«Նժդեհի հանրակացարանը վերջապես ազատագրում ենք». Գյումրիում կայացավ «ԱՌԴԱ»-ի կառուցած 18 բնակարանի վիճակահանությունը

 Գյումրու քաղաքապետարանի եւ «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցությամբ կառուցված 18 բնակարանից 11-ի շահառուներն այսօր վիճակահանությամբ ընտրեցին իրենց բնակարանները: 8 հատ 1 սենյականոց, 3 հատ էլ 2 սենյականոց բնակարան վիճակահանվեց:  Հանձնաժողովի որոշմամբ վիճակահանությունը կատարվեց առաջին եւ երկրորդ հարկերի բնակարանների համար: 3-րդ հարկի բնակարանները չմասնակցեցին վիճակահանությանը, քանի որ այսօրվա շահառուները միայնակ տարեցներ եւ հաշմանդամություն ունեցողներ էին:

«ԱՌԴԱ»-ի կառուցած 18 բնակարանից 7-ը, սակայն, չուենցավ տեր: Ազատ մնաց 1 հատ 2 եւ 6 հատ 1 սենյականոց բնակարան: Տնակներում կամ ժամանակավոր այլ կացարաններում բնակվող անօթեւանները դիմումներ չէին ներկայացրել: Եղավ ենթադրություն, որ պատճառն առաջիկայում կառավարության կողմից Գյումրիում իրականացվելիք ԲԳՎ ծրագիրն է: «Կարծում եմ, որ կառավարության ձեռնարկած միջոցառումն է պատճառը, որ 7 բնակարան ազատ մնաց: Դե, մարդիկ գերադասում են ունենալ սեփական, ոչ թե սոցիալական բնակարան: Սոցիալական բնակարանի միակ տարբերությունը սեփականության իրավունք չունենալն է, բայց քանի կապրեն իրենց բնակարանն է դա: Ընտանիք ունենք 6 հոգանոց է, ցմահ կապրեն, միայն վաճառելու իրավունք չունեն: Իրենց երեխաներն էլ կապրեն, թոռներն էլ: Մեծ  առավելություն ունեն մեր բնակարաններում ապրողները: Մեր առաջարկած պայմաններն ավելի լավն են, քան այն, ինչն իրենք պետք է ունենան այդ ԲԳՎ-ով»,-ասաց  «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հրահատ Ստեփանյանը: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանձնարարեց չափորոշիչներում փոփոխություններ կատարել, որպեսզի հունվարից նոր դիմումներ ստացվեն, եւ ազատ մնացած այդ 7 բնակարանները եւս հանձնվեն գյումրեցի անօթեւաններին:

«ԱՌԴԱ»-ն շահառուներին եվրոբնակարաններ է հանձնում՝ ապահոված ջեռուցման համակարգով, խոհանոցն ամբողջովին կահավորված, գազօջախով, կահույքով, սանհանգույցները եւս ունեն համապատասխան կահավորում: Նաեւ շատ կարեւոր խնդիր է լուծում: «ԱՌԴԱ»-ն ամբողջովին հոգում է բոլոր բնակիչների ջեռուցման ծախսը: Նախորդ երկու փուլերում շահագործված բնակարանների պարագայում էլ այս պարտավորությունն անխախտ է եղել:

92-ամյա Համասփյուռ տատիկն ասում է, 30 տարուց ավել է, տնակում կռիվ է տալիս իր միայնակության, առնետների ու մկների,  ցրտի ու ամռան տապի դեմ: Հիմա, որ քարաշեն բնակարան ունի, ավելի հանգիստ կապրի: «Ինչքան բդի ապրի՞մ որ, յոլա կերտամ: Ախալցխա եմ ապրել, լավ կյանք  եմ ունեցել, բայց հետո ամուսինս մեռավ, աղջիկս մեռավ, ես ետ եկա ստեղ հերանցս մոտ: Ու մինչեւ հմի էդ տնակի մեջը կապրիմ»,-ուրախության արցունքն աչքերին մի կերպ պատմում է տատիկը:

Այսօր նաեւ վերջապես Գյումրու Գարեգին Նժդեհ 7 հայտնի հանրակացարանի տատիկները բնակարան ունեցան: Քաղաքապետ Սամվել Բալասանյանն այս լուրն ուրախությամբ հայտարարեց: «Դարավոր մի հարց լուծվեց Գյումրիում: Նժդեհի հանրակացարանը վերջապես ազատագրում ենք: Մի անգամ տվեցինք բնակարան, չհամաձայնվեցին, ասացին նույն տեղում 2 հարկանի բնակարան կառուցենք, հետո վերջերս կանչեցի, եկան, նորից առաջարկեցի, եւ համաձայնեցին»,-ասաց քաղաքապետը: Բայց ոգեւորությունը մի փոքր մարեց, երբ պարզ դարձավ, որ 3 տատիկներից 2-ը, որոնք մշտապես ընդդիմացել, բնակարան ունենալու բոլոր առաջարկներից հրաժարվել, մի կերպ դրական պատասխան էին տվել այս տարբերակին, վիճակահանությանը չեն ներկայացել: Ասել են վատառողջ են: Ներկա էր միայն մեկը՝ 70-ամյա Գոհար Վարդանյանը: «Սկզբից գուզեի, որ օրինական բնակարան ունենայի, հետո մտածեցի, որ անօգուտ է սպասելը, 70 տարեկան եմ, ինչքան որ ապրա»,-սոցիալական բնակարաններից նախկինում հրաժարվելու իր պատճառն է ասում Գոհար տատը:

Ընդհանուր առմամբ «ԱՌԴԱ»-ն անցնող 3 տարում Գյումրիում 41 բնակարան է հանձնել շահագործման, այսինքն 41 ընտանիք  տնակից քարաշեն բնակարան է տեղափոխվել:  Հրանտ Ստեփանյանը գյումրեցի շինարարից գոհ է: Ասում է աշխատում են խղճով, պատասխանատվությամբ եւ գործի գիտակ են:

Հաջորդ տարի եւս «ԱՌԴԱ»-ն շինարարություն կիրականացնի, բայց՝ ոչ բնակարանաշինություն: Արդեն շահագործված շենքերի տարածքի մերձակա հատվածում քաղաքապետարանի առաջարկով մանկապարտեզ եւ մարզամշակութային հաստատություն կհիմնվի: Ընկերությունն արդեն տարածքի ուսումնասիրությունը սկսել է:  Ո՞վ է ծրագրի հովանավորը հարցին Ստեփանյանն ասաց՝  Գյումրիի փեսա է:  Գյումրիի փեսան ամերիկաբնակ Սարգիս Սեբեջյանն է, որի կինը Նունե Քեչեջյանը, տարիներ առաջ ընտանիքի հետ Բեյրութից գաղթելուց հետո 4-5 տարի ապրել է Գյումրիում, այնուհետ տեղափոխվել նահանգներ:  «Իրենք են սա անում մեծ սիրով, մանկապարտեզը 44 երեխայի համար պետք է լինի: Աստծուց առաջ չընկնենք, բայց  նոր ծրագիրը կանենք: Մենք պատրաստ ենք Գյումրու քաղաքապետարանի հետ հետագա համագործակցության  համար»,-ասաց «ԱՌԴԱ»-ի գործադիր տնօրեն Հրահատ Ստեփանյանը :

Արմենուհի Մինասյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2021 դիտում

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում