Գուցե ինչ-որ տարընկալում է եղել․ ՀՊ անդամը՝ իր կողմից էթիկայի կանոնները խախտելու ենթադրյալ դեպքի մասին

Լուսանկարում՝ Հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Կարապետյանը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որն իր աշխատանքները սկսել է նախորդ ամսվա վերջին, հասցրել է երկու վարույթ հարուցել, որոնցից մեկը վերաբերում է Հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Կարապետյանի կողմից էթիկայի կանոնների խախտման դեպքին։ Վարույթը հարուցվել է փաստաբան Վահագն Մնացականյանի դիմումով։

Փաստաբանը, սակայն, մեր զրույցում ասաց, որ դեռ չի ուզում հրապարակայնացնել դիմումի բովանդակությունը։ Միայն նշեց, որ պաշտոնյայի կողմից էթիկայի խախտումների վերաբերյալ է, բայց թե ինչպես է դա դրսեւորվել, փաստաբանն ընդամենն ասաց, որ կապ ունի գործառույթների եւ պաշտոնական գրագրության մեջ թույլ տված բառերի հետ։ Մնացականյանը հարցին առավել մանրամասն կանդրադառնա, երբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կտա իր եզրակացությունը։

Կարեն Կարապետյանը մեր զրույցում ներկայացրեց, որ Մնացականյանը, որպես փաստաբան, որոշակի հարցում է ներկայացրել ու դրա վերաբերյալ ստացել է պատասխան, որի մեջ օգտագործվել են արտահայտություններ, որոնք հարիր են պաշտոնատար անձին։ Նա նույնպես չներկայացրեց փաստաբանի դիմումի բովանդակությունը․

«Հարցման պատասխանի մեջ օգտագործվել են բացառապես այնպիսի բառեր, որոնք գործածելի են առօրյա կյանքում։ Գուցե ինչ-որ տարընկալում է եղել, ամեն դեպքում որեւէ վիրավորանք չի պարունակում։ Կարծում եմ՝ կպարզվի՝ տեքստը որեւէ վիրավորական կամ ոչ հարիր խոսք չի պարունակում»։

Հաշվեքննիչ պալատը հաշվեքննություն է իրականացրել Չափագիտության ազգային ինստիտուտում, եւ, ինչպես ներկայացրեց Պալատի անդամը, ընկերությունը, որի շահերը ներկայացնում է փաստաբանը, հաշվեքննության ժամանակահատվածում տարածք եւ պետական գույք է վարձակալելիս եղել․

«Փաստաբանը հարցում էր ուղարկել, որ ինչ-որ կետեր չի հասկանում եւ մեր մարմնի աշխատանքը սխալ էր որակել։ Ես պետական համակարգում աշխատելու 20-ամյա փորձ ունեմ եւ առաջին անգամ եմ նման դեպքի առնչվում։ Ես ուսումնասիրել եմ, իմ գործածած բոլոր բառերը արդի հայերենում օգտագործվող են, կարծում եմ՝ տարընկալում է եղել։ Իմ գրությունը չի պարունակում անգամ մեկ բառ, որ չենք օտագործում տանը, հանրային շփման մեջ, հեռուստատեսությամբ կամ պետական մակադրակով հաղորդակցությունների մեջ»,- ասաց Կարեն Կարապետյանը:

ՀՊ անդամն իր գրավոր պարզաբանումն արդեն ներկայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Հանձնաժողովը 90-օրյա ժամկետում պետք է ուսումնասիրի առկա նյութերը եւ ներկայացնի եզրակացություն։

Ի դեպ, Հանձնաժողովի հարուցած մյուս վարույթը վերաբերում է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին։ Հանձնաժողովի լրատվական ծառայությունից հայտնում են, որ վարույթը հարուցվել է քաղաքապետի կողմից անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման հիմքով։ Օրաթերթերից մեկը հոդված էր հրապարակել «Հայկ Մարությանը շուրջ մեկ տարի օրենք է խախտել» վերնագրով, որտեղ պնդել է, թե Մարությանը իր պաշտոնավարմանը զուգահեռ նաեւ «Երկուս ու կես» ՍՊԸ-ի տնօրենն է։

Ըստ հաղորդագրության, Հանրային ծառայության մասին օրենքի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որեւէ պաշտոն առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ եւ այլն։

Ավելի ուշ Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ Հայկ Մարությանը դադարել է լինել «Երկուս եւ կես» ՍՊԸ-ի տնօրենը 2018-ի հոկտեմբերի 10-ին՝ քաղաքապետի պաշտոնն ստանձնելուց 3 օր առաջ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2446 դիտում

Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ

Մի մոռացեք չծխել սրճարաններում և վերցնել/տրամադրել ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

4 մ բարձրությունից քաղաքացին նետվել է Գողթանիկ գյուղի ջրվեժը և խեղդվել. ջրասուզակը դուրս է բերել դին

Մեր ուզածին ընտրեն, եթե չէ, տունն իմնա, իրավունք չեմ տալի էդ հասցեով մասնակցի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն

Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ

Դեսպանը Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգը

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Իսպանիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն

Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը

15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից

Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի

Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը

Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ

Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել

Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում

Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ