Երևան
12 °C
Խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանն այսօր ԱԺ ամբիոնից դիմեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ կոչ անելով եւս մեկ անգամ քննարկել Երեւանի Գեւորգ Քոչարի 21 հասցեում Երեւանի մնջախաղի պետական թատրոնին տրամադրված տարածքի շինարարական աշխատանքների հարցը։
Զոլյանը նշեց, որ բազմաթիվ քաղաքացիներ ու մասնագիտական շրջանակներ մտահոգություններ ունեն կատարվող աշխատանքների վերաբերյալ։ Նա ասաց, որ եթե հնարավոր է, ապա պետք է շինաշխատանքները դադարեցնել, շփվել Երեւանի բնակիչների, մասնագիտական համայնքի ներկայացուցիչների հետ, եւ եթե նրանց մտահոգությունները անհիմն են, ապա քննարկման արդյունքում կվերանան, իսկ եթե հիմնավոր են, ապա առավել եւս պետք է դրանց քննարկմանն ընթացք տրվի։
«Ինչո՞ւ կան մտահոգություններ․ այսօր Երեւանի բնակիչները հիշում են, թե ինչ կատարվեց նախորդ իշխանության օրոք։ Նրանց հանցանքներից մեկն այն էր, որ այլանդակվեց Երեւան քաղաքը, հատկապես կենտրոնը, բազմաթիվ պատմական շենքեր կամ ոչնչացվեցին, կամ տեղափոխվեցին կոնտեքստից դուրս, կառուցվեցին շենքեր, որոնք կապ չունեն Երեւանի ճարտարապետության հետ։ Բնականաբար, մարդիկ շատ էմոցիոնալ ռեակցիա են ցույց տալիս»,- ասաց Զոլյանը՝ հավելելով, որ իր այս ելույթից թող չոգեւորվեն այն մարդիկ, որոնք անհիմն մեղադրանքներ են հնչեցնում Արայիկ Հարությունյանի հասցեին եւ նույնիսկ չեն կարողանում նախարարության անունն ամբողջությամբ ճիշտ արտաբերել։ Պատգամավորը հայտարարեց, որ ինքը աջակցում է նախարարին, սակայն հարցի քննարկումն անհրաժեշտություն է։
Նշենք, որ Հայպետհրատի շենքում շինարարական աշխատանքները դադարեցնելու հարցով նախաձեռնող խումբ է ստեղծվել, որը դիմել է ԿԳՄՍ նախարարությանը:
Մի խումբ քաղաքացիներ, սոցիալական ցանցերից տեղեկանալով Գ. Քոչարի 4 հասցեում գտնվող հանրապետական նշանակության պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանի տարածքում պետական բյուջեի միջոցներով Մնջախաղի պետական թատրոնի շենքի կառուցման մասին, նախարարությունից պահանջում են դադարեցնել շինաշխատանքները։
«Հայպետհրատի» շենքը նախագծվել է 1935 թվականին՝ ճարտարապետներ Մ. Մազմանյանի եւ Հ. Մարգարյանի կողմից, որի շինարարական աշխատանքները շարունակվել են մինչեւ 1960-ականներ: Նախաձեռնող խմբի հայտարարության մեջ ասված է, որ այն տարբեր տարիներին կրելով փոփոխություններ, հանդիսանում է խորհրդային ճարտարապետության լավագույն նմուշներից մեկն իր բազմաշերտ ժամանակագրությամբ․
«Այն անմասն չի մնացել նաեւ հետխորհրդային ժամանակաշրջանի եվրոռեմոնտային միջամտություններից, որոնք մինչեւ 2018 թվականի դեպքերն համարվում էին կոռուպցիոն քաղաքական համակարգի արդյունք։
Այս շենքը հանրապետական նշանակության հուշարձան է, եւ ըստ օրենսդրության այն կարող է փոփոխվել միայն կառավարության որոշմամբ, որը տվյալ դեպքում բացակայում է։
Ելնելով վերոգրյալից պահանջում ենք․
Հայտարարությունը բաց է միանալու համար
Նախաձեռնող խումբ»,- նշված է հայտարարության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀայտնի է՝ ով կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները. լուսանկար
Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները
«Հանգիստ գրեք, կինս գիտի». աքրոստիկոսներ ձոնող աղջիկն ու Կարոյի մեխակը՝ «ստարտ». գյումրեցի գծանկարիչը՝ KarVar
Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին. ովքեր կարող են օգտվել
Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ
Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին
Հայաստանի սեփականության իրավունքը գրանցվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
Ժաննա Անդրեասյանն այցելել է սկանդալների կենտրոնում հայտնված՝ Մերձավանի և Մխչյանի դպրոցներ
Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է. Պեսկովն ասել է՝ ինչ պայմանի դեպքում
Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը
Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. մի շաբաթ է ապացուցում եք, որ ալբանացի չեք. Սիմոնյան
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ
Հարբած վարորդը «Զվարթնոցի» ճանապարհին վթարվել է․ գնում էր կանխելու ընկերուհու մեկնումը
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին քվեարկեք Հայաստանի օգտին. Արայիկ Հարությունյան
29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ
Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է, որը համարձակություն է պահանջում. Աննա Վարդապետյան
Պատգամավորներն այցելել են Վանաձոր՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին
Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ
Միրզոյանը շնորհավորել է Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ
Ինչպե՞ս կարող են քվեարկել «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցող երկրները
«BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ
Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո
Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին
Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը
Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով
Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը
Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի
Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին հարցեր
Հայաստան կժամանի ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունը
Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաները կալանավորվել են
Խաղաղության պայմանագրի ստորագրման հետ մեկտեղ կլուծարվի Մինսկի խումբը. Խանդանյան. տեսանյութ
Ռուսաստանը գոհ է Ուկրաինայի հետ բանակցություններից. Մեդինսկին հայտնել է 1000/1000 գերիների փոխանակման մասին
Արդյունավետ հանդիպում Էմանուել Մակրոնի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մեքենաներից պահեստամասեր հափշտակելու համար մեղադրվող ոստիկաններին բացահայտել է ծառայողական քննությունը
Մխչյանի դպրոցում թմրամիջոցների հետ կապված սկանդալից հետո քննարկվում է տնօրենի հեռացման հարցը. մարզպետարան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT