Երևան
12 °C
Վերջին շրջանում վիրտուալ տիրույթում իրականացվում են զանգվածային բողոքի ակցիաներ սոցցանցերի բարեխիղճ օգտատերերի դեմ: Այս թեմայով իր վերլուծությունն է հրապարակել CIviCERT-AM Կիբերանվտանգության հետ կապված արտակարգ պատահարների աջակցության թիմը: Ակցիաները տվյալ պահին ավելի շուտ ներքաղաքական բնույթ ունեն։ Թիրախում հայտնվում են հիմնականում լրատվամիջոցների էջերը։ Նաև դիտարկվել են հասարակական գործիչների դեմ հարձակումներ ֆեյսբուքում:
Մասնագետները նշում են, որ վերջին ամիսներին դիտարկվում է նոր վեկտորի առաջացում, որով հարձակման թիրախ են դառնում բնապահպան ակտիվիստները։ Սա, մեծ հավանականությամբ, նշանակում է, որ նման հարձակումները դառնում են գործիք ոչ միայն զուտ քաղաքական պայքարում, այլ արդեն տեղափոխվել են քաղաքացիական, տնտեսական, բնապահպանական ոլորտներ։
Այս ամենը շատ մտահոգիչ է համարվում, հատկապես հաշվի առնելով, որ նման հիբրիդային տիպի հարձակումների դեպքում շատ դժվար է դրանց դեմ պայքարել։ Հարձակումների թիվն աճում է, և այս պարագայում շատ ավելի կարևոր է, որպեսզի հենց սոցցանցերի ղեկավարությունները գիտակցեն խնդիրը և փորձեն ստեղծել ավելի ճկուն արձագանքման մեխանիզմներ։
Կիբերանվտանգության հետ կապված արտակարգ պատահարների աջակցության թիմը ներկայացնում է հարձակումների գործող մեխանիզմը: Սոցիալական ցանցերը ստիպված են իրականացնել անընդհատ մոդերացիա, որպեսզի օգտատերերը չենթարկվեն հարձակումների, չտեսնեն արգելված բովանդակություն, չկորչեն սպամի մեջ։ Մյուս կողմից, սոցցանցերի օգտատերերի թիվը և նրանց գրառումները, տեղադրած տեսանյութերը, նկարները, մեկնաբանությունները այսօր աստղաբաշխական քանակի են հասել, ինչը թույլ չի տալիս լիարժեք «մարդկային» մոդերացիա իրականացնել։ Այդ իսկ պատճառով նմանատիպ շատ գործողություններ իրականացվում են բոտերի, արհեստական բանականության կողմից։ Այս տարվա ընթացքում միայն Ֆեյսբուքն արգելափակել է մոտ վեց միլիարդ ֆեյք օգտատիրոջ:
Մոդերացիայի սկզբունքներից մեկը օգտատերերի օգնությունն է․ սոցցանցերը անընդհատ հիշեցնում և հորդորում են մեզ բողոքել ամեն անգամ, երբ տեսնում ենք արգելված բովանդակություն կամ կանոնները խախտող օգտատերերի։
Եվ այստեղ, ըստ վերլուծության, մենք մտնում ենք «մոխրագույն գոտի»։ Սոցցանցերի կանոններն այնքան էլ հստակ չեն և սահմանային բովանդակություն գոյություն ունի, որի մոդերացիան կարող է լինել շատ սուբյեկտիվ։ Բացի դրանից, սոցցանցերն անընդհատ փոփոխություններ են մտցնում իրենց մշակած վարքականոններում։ Անհայտ է, թե երբ, որ դեպքում, քանի բողոքից հետո համակարգը ուշադրություն կդարձնի կոնկրետ գրառման կամ օգտատիրոջ վրա։ Դրան գումարած այն հանգամանքը, որ շատ գործողություններ ավտոմատացված են, մենք ստանում ենք հարձակումների համար ուղղություն։
Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ զանգվածային ուղղորդված և թիրախավորված բողոքները կոնկրետ գրառումների, օգտատերերի կամ էջերի դեմ պարբերաբար հաջողության են հասնում։ Եվ քանի որ ավտոմատացված համակարգի հետ գործ ունենք, օգտատերը կամ էջը կարող է ոչ մի կանոն չխախտել, սակայն ընկնել սոցցանցի կողմից պատժամիջոցների տակ։
Ինչպիսի՞ հետևանքներ կարող են ունենալ նման մասշտաբային հարձակումները։ Հաշիվը սոցցանցում կարող է երկարաժամկետ արգելափակման տակ ընկնել, որոնց կրկնվելու դեպքում հաշիվը կարող է պարզապես հեռացվել։ Կարող է հեռացվել նաև կոնկրետ գրառում։ Սակայն լինում են ավելի բարդ գնահատվող հետևանքներ։ Օրինակ՝ օգտատիրոջ կամ էջի ցուցադրումները պարզապես ընկնում են․սոցցանցի ալգորիթմը նվազեցնում է կամ, նույնիսկ, զրոյացնում է տվյալ հաշվից տեղադրվող գրառումների դիտումները։ Այսինքն, հաշիվը արգելափակված չէ, սակայն գրառումները ոչ ոք չի տեսնում։
Այսպես, թե այնպես հետևանքները անկանխատեսելի են և պատժամիջոցների ազդեցության ժամկետը նույնպես հաճախ հասկանալի չէ։ Շատ դեպքերում նույնիսկ բողոքարկելու հնարավորություն չկա, քանի որ սոցցանցը չի էլ զգուշացնում, որ պատժիչ գործողություններ է իրականացնում։ Ստացվում է մի իրավիճակ, երբ թիրախավորված անձը կամ կազմակերպությունը հաճախ տեղյակ էլ չէ, որ հարձակման տակ է գտնվում, իսկ եթե նույնիսկ իմանում է դրա մասին, միշտ չէ, որ կարող է հասկանալ, թե ում կողմից են իրականացվում գործողությունները։
Նման հիբրիդային գործողությունները պարբերաբար լուրջ ազդեցություն են թողնում հայաստանյան հասարակության վրա։ Այսպես, օրինակ, 2017 թվականին ընտրությունների ժամանակ արգելափակվել էին մի շարք լրատվական և լրագրողական թվիթերյան հաշիվներ: 2017 թվականից սկսված Ֆեյսբուքը մեծ քանակի օգտատերերի է արգելափակում՝ ելնելով ոչ միանշանակ կանոնների կիրառումից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT