Երևան
12 °C
Հայկական սպորտն ապաքաղաքականացման կարիք ունի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ասաց ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Հայաստանի 2019թ. 10 լավագույն մարզիկների ընտրության քվեարկության ավարտից հետո նա պատասխանեց լրագրողների հարցերին՝ անդրադառնալով նաեւ այս թեմային:
- ՀՖՖ նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ սպորտը ապաքաղաքականացվի եւ չօգտագործվի որեւէ անձի ինքնագովազդի կամ քաղաքական ուժի շահերի համար: Նման բան մեր սպորտում նկատո՞ւմ եք եւ ի՞նչ պետք է ձեռնարկ ի նախարարությունը:
- Ես էլ եմ առիթներ ունեցել դա հայտարարելու... Ես շատ ցավում եմ, որ որոշ խմբեր փորձում են սպորտն այս կամ այն ներքաղաքական զարգացումներում ներգրավել եւ շահարկել իրենց կապը տվյալ ֆեդերացիաների հետ: Ես առիթ եմ ունեցել Ենգիբարյանի դպրոցի հոբելյանական միջոցառման ժամանակ ասելու, որ մեր գլխավոր հանձնառությունն այս ոլորտն էլ ապաքաղաքականացնելն է, ինչպես մենք վճռականորեն արեցինք կրթության ոլորտում: Եվ որեւէ մեկը չի կարող ասել, որ այսօր կրթության ոլորտը ներգրաված է որեւէ քաղաքական զարգացման մեջ: Իհարկե որոշ խմբեր փորձում են հատկապես բուհերը վերադարձնել քաղաքական գործընթացների մեջ, բայց մենք դա նրանց թույլ չենք տա եւ այդ հաճույքը չենք պատճառի: Նույնն անելու ենք սպորտում: Այո՛, սպորտը պետք է լինի ապաքաղաքական, լինի ազատ, որպեսզի մենք ունենանք լավ արդյունքներ:
- Իսկ ինչպե՞ս է դա հնարավոր:
- Մեր կամքի: Մեր կամքը բավարար է դրա համար: Օրենքը, երբ աշխատի, փոխհարաբերությունը ֆեդերացիաների, մարզիկների հետ լինեն օրենքի, իրավունքի եւ արդարության սահմաններում, այդ իրավիճակը կհաստատվի:
- Լրագրողները եւ ֆեդերացիաների ներկայացուցիչները դժգոհում են այս ձեւաչափից՝ ավելի կոնկրետ SMS քվեարկություններից:
- Այդ բողոքները ես էլ եմ լսել: Մի մասն ասում են, որ այնուամենայնիվ մեր հայրենակիցներին պետք է նման հնարավորություն տա, ընդ որում նրանց ձայները որոշիչ չեն լինում, այսինքն՝ 1/3-րդ է ձայների, եւ ըստ էության 2/3-ը լրագրողներն են եւ մասնագետներն են ֆեդերացիաներից եւ ունեն որոշիչ փաթեթը: Բայց մենք հաշվի առնելով այդ բողոքները ամբողջ կարգը կվերանայենք եւ նաեւ մասնագետներ ու լրագրողների հետ քննարկելով կընտրենք լավագույն տարբերակը:
- Սպորտի գծով փոխնախարարի պաշտոնը թափո՞ւր է մնալու:
- Այս պահին թափուր է:
- Թեկնածու չկա՞:
- Այս պահին թափուր է:
- Նշեցիք կվերլուծեք խնդիրները եւ կփորձեք լավագույն տարբերակը գտնել, բայց դեռեւս նախորդ եւ դրանից առաջ էլ այս խնդիրը կար եւ լրջորեն քննարկվում էր: Ինչո՞ւ մինչեւ այդ այս խնդիրը չհարթվեց:
- Նախարարությունը դեռ մի քանի ամիս է, ինչ միավորվել է, եւ հաջորդ տարի մենք անպայման հաշվի կառնենք: Այլ մրցույթների հետ կապված էլ, որ անցկացրել է սպորտի նախարարությունը, ունենք վերապահումներ: Բոլորը կվերանայվեն:
- Լուրեր են շրջանառվում, որ ՀՀ հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է այլեւս հանդես չգալ հավաքականում: Նրա մայրը՝ Մարինա Թաշչյանը, լրատվամիջոցներից մեկին ասել է, որ նշել է, որ իր մորը վիրավորել են, եւ այսքանից հետո թող ինքը որոշի հանդես կգա, թե ոչ:
- Ես կարծում եմ՝ այն ցավալի իրավիճակը, որը ստեղծվել էր ֆեդերացիայի շուրջ, այլեւս անցյալում է: Այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել ֆեդերացիայի շուրջ, որոնք երբեմն նաեւ արհեստական էին եւ սրվում էին տարբեր կողմերից, անհրաժեշտ է թողնել անցյալում, եւ ինձ համար շատ ցավալի կլինի, եթե նման զարգացում ունենանք: Ես վստահ եմ, որ Հենրիխ Մխիթարյանը շարունակելու է խաղալ հավաքականում:
- Ընդհանրապես ինչպե՞ս եք պատկերացնում նախարարության համագործակցությունը ՀՖՖ-ի հետ: Տարիներ ի վեր կապը կտրված է եղել:
- Այո՛, գիտեք ոչ միայն տվյալ ֆեդերացիայի, այլ շատ ֆեդերացիաների հետ, եւ մենք պետք է մեխանիզմներ ստեղծենք վերականգնելու այդ բոլոր կապերը, որովհետեւ մեր նախարարությունը սպորտի գլխավոր պատասխանատուն է, եւ բնականաբար ֆեդերացիաների հետ համագործակցությունը պետք է սերտ լինի, որպեսզի մենք համատեղ կարողանանք բոլոր ուղղություններով հաջողություններ ունենալ:
- Պատրաստվո՞ւմ եք հանդիպել նորընտիր նախագահի հետ:
- Ես պատրաստ եմ: Մի անգամ նախանշել էի բոլոր ֆեդերացիաներ ղեկավարների հետ հանդիպում: Ցավոք, հարգելի պատճառով այդ հանդիպումը հետաձգվել է, բայց մենք կունենանք հանդիպում ֆեդերացիաների ղեկավարների՝ այդ թվում ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ:
- Շախմատի ֆեդերացիայի ղեկավարի հետ կհանդիպե՞ք (խմբ. շախմատի ֆեդերացիայի նախագահը Սերժ Սարգսյանն է):
- Շախմատի... այս պահին նման օրակարգ չկա:
- ՀԱՕԿ-ի հետ արդեն պայմանավորվե՞լ եք՝ ինչպես պարգեւատրելու 10 լավագույն մարզիկներին:
- Չենք պայմանավորվել: Ես առիթ ունեցել եմ մի քանի ամիս առաջ հանդիպելու օլիմպիական կոմիտեի ղեկավարության հետ, այս հարցը չենք քննարկել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած
Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը
Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել
ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում
Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն
Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ
Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել
Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան
«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT