ՖԱՖ-ը տեղեկացել է, որ ահաբեկում են ՀՖՖ ընտրությունների մասնակիցներին. որոշել է աջակցել Մելիքբեկյանին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ՖԱՖ ֆան ակումբին տեղեկություններ են հասել, ըստ որոնց, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ու գործկոմի ընտրությունների մասնակից ՀԿ-ներին ահաբեկում են: Այս մասին ֆան շարժումը պաշտոնական հայտարարություն է տարածել: Նաեւ հայտնել է, որ ընտրություններում սատարում է ՀՖՖ ներկայիս գլխավոր քարտուղար, առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը:

«Շուրջ 1 ամիս առաջ FAF-ի նախաձեռնած 3 պահանջներից 2-ի՝ ՀՖՖ նախագահի եւ ՀՖՖ գործկոմի հրաժարականի իրականացումից հետո FAF-ն ուներ ներքին կայացրած որոշում. ՀՖՖ նախագահական ընտրություններում պահպանելով չեզոքություն՝ հետամուտ լինել 3-րդ պահանջի կատարմանը՝ ֆեյք ՀԿ-ների ֆիլտրացման հարցին։

Ռուբեն Հայրապետյանի վերջին հարցազրույցից հետո, որտեղ վերջինս հանրային հաստատեց՝ Թովմաս Գրիգորյանին սատարելու եւ քարոզարշավին մասնակցելու մասին, կարող ենք փաստել՝ 3 տարի տեւած մեր պայքարը Ռուբեն Հայրապետյանի դիկտատուրական կայսրության, վարած քաղաքականության, կեղտոտ բարքերի դեմ՝ հեղափոխությամբ ավարտված չէ եւ այն թեւակոխում է վերջին՝ վճռորոշ, փուլ։ Մեզ հասած տվյալներով՝ քարոզարշավի ընթացքում ահաբեկվում են ինչպես ընտրությանը մասնակից ՀԿ նախագահներ, ՀԿ-ի ներկայացուցիչ պատվիրակներ, այնպես էլ ֆան շարժման ներկայացուցիչ անդամներ։ Այժմ կարող ենք փաստել Ռուբեն Հայրապետյանի եւ իր ամբողջ թիմի հնարավոր վերադարձը լինելու է Թովմաս Գրիգորյանի տեսքով։

Այս նախագահական ընտրություններում մեր առաքելությունը լինելու է հնի վերադարձի բացառումը։ Չունենալով մեր կողմից առաջադրված թեկնածու՝ ունենք որոշում ստեղծված իրավիճակում մեր աջակցությունը հայտնել Արմեն Մելիքբեկյանին, ով չի թաթախված եղել նախկինների կեղտոտ խաղերի մեջ եւ հավատում ենք, որ կարող է տանել հայկական ֆուտբոլը մաքրման ուղիով։ Արմեն Մելիքբեկյանի ֆուտբոլային ծրագրի տարբեր դրույթների եւ իր առկա թիմի մասով ունենք առարկություններ եւ վերջինիս ՀՖՖ նախագահ դառնալու դեպքում կներկայացնենք մեր տեսլականը, պահանջները իսկ կատարված աշխատանքի գնահատականը կտրվի որոշ խելամիտ ժամանակ ՀՖՖ նախագահի պաշտոնում աշխատելուց հետո»։

ՀՖՖ արտահերթ ժողովը, որի ժամանակ ընտրելու են նոր նախագահ ու գործկոմ, կայանալու է դեկտեմբերի 23-ին: Բացի Մելիքբեկյանից՝ նախագահի թեկնածուներ են նաեւ լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը եւ «Լոռի» ֆուտբոլային ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4054 դիտում

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին