Երևան
12 °C
Օրերս արձանագրվեց պատանիների մասնակցությամբ դանակահարության հերթական դեպքը: Չնչին առիթով ծագած վիճաբանությունն ավարտվել էր ողբերգությամբ՝ 15-ամյա տղան մահացավ:
Վերջին շաբաթներին անչափահասների մասնակցությամբ դաժան միջադեպերի մասին տեղեկություններն արդեն ահազանգի պես են հնչում. երեխաներն ու դեռահասները չեն վարանում չնչին առիթներով ձեռք բարձրացնել միմյանց վրա ու գործի դնել, չգիտես ինչու, գրպաններում պահվող դանակները: Մտահոգիչ տվյալները վկայում են, որ արդեն ոչ թե առանձին՝ խեղված հարաբերություններից բխող մի քանի երեխայի մասին է խոսքը, այլ՝ վարակի պես տարածվող ագրեսիայի մշակույթի:
Ի՞նչ դեր է նախատեսում ստանձնել կրթությունն այսօրինակ մշակութային շեղումն ուղղորդելու հարցում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հանրակրթության պետական չափորոշիչների վերանայման աշխատանքային խմբի համակարգող Աննա Բաբաջանյանը նշեց, որ ռազմավարական, համակարգային փոփոխություններ են նախատեսվում կրթական ծրագրերում՝ հաշվի առնելով առկա մարտահրավերները:
«Մեր կրթական ծրագրերը հաստատ կարող են ավելին անել, քան անում են, նաեւ՝ հանդուրժողականություն սերմանելու համար»,- ասաց նա: Բաբաջանյանի խոսքով՝ մշակվում է նոր նախագիծ, որով նախատեսվում է որոշ թեմաների անդրադառնալ տարբեր առարկաների շրջանակում: «Այդպիսի մի ուղղություն է լինելու կոնֆլիկտների խաղաղ ճանապարհով կարգավորման կարողությունը, որ կարող է նշված ագրեսիվ դրսեւորումների առումով դրական ազդեցություն ունենալ»,- նշեց նա:
Բաբաջանյանի խոսքով՝ միայն կրթական ծրագրերով արժեհամակարգային փոփոխություն բերել հնարավոր չէ. «Կրթական գործընթացում ներգրավված բոլոր կողմերը պիտի համագործակցեն ցանկալի արդյունքները գրանցելու համար: Երեխաների հետ համապատասխան աշխատանքների իրականացումը, համապատասխան մթնոլորտի ստեղծումը եւ՛ ծնողների, եւ՛ ուսուցիչների, եւ՛ քաղաքականություն մշակողների խնդիրն է»:
Անդրադառնալով այսօր սերունդների միջեւ առկա մեծ տարբերությանը՝ Բաբաջանյանը նշեց, որ միշտ էլ ուսուցիչներն աշխատել են նոր՝ իրենցից տարբերվող սերնդի հետ. «Գուցե այս պահին մեր ուսուցիչները բավարար գործիքներ չունեն, սակայն ձգտում ենք, որ ժամանակի ընթացքում նրանք ունենան այդ ամենը եւ կարողանան դիմագրավել մարտահրավերները: Ուսուցիչներն, իրոք, լրացուցիչ օգնության, լրացուցիչ գործիքակազմի կարիք ունեն, բայց, կարծում եմ, այդ խնդիրն այնքան հին է, որքան գոյություն ունի կրթությունը»:
Կրթական համակարգի մարտահրավերներն ամեն օր առավել դժվար հաղթահարելի են դառնում, Բաբաջանյանի խոսքով՝ նախարարությունը համակարգային փոփոխություններ է նախատեսում. «Այսօր աշխարհում ինֆորմացիան այնքան շատ է եւ այնքան հասանելի, որ գուցե իմաստ չունի դպրոցում երեխաներին տալ դա, այլ պետք է սովորեցնել գտնել անհրաժեշտ ինֆորմացիան՝ ճիշտ գտնել ու ճիշտ օգտագործել: Ուսուցիչն այսուհետ պիտի դառնա ոչ թե ինֆորմացիայի միակ աղբյուրը, այլ այն մարդը, ով սովորեցնում է՝ ինչպես գտնել անհրաժեշտ տեղեկությունը, ինչպես աշխատել դրա հետ»:
Ուսուցիչները նման մեծ փոփոխությունների պատրա՞ստ են, հարցին ի պատասխան՝ Բաբաջանյանը նշեց, որ նման մարտահրավերների դիմագրավելու գործընթացն անդադար կրթվելու պահանջ է դնում հենց ուսուցիչների առաջ. «Ուսուցիչների մասնագիտական զարգացումը պիտի չսահմանափակվի 1-2 շաբաթյա վերապատրաստումներով, նրանք պիտի անցնեն չափահասների կրթության ինչ-որ մոդուլի միջով, պիտի տիրապետեն այսօրվա տեղեկատվական գործիքներին, քանի որ տեսնում ենք, որ այսօր երեխան ավելի տեղեկացված է, ավելի շատ գործիքների է տիրապետում, քան՝ ուսուցիչը: Նաեւ ուսուցիչը պիտի կարողանա սովորել իր աշակերտներից»:
Հոգեբաններն ու սոցիոլոգներն ահազանգում են, որ երեխաների ու դեռահասների մեջ աճող ագրեսիայի ակունքներից մեկն էլ հարաբերությունների առավել վիրտուալացումն է՝ համակարգչային խաղերը, ինչպես նաեւ՝ ֆիլմերն ու սերիալները: Կրթական համակարգն ի՞նչ իրական միջոցներ է ձեռնարկում անիրական աշխարհի վտանգները դիմագրավելու համար. «Սա պիտի լինի մեր նոր ռազմավարության հիմքում: Այսօր այս նույն անհանդուրժողականությունը թե օֆֆ-լայն աշխարհում է, թե օն-լայն տիրույթներում է: Կարծում ենք, որ այս ոլորտում անվտանգության կանոններին տիրապետելը պիտի առաջնային լինի»,- ասաց Բաբաջանյանը:
Նրա խոսքով՝ այս պահին էլ դպրոցներում աշխատանք տարվում է հանդուրժողականության մշակույթը տիրապետող դարձնելու ուղղությամբ, սակայն այլ հարց է, թե դա ինչքանով է հաջողվում: «Հիմա այն նախագիծը, որ մենք նախատեսում ենք, ռազմավարությունը դնում է մի շարք առարկաների ծրագրերի հիմքում: Սա արդեն կլինի սկզբունք, որին պիտի նպաստեն բոլոր առարկաները. մարդու իրավունքների ու արժանապատվության մասին պիտի խոսվի թե ֆիզիկայի, թե գրականության եւ թե բնագիտության դասերին: Մենք որդեգրել ենք ինտեգրված մոտեցումը, քանի որ կարծում ենք, որ դա արդյունավետ է որոշակի թեմաների դասավանդման արդյունավետությունը բարձրացնելու առումով»,- նշեց նա:
Նման ռազմավարության հաջողված օրինակ արդեն կա. «Առողջ ապրելակերպի սկզբունքը ներկայացվում է տարբեր առարկաների շրջանակում: Կենսաբանության դասաժամին ներկայացվում է նրա վնասակար ազդեցությունը օրգանիզմի վրա: Մաթեմատիկայի շրջանակում հաշվվում է, թե միջինում որքան գումար կտնտեսի մարդը, եթե չծխի, կամ մի գլանակի այրման համար ինչքան ժամանակ է պետք, դրա արդյունքում ինչքան ծուխ է առաջանում, որքան վնաս է հասցվում շրջապատին: Ֆիզկուլտուրայի շրջանակում դիտարկվում է, թե ծխող մարդը ինչ մարզաձեւերի չի կարող տիրապետել, քանի որ ֆիզիկական որոշակի ծանրաբեռնվածություն այլեւս չի կարողանա կրել»,- ասաց Բաբաջանյանը՝ ընդգծելով, որ հանդուրժողականության մասին հնարավոր է խոսել թե հասարակագիտության, հայոց լեզվի, օտար լեզուների ու պատմության շրջանակում, թե բնագիտական առարկաների դասաժամերին:
Կարմեն Մարտիրոսյան
Հոդվածը հրապարակվել է «Հայկական ժամանակի» դեկտեմբերի 28-ի համարում
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT