Կան գյուղեր, որտեղ ավանդույթի ուժով կանանց արգելված է գնալ գյուղապետարան, հարսներին՝ ծնողական ժողով. Աննա Հակոբյան

Ընդամենը 1,5 տարվա գործունեություն ունեցող հիմնադրամը, որի ռեալ աշխատանքային ժամանակը 1 տարի է, ունեցել է այս ընթացքում ավելի քան 5 միլիոն դոլար բյուջե:

Այս մասին երեկ երեկոյան կայացած «Իմ քայլը» հիմնադրամի ամենամյա բարեգործական գալա ընթրիքի ժամանակ հայտարարել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Իր ելույթի սկզբում նա ողջունել է ընթրիքի բոլոր հյուրերին, ներկաներին ու նաեւ նրանց, ովքեր չեն կարողացել ներկա գտնվել եւ շարունակել է.

«Ողջունում եմ այս դահլիճում ներկա բոլոր գործարարներին, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով շենացնում են մեր երկիրը: Ձեր ներկայությունը ես համարում եմ որպես վստահության եւ գնահատանքի դրսեւորում:

Ես ուզում եմ նշել առաջին հայացքից այն ոչ տեսանելի գործը, որն արվում է հիմնադրամների արդյունքում: Ինչպես գիտեք, այս հիմնադրամը սկսեց գործել իմ ամուսնու՝ ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո: Ինչպես գիտեք, այդ ժամանակ գործող շատ հիմադրամներ փակվեցին, իրենց գործունեությունը դադարեցրեցին: Ես հիշեցնում եմ իմ այն հայտարարությունը, որ ես արել եմ՝ նշելով, որ այս հիմնադրամի գործունեությունն ամբողջությամբ հանձնելու եմ հաջորդ վարչապետի տիկնոջը եւ իմ խոսքերը վերահաստատւմ եմ:

Ուզում եմ նշել, որ ընդամենը 1,5 տարվա գործունեություն ունեցող հիմնադրամը, որի ռեալ աշխատանքային ժամանակը 1 տարի է, ունեցել է այս ընթացքում ավելի քան 5 միլիոն դոլար բյուջե:

Վստահ եմ, որ հանդիպել եք բազմաթիվ մութ գործարքների, խոսակցությունների, բայց ես այսօր կանգնած եմ այստեղ բաց ճակատով, որովհետեւ եթե որեւէ մեկի վրա մեր կողմից ճնշում լիներ, դուք կիմանայիք, եթե մութ գործարքներ լիներ, դուք կիամանայիք: Մեր գործունեությունն անցել է բաց եւ ամենօրյա գրաֆիկով:

Ո՞րն է հիմնադրամի՝ առաջին հայացքից ոչ տեսանելի կողմը: Մեր հասարակաության մեջ որպես ղեկավարի տիկին աշխատելն ու գործունեություն ծավալելը շատ դժվար է, չափազանց դժվար: Սա մեր հասարակությունն է, մեր կրթությունն է, մեր դաստիարակությունն է: Օրինակ Հայաստանի գյուղերից մեկում ավանդույթի ուժով գյուղի կանայք իրավունք չունեն գյուղապետարան մտնելու, երիտասարդ հարսներն իրավունք չունեն ծնողական ժողով գնալու, այլ սկեսուրներն են գնում:

Մեքենայից իջնում եմ գյուղապետարանի շենքի մոտ եւ տեսնում եմ՝ այնտեղ հավաքված միայն տղամարդկանց եւ չգիտեմ՝ բարեւեմ, թե՞ ուղղակի գլուխս կախ անցնեմ, որովհետեւ չգիտեմ բարեւելն է ճիշտ ընկալվելու, թ՞ե ուղղակի անցնելը: Ես իհարկե բարեւում եմ: Այս ընթացքում չի եղել մեկ ամիս, որ ես չմտածեմ, այսպես ասած, վարչապետի տիկնոջ գործունեություն վարելու մասին: Ես այդ գործունեությունը չեմ դադարեցրել միայն ամուսնուս պատճառով, որը բառիս բուն իմաստով թույլ չի տալիս ինձ հանձնվել:

Հետաքրքիր է, եթե մտածենք՝ պե՞տք է արդյոք մեր երկրին ՀՀ վարչապետի տիկնոջ գործունեությունը: Արդյո՞ք մենք՝ որպես հասարակություն, վարչապետի տիկնոջն ու առհասարակ կանանց դիտարկում ենք  որպես ուժ եւ ռեսուրս, որը կարող է եւ պետք է մասնակցի մեր պետության գործունեությանը:

Մենք անում ենք աշխատանք, որն այս պահին դեռեւս պետական միջոցներով հնարավոր չի լինում իրականացնել: Օրինակ, մեր ծրագրերից մեկով նախատեսում ենք վերանորոգել մարզերում գտնվող հանրակրթական դպրոցների՝ աղետալի վիճակում գտնվող սանհանգույցները: Պարզ է, որ պետական միջոցներով սա վաղ թե ուշ արվելու էր, բայց քա՞նի տարի էր պետք լինելու, եւ մենք ցանկանում ենք լրացուցիչ միջոցներ ներգրավելով անել ավելի շատ աշխատանք:

Սա միայն մեկ օրինակ է, մեկ այլ օրինակ է այն, որ այս 1,5 տարվա ընթացքում մեր հիմնադրամը հոգացել է մեր փայուն դասական երաժշտախմբերի ֆինանսավորումը, որպեսզի նրանք բնականոն կերպով կարողանան իրականացնել իրենց աշխատանքը: Օրինակները բազմաթիվ են եւ այստեղ ես կանգ կառնեմ, քանի որ կարծում եմ՝ հասկանալի է իմ ասելիքը:

Ինչպես արդեն նշեցի, իմ ամուսինը թույլ չի տալիս ինձ հանձնվել, նա խորհուրդ է տալիս ինձ լինել դուխով, եւ միաժամանակ խոնարհ՝ որպես կին: Այս երկու հակադրությունները պահպանելը, խոստովանում եմ,  չափազանց բարդ է»,-եզրափակել է Ա. Հակոբյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3413 դիտում

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ

Գագիկ Ծառուկյանին կրկին բերեցին ՔԿ՝ հարցաքննության

ԿԸՀ նախագահը հայտնել է, թե երբ է կայանալու նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը

Կիևյան կամրջի աշխատանքներն իրականացվում են ամբողջ ծավալով. դրանք կավարտվեն նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ

Միխայիլ Դրապատին կդառնա Ուկրաինայի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատարը․ Զելենսկի

«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում

20 տարի Շենավանը մանկապարտեզ չուներ. Խուդաթյանը ներկա է եղել նոր մանկապարտեզի բացման արարողությանը

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են հոսանքազրկումներ

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը