Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դռնփակ նիստում հարցեր են ուղղում բողոքը քննող դատավորին

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, այսօր մեկնարկեց Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով բողոքի քննությունը:

Նշենք, որ այսօրվա նիստին Ռոբերտ Քոչարյանը ներկա չէ: Նախագահող դատավորը հայտնեց, որ ուղեկցող գումարտակից դատարանը տեղեկացել է, որ Քոչարյանը դեռ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է: Պաշտպան Հայկ Ալումյանն էլ հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը դիմում է հասցեագրել դատարանին, որում ասվում է, որ ինքը տեղյակ է այսօրվա դատական նիստի մասին, չի ցանկանում մասնակցել եւ խնդրում է անցկացնել առանց իր ներկայության:

Դատավոր Լուսինե Աբգարյանը հետաքրքրվեց կողմերից՝ արդյոք տեսնո՞ւմ են իրեն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հիմքեր: Մեղադրող եւ տուժող կողմերը նման հիմքեր չնշեցին, իսկ պաշտպանական կողմը նախքան դիրքորոշում հայտնելը միջնորդեց նիստի այս փուլն անցկացնել դռնփակ. «Որպեսզի կարողանանք ձեր ինքնաբացարկի հետ կապված դիրքորոշում հայտնել, անհրաժեշտ է, որ դուք բացահայտեք մի քանի հանգամանք՝ կապված որոշ շահագրգիռ անձերի հետ»,- նշեց պաշտպան Հայկ Ալումյանը՝ խնդրելով այդ հարցերի պարզաբանման համար նիստն անցկացնել դռնփակ:

Մեղադրող կողմը միջնորդության դեմ չառարկեց, իսկ տուժող կողմն այն թողեց դատարանի հայեցողությանը: Լսելով կողմերին՝ նախագահող դատավոր Լուսինե Աբգարյանը որոշեց բավարարել միջնորդությունը:

Այդպիսով, լրագրողներն ու դահլիճում գտնվող մյուս քաղաքացիները դուրս եկան նիստերի դահլիճից:

Հիշեցնենք՝ պաշտպանները բողոքարկել են Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նոյեմբերի 7-ի որոշումը, որով Քոչարյանին գրավով ազատելու միջնորդությունը մերժվել էր: Բողոքն ի սկզբանե մակագրվել էր դատավոր Մխիթար Պապոյանին, որն էլ այն վարույթ էր ընդունել: Առաջին դատական նիստին մեղադրող դատախազները նրան ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել՝ մատնանշելով արտաքին այնպիսի գործոններ, որոնք, ըստ իրենց, կարող են կասկած հարուցել դատարանի անաչառության նկատմամբ: Միջնորդության դեմ առարկել էր պաշտպանական կողմը՝ այն որակելով անհիմն: Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատավոր Պապոյանն ինքնաբացարկ էր հայտնել:

 

 

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3099 դիտում

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ը պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի

Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ

Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել

105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ԱՄՆ-ում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ

ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում

Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել

Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է

Հնարավոր է արդյոք լավ արձակուրդ անցկացնել Երևանում. վարչապետը կարևոր գործոններ է թվարկել. տեսանյութ

Իրանը կշարունակի hարվածներ hասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը. ԻՀՊԿ

Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի. ՄԻՊ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Հանրապետության տարբեր մարզերում, Երևանում շարունակվում են դպրոցների կառուցման և նորոգման ծրագրերը. տեսանյութ

Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է

Ես էլ ուշադրություն չէի դարձնում ՀԴՄ-ին, հետո հասկացա՝ այն պետական օրգանիզմի գործունեության շատ կարևոր մասն է

«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ

ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը