Երևան
12 °C
Արդեն որքան ժամանակ է՝ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի՝ բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայոց լեզու, հայ գրականություն եւ հայոց պատմություն առարկաների ոչ պարտադիր ուսուցման դրույթի դեմ ցույցեր չեն իրականացվում: Արդյո՞ք բողոքողներըը դադարեցրել են իրենց պայքարը, թե՞ հարաբերական անդորրը երկար չի տեւելու:
Մեր հարցին ի պատասխան, Երեւանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Գեւորգ Գյուլումյանը նշեց, որ իրենց տրամադրվածությունը չի փոխվել, ինչպես եղել է նոյեմբերի 6-ին՝ դասադուլի առաջին օրը, նույն ձեւով շարունակվում է այսօր: Ցույցերը դադարել են, քանի որ այս պահին նախագիծը քննարկման փուլում է, որեւէ բողոքի ակցիա իրականացնելն անիմաստ կլինի, իսկ իրենք միտված չեն իրավիճակը սրելու:
Եթե քննարկումներից հետո նախագիծն իրենց սրտով չլինի, արդյո՞ք նախատեսվում է նորից ցույցեր իրականացնել, հարցին հստակ պատասխան չտվեց. նախագծի հետագա զարգացումը կարող է մի քանի՝ 3-4 տարբերակ ստեղծել:
Անկախ ամեն ինչից իրենց ֆակուլտետի մի շարք ուսանողների նախաձեռնությամբ ստեղծված «Հանուն ազգային կրթության» շարժումը, որին միացել են նաեւ այլ ֆակուլտետների ուսանողներ, շահագրգիռ երիտասարդներ, շարունակելու է իր գործունեությունը հանուն ազգային կրթության. «Անկախ այս օրենքի ընդունվել-չընդունվելուց՝ շարժումը գործելու է: Նպատակն է՝ պահպանել ազգային բջիջը մեր կրթական ոլորտում»:
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ Քրիստինե Վարդանյանն էլ շեշտեց, որ իրենց պայքարը ոչ միայն չի դադարեցվել, այլեւ շարունակվելու է նոր թափով:
Անցած հինգշաբթի նամակ են փոխանցել կառավարություն՝ ուշադրություն հրավիրելու կրթության ոլորտում իրենց մտահոգող 6 կետերի վրա, որոնցից մեկը վերաբերում է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծին: Այս պահին երիտասարդները սպասում են պատասխանի:
«Քանի որ մեր բարձրաձայնած խնդիրներում դեռեւս որեւէ էական լուծումներ չենք նկատվում, մեր պայքարը շարունակվում է»,- նշեց ՀՅԴ ՀԵՄ անդամը՝ հավելելով, որ սպասվող գործողությունների մասին իրենք կհայտարարեն:
Նշենք, որ ՀՀ կառավարությանը ներկայացրած 6 պահանջները հետեւյալն են՝
1․ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ոլորտներում արդիական պահանջներից եւ ազգային պետություն ունենալու հրամայականից բխող համապատասխան ռազմավարությունների մշակում եւ հրապարակում։
2․ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ոլորտների պետական ֆինանսավորման էական ավելացում։
Առաջիկա տարիների համար անհրաժեշտ է ռազմավարական նպատակ ունենալ կրթությանը հատկացվող միջոցների ծավալի մեծացումը` այնպես, որ այդ միջոցները կազմեն ՀՆԱ 3-4 տոկոսը, իսկ գիտության պարագայում` այդ թիվը պետք է գերազանցի ՀՆԱ 1 տոկոսը:
3․ Ապահովելով Հայոց լեզու եւ Հայոց պատմության առարկաների՝ բուհերում դասավանդման պարտադիր սկզբունքը` ձեռնամուխ լինել համապատասխան հայեցակարգերի ու մասնագիտական ծրագրերի մշակմանը։
Հայոց լեզու առարկայի դասավանդման շրջանակներում պետք է ձեռք բերվեն հիմնավոր գիտելիքներ, որոնք թույլ կտան բուհի շրջանավարտներին տիրապետել մասնագիտական տերմինաբանությանը։ Հայոց պատմություն առարկայի պարագայում ուսանողների շրջանում պետք է ձևավորել քննական մտածողություն եւ սեփական հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների խորքային ընկալում։
4․ Ապահովելով Հայոց Եկեղեցու պատմություն առարկայի պարտադիր դասավանդումը դպրոցներում՝ ուշադրություն դարձնել առարկայի շրջանակներում ազգային ինքնության անքակտելի մասը կազմող Հայ Առաքելական Եկեղեցու էության ներկայացմանը, աշակերտների շրջանում պետականամետ եւ հայաստանակենտրոն մտածելակերպի ամրապնդմանը։
5․ Շրջանառությունից հանել կամ արմատապես վերանայել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը։
Ձեռնամուխ լինել ԲՈՒՀ-երի իրական ակադեմիական ազատության եւ կառավարման ինքնավարությանը նպաստող նախագծի ներկայացմանը, որը նպատակ պետք է ունենա ապահովելու ԲՈՒՀ-գիտություն-աշխատաշուկա կապը:
Նախագծում պետք է որոշակի լինի նաև գիտության զարգացման գործում Գիտությունների Ազգային Ակադեմիայի դերը:
6. Այս փոփոխությունների կարևորությունն անտեսող կամ ազգային օրակարգը հեգնող ցանկացած պաշտոնյա պետք է օր առաջ ազատվի զբաղեցրած պաշտոնից:
Հիշեցնենք, որ տեւական ժամանակ ԵՊՀ Հայ բանասիրության եւ մի շարք այլ ֆակուլտետների ուսանողներ բողոքի ակցիա էին իրականացնում Մայր բուհի եւ ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց, որտեղ նստացույց էին իրականացնում նաեւ ՀՅԴ ՀԵՄ անդամները:
Անի Ավագյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT