուգում են, ինչին վկան պատասխանեց, որ միայն կասկածելու դեպքում:

Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հայտնեց, որ դատակոչված վեց վկաներից երկուսի բացակայության հիմքով այսօրվա դատական նիստը հետաձգվում է: Այն կշարունակվի դեկտեմբերի 20-ին:

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն Նորքում վնասազերծվել է զինված խումբ: Դեպի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել մի խումբ անձանց, այդ թվում՝ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին: Ըստ քրեական գործի`«2015-ի ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում`Արթուր Վարդանյանը ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն՝ զավթել՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչն ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ, ըստ ԱԱԾ-ի հանցավոր գործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են»։ Քրեական գործով ամբաստանյալի կարգավիճակ ունի 20 անձ, նրանք բոլորն էլ այս պահին ազատության մեջ են։ Ամբաստանյալները մեղադրվում են կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռքբերելու, պահելու, փոխադրելու եւ կրելու, ինչպես նաեւ՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով ՀՀ-ում իշխանությունը յուրացնելու համար, ինչը ավարտին չի հասցվել իրենց կամքից անկախ հանգամանքներում:

 

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3088 դիտում

Պետության սեփականությանը վերադարձվել է 291 մլրդ 726 մլն դրամի կամ շուրջ 773 մլն դոլարի գույք. մանրամասներ

Թվային բանկինգի նոր մակարդակ. IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ

8 տարի առաջ ժողովուրդն իշխանությունից զրկեց կալուգացի օլիգարխի քաղաքական ղեկավարին՝ Սերժ Սարգսյանին. Ռուբինյան

Ի՞նչ են լինում մոմի փողերը. նրա համար են, որ Կտրիճ Ներսիսյանի զարմիկները G դասի Մերսեդեսո՞վ պտտվեն. Փաշինյան

Հեղափոխությունից հետո պարզվեց՝ Լևոն Տեր-Պետրոսյանը զտարյուն դաշնակցական է, ընդ որում՝ ամենաանհաջողը. Փաշինյան

Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կրտսեր որդին՝ արքայազն Հարրին, ժամանել է Կիև. տեսանյութ

Ով ա իրավունք տվել մինչև ամսի 8-ը գաք, Սամվել Կարապետյանի քարոզն անեք. դեռահաս աջակիցները ճողոպրում են

Պապիկյանն ու Կոբախիձեն բարձր են գնահատել պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը

Ես ջանքեր եմ գործադրել, որ մեր ընտանիքը վերամիավորվի. Նիկոլ Փաշինյան

Երբ այդ ընդդիմությունն իշխանություն էր, սովոր էր, որ պետք է հարկեր չվճարի, ըմբռնումով եմ մոտենում. վարչապետ

Հայաստանի մի շարք շրջաններում սպասվում է քամու ուժգնացում, որոշ տեղերում՝ կարկուտ

Գիտենք, որ ոչինչ չգիտենք. պետք է գնալ այս տրամաբանությամբ. ինչո՞ւ է դժվար խոստովանել, որ ինչ-որ բան չգիտենք

Երևանում մեքենան հարվածել է կանգառում կայանված ավտոբուսին. կան տուժածներ

ՀՀ իշխանությունները 321 մլն դրամ են հատկացրել քաղավիացիայի կոմիտեի բարեփոխման համար

Եվ այդ քաղաքացին, որը տեսանյութը տրամադրել է, Թագուհի Թովմասյանի եղբայրն է՝ Պետրոս Թովմասյանը. Սիմոնյան

Երբ կենսաչափական անձնագրերը ՀՀ-ում սկսեն թողարկվել, պետք է բոլոր սահմանային կետերում լինի անկոնտակտ անցում

Հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա. ԱԽ քարտուղար

Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը

Հասարակածային Գվինեայի առաջին տիկինը Հռոմի պապի հետ հանդիպմանը հագել է նրա դիմանկարներով զգեստ. տեսանյութ

Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Քաղաքացին շիշ է նետում ավտոբուսի վարորդի ուղղությամբ. տեսանյութ

Ապարանում ավելի քան 9 ժամ ջուր չի լինի

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում բախվել են 3 մարդատար և 2 բեռնատար

ԱՄՆ Սենատը 5-րդ անգամ մերժել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հետ պատերազմի լիազորությունների մասին բանաձևը

Գյուլագարակի նախկին ղեկավարի խորհրդականի հափշտակած 8 հողամասը վերադարձվել է համայնքին

Կարապետյանի հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում «Տեսլա»-ի ոչ սթափ վարորդը մեքենայով անցել է բազալտե եզրաքարն ու կոտրել երկաթե պաշտպանիչ ցանկապատը

Դեսպան Բաղդասարյանն ու գեներալ Ֆան Վան Ձիանգը Հայաստան-Վիետնամ հարաբերություններին առնչվող հարցեր են քննարկել

ԵՄ-ի հետ համատեղ մի նոր նախաձեռնությամբ ենք հանդես գալու. ԱԳ փոխնախարարը՝ Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի մասին

Քննարկվել են դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների ենթակառուցվածքային ֆինանսավորման մարտահրավերները

Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած

Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. Հայաստանն այսօր 3 մասնակից ունի

Բժիշկներին հաջողվել է 9 ամսական երեխայի կոկորդից «Լեգո»-ն հանել․ միացվել է արհեստական շնչառության սարք

Ֆրանսիայի դատախազությունը տղայի հորը փողերի լվացման դրվագով ներգրավել է որպես մեղադրյալ․ Ղազարյան

«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպմանը բանախոսել է«Լոֆթ» կենտրոնների գլխավոր տնօրենը

Միացյալ Թագավորությունը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՆԳՆ բարեփոխումներին․ դեսպան Ալեքսանդրա Քոուլի

«300 դպրոց, 500 մանկապարտեզ»-ը Հայաստանի համար հեղափոխական նշանակության նախագիծ է․ վարչապետ․ տեսանյութ

Լավ կլիներ՝ մինչև Մակրոնին ձեր տուն հրավիրելը պապան Ֆրանսիայի դեմ դատական հայցը հետ վերցրած լիներ․ Հակոբյան

Երեկոյան զբոսանք Թբիլիսիում ընկերոջս՝ Իրակլի Չիկովանիի հետ․ Պապիկյան

Եվրոպան հետաքրքրված է Թուրքիա-Սիրիա-Հորդանան երկաթուղային նոր նախագծով